1. Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:
Երկրաշարժ առաջանում է երկրակեղևում հանկարծակի տեղաշարժերի ու խզվածքների հետևանքով և առաձգական (սեյսմիկ) տատանումների ձևով հաղորդվում մեծ հեռավորությունների վրա:
2. Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:
Երկրաշարժերը լինում են բնական և տեխնածին: Բնական երկրաշարժերի առաջացման պատճառ են դառնում ստորերկրյա ցնցումները, երկրակեղևում առաջացած դատարկությունների փլուզումները, երկնաքարերի բախումը երկրի մակերևույթին։ Տեխնածին երկրաշարժերի առաջացման պատճառներն առնչվում են մարդկային գործունեությանը, օրինակ՝ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները:
3. Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:
Երկրաշարժը կարող է փլել փոքրիկ տներ և նույնիսկ քաղաթներ, երե երկրաշարժը շատ ուժեղ է։ Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ առաջանում են խոր ճեղքեր, տեղի են ունենում փլուզումներ, փլվածքներ, փոխվում են գետերի հուները, գոյանում նոր ջրվեժներ ու լճեր:
4. Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ:
Երկրաշարժներից պաշտպանվելու նպատակով մարդիկ սովորում են կանխագուշակել երկրաշարժերը: Երկրաշարժագետները ուսումնասիրում են երկրաշարժերի գրանցման, դրանց հաճախության և հզորության խնդիրները: Ստացած տվյալներով նրանք կանխագուշակում են երկրաշարժերի հավանական տեղն ու ուժգնությունը, երկրաշարժակայուն շենքեր ու շինություններ նախագծելուց խորհուրդներ տալիս։