Հայոց Լեզու 8

Երրորդ ուսումնական շրջանի հայոց լեզվի ամփոփում․20․05

1․ Հայոց լեզուն՝ որպես քո մայրենի լեզու, ի՞նչ առանձնահատկություններ ունի քեզ համար։
Հայոց լեզվի մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, որոնցից են պատմական խորություն, մշակութային հարուստ ժառանգություն և տարատեսակ բարբառներ։
2․ Այս ուսումնական շրջանում քո կատարած աշխատանքը համարում ես արդյունավե՞տ, թե՞ ոչ․ ինչու՞։

Իմ կարծիքով այս տարի ես ավելի շատ խորացա լեզվի ուսումնասիրման և պարտաճանաչ աշխատելու մեջ։ Այս տարի ես իմ մայրենի լեզվի բազմաթիվ առանձնահատկությունների մասին իմացա։
3․ Ի՞նչ աշխատանքներ ես կատարել և ի՞նչ են տվել դրանք քեզ։

Այս ուսումնական տարվա ընթացքում ես կատարել եմ տարբեր աշխատանքներ, ուսումնական նախագծեր, ֆլեշմոբներ և գործնական աշխատանքներ։ Նրանք ինձ տվեցին շատ դրական արդյունքներ, օգնեցին ճիշտ կառուցել իմ խոսքը, հասկանալի արտահայտել մտքերս և ազատ շփվել։
4․ Ներկայացրու՛ դժվարությունները, որոնց դու հանդիպել ես։

Ամենաշատը այս տարվա ընթացքում ես դժվարություններ էի ունեցել խոսքի մասերի հետ, նրանց տարբեր տեսակները հիշելու, հասկանալու, թե որտեղ օգտագործել և ինչպես օգտագործել։
5․ Առաջարկներ, դիտարկումներ։

Оставьте комментарий