Հաշվետվություն·Պատմություն 8

Պատմության 2024-2025 ուս․ տատրվա ամփոփում

1. Ո՞վ էր Բագրատունիների հիմնադիր թագավորը (նշիր թագավորության հիմնադրման թվականը կամ դարաշրջանը):
Հիմնադրել է հայոց իշխան Աշոտ Բագրատունին 885 թվականին։
2․ Բագրատունյաց Հայաստանի ժամանակաշրջանում կառուցվել են միջնադարյան հայկական ճարտարապետության բազմաթիվ գլուխգործոցներ նշիր մի քանիսը։

Լոռու մարզում — Հաղպատի վանական համալիրը, Սյունիքի մարզում — Տաթևի վանական համալիրը, Սանահինի վանքային համալիրը։
3. Ե՞րբ անկում ապրեց Բագրատունյաց թագավորությունը։

Բագրատունյաց թագավորությունը անկում ապրեց 1045 թվականին։
4. Ո՞ր հայ եղբայները մասամբ վերականգնեցին ինքնակառավարումը երկրում, սակայն նրանց ձեռնարկումերն անավարտ մնացին մոնղոլական արշավանքների պատճառով։

Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները վերականգնեցին ինքնակառավարումը, սակայն նրանց գործունեությունը խոչընդոտվեց մոնղոլական արշավանքների պատճառով։
5. Մոնղոլա-թաթարական ցեղերը Չինգիզ Խանի գլխավորությամբ ո՞ր դարում դարձավ պատմությանը հայտնի ամենամեծ ցամաքային կայսրությունը։

XIII դարում մոնղոլա-թաթարական ցեղերը Չինգիզ Խանի գլխավորությամբ ստեղծեցին պատմության ամենամեծ ցամաքային կայսրությունը։
6. Ո՞ր թվականին և ո՞վ հաստատվեց Կիլիկիայի լեռնային մասում ապստամբելով
Բյուզանդիայի դեմ, հիմք դրեց հայկական մի իշխանության, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան։

Ռուբեն I-ը 1080թ․ ապստամբեց Բյուզանդիայի դեմ և հիմք դրեց Ռուբինյան իշխանությանը։
7. Ո՞ր թվականին Լևոն II իշխանը Տարսոն քաղաքի մայր տաճարում հանդիսավորությամբ օծվեց Հայոց թագավոր։

Լևոն II իշխանը 1198թ․ օծվեց Հայոց թագավոր։
8. Զաբելն ու Հեթումը թագադրվեցին 1226 թ.ին՝ ո՞ր տոհմերը միավորվեցին։

Զաբելի և Հեթումի թագադրումից հետո Ռուբինյանների և Հեթումյանների տոհմերը միավորվեցին։
9. Ո՞վ էր Կիլիկիայի վերջին արքան և ե՞րբ Կիլիան հայկական թագավորությունը դադարեց գոյություն ունենալ։

Կիլիկիայի վերջին թագավորը Լևոն VI Լուսինյանն էր, և թագավորությունը դադարեց գոյություն ունենալ 1375 թվականին։
10. Թվի՛ր Հայաստանի չորս բաժանումները։

387 թվականին Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև։ 551 թվականին Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ 1555 Արևելյան Հայաստանը մնաց Պարսկաստանի տիրապետության տակ, իսկ Արևմտյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության։ 1639 թվականին Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև ստորագրվեց Զոհաբի պայմանագիրը։
11. Ե՞րբ կնքվեցին Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը և ի՞նչ նշանակություն ունեցան հայության համար։

Գյուլիստանի պայմանագիրը կնքվեց 1813թ․ հոկտեմբերին։ Ըստ պայմանագրի՝ Պարսկաստանը հրաժարվում էր Արևելյան Վրաստանից, Դաղստանից և Հարավային Կովկասի մի շարք խանություններից: Ռուսաստանին է անցնում Արևելյան Հայաստանի զգալի մասը: Երևանի և Նախիջևանի խանությունները դեռ մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ։ 1826թ․ փետրվաին կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը։ Համաձայն նրան՝ Ռուսաստանին անցան Երևանի և Նախիջևանի խանությունները և Օրդուբադի գավառը: Բացի այդ, շահը պետք է վճարեր ռազմատուգանք և թույլ տար իրեն հպատակ հայերին ցանկության դեպքում վերաբնակվել Արևելյան Հայաստանի տարածքում։
12. Ե՞րբ կնքվեցին Բուխարեստի և Ադրիանապոլսի պայմանագրերը և ի՞նչ նշանակություն ունեցան հայության համար։

Բուխարեստի պայմանագիրը ռուս-թուրքական 1806-1812 թվականների պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքված հաշտության պայմանագիր է։ Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։
13. Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան հայկական հարցին վերաբերող Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ և Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածների միջև։

Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը նախատեսում էր, որ Օսմանյան կայսրությունը Ռուսաստանի հսկողության ներքո պետք է բարեփոխումներ իրականացնի հայկական բնակեցված վիլայեթներում։ Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածը պահպանեց նույն պահանջը՝ բարեփոխումներ հայկական վիլայեթներում, սակայն հսկողությունը փոխանցվեց բոլոր Մեծ տերություններին՝ Ռուսաստանին, Անգլիային, Ֆրանսիային և այլն։
14. Հիմնավորի՛ր։ Ինչո՞ւ էր Խրիմյան Հայրիկը Բեռլինի վեհաժողովը համեմատում հարիսայի կաթսայի հետ, և ինչպե՞ս կմեկնաբանեք «երկաթե շերեփ» արտահայտությունը։ Պատասխանի համար կարող եք նաև օգտվել համացանցից:

«Պատմություն» առարկայի ամփոփում/ Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն/

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:
2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:
3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:
4. Ներկայացնել  5 ամենակարևոր հայտնագործությունները:

Տեղադրել բոլոր ամիսների հաշվետվությունները/ սեպտեմբերից – մայիս  ամիսների/:

Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր-դեկտեմբեր
Փետրվար-մարտ
Ապրիլ-մայիս

Տեղադրել համապատասխան հղումները.
Ուսումնասիրությունները

Մխթիար Սպարապետ
Հայկական մշակույթը միջնադարում
Նախագծերը

Աննա Բոլեյն
Ելիզաբեթ I
ԱՄՆ պետության առաջացումը​

Մխթիար Սպարապետ
Հայկական մշակույթը միջնադարում
Ռոբերտ Գրին «Պատերազմի 33 ստրատեգիաները» թարգմանություն
Թարգմանությունները

Ռոբերտ Գրին «Պատերազմի 33 ստրատեգիաները» թարգմանություն

Մեկ էջի սահմանում

Մանրամասն ամփոփել՝ ինչ թեմաներ ենք ուսումնասիրել:
Այս ուսումնական տարվա ընթացքում մենք վերհիեցինք անցած տարվա նյութերը, ամփոփեցինք Կիլիկյան Հայաստանը և Բագրատունյաց թագավորությունը։ Ուսումնասիրեցինք Հայաստանը 15-ից 18-րդ դար, քննարկեցինք հայկական հարցը, ռուս-պարսկական և ռուս-օսմանյան պատերազմները և պայմանագրերը։
Գնահատիր ինքդ քեզ՝ հիմնավորելով:

Իմ կարծիքով այս տարվա ընթացքում ես պատմույուն առարկան ավելի լավ սկսեցի հասկանալ, մասնակցեցի բավականին նախագծերին, ներկայացրեցի շատ խմբային աշխատանքներ և ընդհանուր խորացա առարյակի մեջ։
Գնահատում է ծնողը՝ հիմնավորելով:

Ուսումնական տարվա ընթացքում Արփին բարեխղճորեն կատարել է առարկայի համար նախատեսված բոլոր նախագծերը։ Նա պատասխանատվությամբ է մոտեցել տնային աշխատանքների կատարմանը և մասնակցություն է ցուցաբերել դասարանական քննարկումներին։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ գտնում եմ, որ Արփին արժանի է ստանալու գերազանց գնահատական։