Գրականություն 8

Երրորդ ուսումնական շրջանի գրականության ամփոփում․20․05

1․ Ներկայացրու գրականություն առարկայի հետաքրքրությունները քեզ համար։
Հայոց գրականության յուրաքանչյուր ստեղծագործություն ինձ հնարավորություն է տալիս մեկ անգամ էլ մտածել կյանքի արժեքների, սիրո և կորստի մասին։ Գրականությունը ինձ օգնում է հասկանալ մեր մայրենի լեզվի գեղեցկությունն ու հարստությունը։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են տարբեր գրողներ տեսել ու մեկնաբանել նույն երևույթը՝ օրինակ՝ պատերազմ, սեր, մենություն կամ հայրենիք։
2․ Ի՞նչ հեղինակներ ես անցել այս ուսումնական շրջանում։

Այս ուսումնական շրջանում մենք ուսումնասիրել ենք Ակսել Բակունցի, Վիլյամ Սարոյանի, Ղազարոս Աղայանի, Եղիշե Չարենցի, Հովհ․ Թումանյանի և Վահան Տերյանի ստեղծագործությունները։
3․ Ի՞նչ ընթերցողական նախագծերի ես մասնակցել․ դիր բլոգիդ հղումները։

Կարդում ենք Տերյան
Կարդում ենք Չարենց
Կարդում ենք Աղայան
4․ Ո՞րն ես համարում քո ամենահաջողված նախագիծը և ինչու՞։

Իմ կարծիքով իմ կատարած նախագծերից ամենահաջողակը «Կարդում ենք Աղայան» նախագիծն էր։ Տվյալ նախագծում ես վերլուծեցի Աղայանի պատմվածքներից մեկը, արտահայտեցի մտքերս, կարծիքս, և իմ բառերով շարադրեցի հեղինակի ասածը։
5․ Ի՞նչ հեղինակ կցանկանայիր անցնել։

Կցանկանայի անցնել Րաֆֆու ստեղծագործությունները։ Հեղինակի պատմվածքները հնարավոր է, որ դժվար է ընկալել, բայց շատ հետաքրքիր և հուզիչ է կարդալ։
6․ Ինչպիսի՞ դժվարություններ ես ունեցել այս շրջանում։

Լինում էր, որ ստեղծագորխությունը ես դժվար էի ընկալում կամ կարդում, սակայն բացի այդ ես աշխատում էի հասկանալի շարադրել մտքերս և փորձել ընկալել, թե ինչ էր ուզում հեղինակը հասկացնել մեզ տվյալ ստեղծագործությամբ։
7․ Քո առաջարկները, դիտարկումները։

Оставьте комментарий