Գրականություն 9

Ավ․ Իսահակյան

Առաջադրանքներ
1․Կարդա՛ պատմվածքները, համեմատիր։

Երկուսն էլ խոսում են գեղեցկի, երազի և ներշնչանքի մասին։ Երկուսն էլ ընդգծում են, որ իրականությունն ամբողջովին չի կարող բավարարել մարդու հոգու ձգտումները։ «Երկու արվեստագետ»-ում գերիշխում է ստեղծագործական կատարելության որոնումը և նրա անհնարինության գիտակցումը։ «Պատրանք»-ում գերիշխում է երազի ու պատրանքի մխիթարական, կենդանապահ ուժը։ Առաջին պատմվածքը տրվում է ավելի փիլիսոփայական խորությամբ, իսկ երկրորդը՝ կենսափորձի և կյանքի իմաստի փնտրտուքով։
2․ Գրի՛ր պատմվածքների վերլուծությունը՝ շեշտը դնելով քո սեփական դատողությունների, մտքերի վրա։

«Երկու արվեստագետ» պատմվածքում խոսվում էր, որ մարդը երբեք ամբողջովին չի կարող արտահայտել իր հոգու խորքը, նրան միշտ ինչ-որ բան հերիք չի լինելու։ Մի արվեստագետ գոհ էր իրենից, որ լավ ժամանակ անց կացրեց, զվարճացավ և ստեղծեց մի բան, որը ժողովուրդը պաշտում էր։ Իսկ մյուս արվեստագետը միշտ դժգոհ էր իր աշխատանքից, չնայած, թե ինչքան ջանք և ժամանակ էր հարկադրել նրան, նրա համար իր նվաճումները միշտ իր կարողոթյունների ընդամենը մի փոքր մասնիկ կլինեն։

«Պատրանք»-ում էլ, եթե մարդը չունենա երազ կամ պատրանք, ապա կխեղդվի կյանքի դաժանության մեջ։ Գուսանը մոլորված ու կիսամահ վիճակում ուժ է գտնում հենց իր պատրանքի շնորհիվ. կրակ թվացող կատվի աչքերը նրան կյանք են պարգևում։ Ինձ համար սա շատ կարևոր գաղափար է․ մենք հաճախ ենք ասում «իրականությունը դաժան է», իսկ հենց մեր ներքին երազներն ու պատրանքները դարձնում են այն տանելի ու երբեմն անգամ գեղեցիկ։
3․ Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերն ու արտահայտությունները, բառարանով բացատրիր իմաստները, գրիր հոմանիշները։

Հողմ — սյուք
հյուղակ — փոքր խրճիթ
բուխարիկ — վառարան
պատրանք — խաբեություն
4․ Ո՞վ է «Պատրանք» պատմվածքի գլխավոր հերոսը և ինչպիսի՞ ներքին պայքար է ապրում։

«Պատրանք» պատմվածքի գլխավոր հերոսը գուսանն է՝ անտուն ու թափառականը, որ գյուղից գյուղ շրջելով մարդկանց պատմում է հինավուրց պատմություններ ու հյուսում տեսիլքներ արդար ապագայի մասին։ Նրա կյանքը ծանր է, բայց նա կարողանում է գոյատևել, քանի որ պատրանքը նրան տալիս է հույս, ուժ և ապրելու պատճառ։
5․ Ինչպե՞ս է պատկերված հերոսի երազանքը․ ի՞նչ է նա ցանկանում և ինչու։

Գուսանի երազանքը պատկերված է որպես մի գեղեցիկ ու արդար աշխարհ կառուցելու ձգտում։ Նա գյուղից գյուղ շրջում է ոչ միայն հացի համար, այլև նրա համար, որ մարդկանց պատմի ազնիվ գործերի, արդար ապագայի մասին, որպեսզի պատանիների սրտերում արթնացնի ճշմարտի ու բարու սեր։
6․ Ինչպե՞ս է պատմվածքում արտացոլվում պատրանքի և իրականության հակադրությունը։

Պատմվածքում պատրանքը մի ջերմ և գեղեցիկ երևույթ է, որը սովորաբար ամեն մարդ ցանկանում է տեսնի իր կյանքում,իսկ իրականությունը՝ սառը, մութ և դաժան։
7․ Ի՞նչ դեր ունի բնության նկարագրությունը պատմվածքում։
8․ Ինչպե՞ս է ցույց տրվում մարդկային մենությունը և հիասթափությունը։

Երկու պատմվածքներում էլ մենությունն ու հիասթափությունը ծագում են իրականության և ներքին աշխարհների միջև գոյություն ունեցող բացից, բայց տարբեր կերպ՝ մեկի համար դա ստեղծագործական պայքար է, մյուսի համար՝ գոյության պայքար։
9․ Ո՞րն է հեղինակի հիմնական գաղափարը։

Հեղինակը ուզում էր ցույց տալ, թե ինչքան դաժան է իրականությունը, որում մենք ապրում ենք։ Սակայն պատրանքներով և երազներով մենք կարող ենք այն մի փոքր ջերմ դարձնել մեր համար։
10․ Ինչպե՞ս կբացատրես վերնագիրը՝ «Պատրանք»։
11․ Ո՞րն է քո կարծիքով հերոսի ողբերգությունը։Ինչպիսի՞ լեզվամիջոցներ է օգտագործում Իսահակյանը պատմվածքում։

Оставьте комментарий