ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ նախապատրաստական քայլեր կատարվեցին մինչ կոտորածների սկսելը։ Ինչո՞ւ ստեղծվեցին «Համիդիե» հեծելագնդերը։
Աբդուլ Համիդ II-ը արգելեց պաշտոնական գրագրություններում Հայաստան անվանման օգտագործումը։ 1880-ական թթ. կայսրության տարածքում բնակվող հայերի հանդեպ բռնություններ գործադրվեցին։ Ծանրացան նրանց վրա դրված հարկերի պայմանները։ «Համիդիե» հեծելագնդերը ստեղծվեցին Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ազատագրական շարժումները ճնշելու համար։
բ. Նշի՛ր։ Ո՞ր քայլերը նպաստեցին Զեյթունի ինքնապաշտպանության հաղթանակին։
1895 թ. կեսերին հնչակյան մի խումբ գործիչներ տեղափոխվեցին Զեյթուն և սկսեցին նախապատրաստվել: Զեյթունցիները հոկտեմբերի 18-ին գրավեցին Զեյթունի թուրքական զորամասը՝ ձեռք բերելով հարուստ ռազմավար։ Առաջին անհաջողություններից հետո Ռեմզի փաշան սուլթանից խնդրեց 50 հզ օգնական զորք ուղարկել։ Սուլթանը հեռացրեց նրան, իսկ նոր հրամանատար Էդհեմ փաշան սկսեց բանակցություններ զեյթունցիների հետ, որն ավարտվեց 1896 թ. հունվարի 30-ին Հալեպում կնքված հաշտությամբ։
գ. Քննի՛ր։ Ինչո՞ւ վանեցիները վայր դրեցին զենքերը։
Արդյոք դա ճի՞շտ որոշում էր։
Հունիսի 8-ին՝ զենքի սպառման հետևանքով, հայերը հարկադրված ընդունեցին թուրքերի առաջարկած զինադադարի պայմանները։ Ինքնապաշտպանության ղեկավարները և մոտ 1000 վանեցի ուղևորվեցին Պարսկաստան, սակայն Սբ. Բարդուղիմեոս վանքի մոտ նրանք հարձակման ենթարկվեցին։
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ նշանակություն ունեցան ինքնապաշտպանական մարտերը։
Վանի ինքնապաշտպանությունը մի կողմից ողբերգական էր մեծ կորուստների պատճառով, բայց մյուս կողմից՝ դարձավ ազգային դիմադրության խորհրդանիշ։ Իսկ Զեյթունի ինքնապաշտպանությունը շատ բարենպաստ էր, քանի որ առանց նրա իմ կարծիքով հայ ժողովրդի կոտորումները կշարունակվեին։
2. Վերլուծի՛ր։ Կոտորածների իրականացման մեջ ի՞նչ նշանակություն ունեցան կրոնը և մուսուլման հոգևոր առաջնորդները։
3. Բացատրի՛ր։ Ի՞նչ հանգամանքներ խանգարեցին Աբդուլ Համիդ II-ին իրականացնելու հայերի ամբողջական ոչնչացումը


