Հայոց Լեզու 9

Գործնական քերականություն․10․09

Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը, բառակազմորեն վերլուծիր։
Ա. Ոսկեվառ — ոսկի + ա + վառ
գինեվաճառ — գինի + ա + վաճառ
գերեվարել — գերի + ա + վարել
ոսկեվազ — ոսկի + ա + վազ
հոգեվարք — հոգի + ա + վարք
կարեվեր — կարի + ա + վեր

Բ. Ոսկևորել — ոսկի + ավոր
գոտևորել — գոտի + ավոր
ուղևոր — ուղի + ավոր
ուղևորվել — ուղևոր + վել
սերկևիլ — մեկ ամբողջական արմատ
հևիհև — հևի (կրկնաբառ)

Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:
Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվարդ, արևելաեվրոպական, սևագրել, եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղևոր:

Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն—ով գրվում:
Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ, ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:
Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:
Բ խմբի բառերի «ան»-ը նախածանց է, իսկ Ա խմբի բառերը նախածանցներ չունեն։

Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր:
Անպաճույճ, ամբարտակ, ամփարատ, անբասիր, անբերան, ամպրոպ, համբերություն, հանպատրաստից, անփառունակ, անպատեհ, անբարոյական:

Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն։
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժողք լիներ: Գլորվում էր զառիվայր լանջով:
Ձայնն էլ խզված էր ու խռպոտ: Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր: Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են: Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել: Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

Տրված բառերը վանկատի’ր և բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:
Գրա-վչու-թյուն — գրա-, գրավչու-
ժո-ղովր-դա-կան — ժո-, ժողովր-, ժողովրդա-
ճեր-մա-կա-թև
— ճեր-, ճերմա-, ճերմակա-
թևա-տա-րած
— թևա-, թևատա-
ուղե-վորու-թյուն
— ուղե-, ուղևորու-
ավ-յուն
— ավ-

Տրված բառերը վանկատի՛ր:
Անիրական — ա-նի-րա-կան
անապահով — ա-նա-պա-հով
չորքոտանի — չոր-քո-տա-նի
հեռագրել — հե-ռա-գրել
հետապնդում — հե-տա-պն-դում
տձևություն — տը-ձե-վու-թյուն
հարավարևմտյան — հա-րա-վա-րև-մտ-յան

Փորձի՛ր բացատրել, թե ինչպե՞ս է կատարվել տրված բառերի տողադարձը:
Ան- օգուտ, ան- արվեստ, երկ-ոտանի, հյուսիս- արևելյան, նախ-օրոք, մանր-ատամ, բևեռ-աղվես:
Տրված բառերը բաժանվում են ըստ նախածանցների (ան նախածանց) կամ բարդ բառերի բաղադրիչների։

Ուշադրություն դարձրու՛ տողադարձված բառերին և պարզի՛ր, թե ինչո՞ւ գաղտնվանկի ը-ն չի գրվում:
Սևա- գրել, մանրա- նկարչություն, մակա- գրություն, մանրա խնդիր,ակն- դետ, ակն- կալել, մանրա- պճեղ։

Оставьте комментарий