1. Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երլրնրեը
Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում ՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ ՀՎ Ամերիկայի երկրներն են՝ Գվինեա, Սուրինամ, Գայանա, Վենեսուելա, Կոլումբիա, Պերու, Բոլիվիա, Պարագվա, Արգենտինա և Ուրուգվայ:
2. Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները:
Բրազիլիայի զարգացման նախադրյալներից են հանքաքարերի մեծ պաշարները, որոնցից են երկաթը, մանգանը, քրոմը, տիտանը, վոլֆրամը, անագը և այլ հանքաքարերը։
3․ Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը
Բրազիլիայի տնտեսության առաջատար ճյուղերը արդյունաբերությունը և գյուղատնտեսությունն են։
День: 17 мая 2025
Գործնական քերականություն, 14.05
1. Դո՛ւրս գրիր ածականները, որոշի՛ր տեսակները՝ որակական և հարաբերական։
Բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ… Գոց են ապարանքի երկաթե դռները… Ապա բարձրանում է քարե արծիվը՝ կտուցը կեռ թուր, մագիլները սրածայր նիզակներ, փետուրները` որպես պողպատե զրահ:
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է՝ ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն… Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան… :
Որակական՝ սպիտակ, կեռ, կարմիր, ծիրանագույն
Հարաբերական՝ ատամնաձև, երկաթե, սրածայր, գոց, քարե, պողպատե, ալպիական, գունավոր
2. Լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Ձմեռնամուտի օրերից մեկն էր: Երկինքը պղտոր էր գարնան ջրի պես: Կատաղի քամին վժժալով ներս էր պրծնում փողոցի մի բերանից, թռցնում էր առաջին պատահած մարդու գլխարկը, լիզում էր գետնից աղբն ու փոշին, ծեծում էր դռներն ու պատուհանները, բարձրանում պատովն էր տալիս մանրավաճառի խանութի ճակատից կախված ցուցանակն ու կորչում փողոցի մյուս բերանից: Լապտերավառը, սանդուքն ուսին, փոքրիկ լապտերը ձեռքին, վազում էր` լապտերները վառելու: Փողոցի անկյունում արդեն վառված հողմածեծ լապտերը ծռել էր գլուխը և նայում էր շուրջը կեղտոտ ապակիների միջից մարդու ցավագար, ճպռոտ աչքերի պես: Ամայի փողոցում մի փոքրիկ շուն կուչ էր եկել մի փակ դռան առջև, սրթսրթում էր ամբողջ մարմնով ու կաղկանձում:
3.Գտի՛ր ստորոգյալները, որոշի՛ր դրանց տեսակ՝ պարզ և բաղադրյալ։ Կետադրի՛ր նախադասությունները:
Ինչ էլ լինի, մահը մահ է՝ դաժան ու սահմռկեցուցիչ: Ուսից կախված էր լեփ-լեցուն զինվորական մի պայուսակ՝ բոլորովին նոր ու չօգտագործված: Մի օր սուրճի արևելյան յուրօրինակ սպասք էր գնել՝ փոքրիկ բաժակներով, ոսկեզօծ սրճամանով։ Շիրվանզադեն կենսուրախ մարդ էր՝ զվարթ ու սրամիտ: Հանկարծ, երկնքի հարավարևմտյան մասում մազանման մի գիծ երևաց՝ նույնիսկ ակնդետ նայելիս հազիվ նշմարվող: Շրջակա դաշտը՝ երփներանգ ծաղիկներով զարդարված, բարձունքներն ու ձորերը՝ շնկշնկան զեփյուռով, հովասուն քչքչան աղբյուրները՝ պաղպաջուն ու զուլալ, ստեղծել էին մի հովվերգական տեսարան:
Պարզ՝ լինի, գնել էր, երևաց, նշմարվող, ստեղծել էին
Բաղադրյալ՝ մահ է, կախված էր, մարդ էր
4.Դո՛ւրս գրիր բոլոր պարագաները՝ նշելով տեսակը:
Կանաչ արտերի միջով հոսում էին շարքերը, գալիս, գալիս կուտակվում էին: Դիրքերում պապանձվել էին: Ի՞նչ կար ներքևում` դաշտավայրում: Քարաբեկորների հեղեղ իջավ լեռան կատարն ի վար՝ գոռոցով, ահեղ դղրդյունով: Ասկյարների շարքերն ընկրկեցին և բեկբեկուն փախան, թաղվեցին ցեխոտ արտերում, ձագարաձև փոսերի մեջ… Ու բզկտված արտերի միջից կատաղությամբ առաջ նետվեցին շարքերը. թույն կար այդ սլացքի մեջ: Երկար նայում եմ հմայված, ու թվում է` լեռը կարդում է մտքերս, ուզում է շոյել ճերմակող գլուխս: Ֆիզիկայի օրենքներն անապատում անվավեր են համարված: Լճափից արևածագը երկու անգամ է երևում: Խիտ եղեգնուտներից աղմուկով վեր են բարձրանում սուզահավերը և հպարտորեն պտտվում լճակի հայելու վրա: Մակույկը մեղմ ճողփյունով առաջ է շարժվում: Ավազը փախչում է ոտքերիդ տակից: Ավազի վրա իր մարմնի հետքերը թողնելով` սողում է մի երկար օձ : Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, Չգիտեմ` ինչու է այդպես: Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան` Վիճակ հանելու աշխույժ երգերով: