1․ Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։
Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները, վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բոբոջել ու ծաղկել նրանց կամարների տակ, որքան մագաղաթներ են զարդարվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի գույնզգույն մանրանկարներով: Այո՛, դա հին ու իմաստուն երկիր էր, աղքատ, սակայն վեհ մի երկիր, որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։
Եվ այդ ամենը հիմա անուրջ է, որ հօդս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից, մենք՝ հայերս, թողել էինք ու հեռացել անզոր մղկտալով։ Սուգ ու արտասուք եղավ: Հեծկլտոցը, աղեխարջ ճիչերը սիրտ էին կեղեքում, կոկորդ խեղդում․ անակնկալ խորշակը մոլեգին իջել էր հինավուրց երկրի վրա։ Անօրեն բռնակալն իր սուրը կարկառեց դեպի խոնարհ գեղջուկի խեղճ հյուղը և միլիոնավոր անբասիր սրտեր խողխողեց: Անթիվ երազներ իսպառ վերացան, և անհամար հույսեր նվիրական եթերային ի դերև ելան։ Հատուկենտ մարդիկ փրկվեցին այդ անօրեն հաշվեհարդարից։
2․ Տրված ածանցով և բառերից ընտրված համապատասխան արմատներով կազմել 6 ածանցավոր բառ/ առանց երկրորդ ածանցի/։
Ական վերջածանցով
ա․ Երեսունհինգերորդ, գործունեություն, հոգևոր, տարեվերջ, վարորդուհի, ուղիղ, նախավկա, ջրանկարիչ, բեռնատար, ծխամորճ, քարայր, բանտապան
Հնգական, գործնական, հոգեկան, ուղղական, ջրանկարչական, վկայական
բ․ Ազնվայր, անգո, պարբերություն, ուղեգորգ, տարաբախտ, սակավապետ, կուսակալ, ընդմիշտ, ամսեամիս, համայնապատկեր, տպարան, աշխարհասփյուռ:
Պարբերական, պետական, ազնվական, ամսական, մշտական, կուսական
3․ Յուրաքանչյուր բառաշարքից ընտրել հոմանիշ բառերի վեց զույգ։
ա․Դալկանալ — սփրթնել
երկմտել — կասկածել
ըմբոշխնել — ճաշակել
ըմբոստանալ — ընդվզել
ընկրկել — զիջել
պաղատել — թախանձել
բ․Մոլեգնել — զայրանալ
շրջանցել — խուսափել
շնորհել — ընծայել
ըղձալ — ցանկանալ
խայտալ — թռչկոտել
խոկալ — խորհել:
գ․ Աշխույժ — կայտառ
դաժան — վայրագ
մատղաշ — դեռահաս
լկտի — լպիրշ
խիզախ — արի
լքյալ — ցավագար
դ․ Թանձր — խիտ
հինավուրց — վաղնջական
բազում — անթիվ
վայրագ — կատաղի
անդորր — խաղաղ
արգավանդ — բերրի
4․ Կազմել 6 բարդ բառ՝ սյունակներից ընտրելով մեկական արմատ։
Քաղցրալուր աներես
ատյան սեգ
պանծալի բերովի
լեզվագար դպրոց
թաթախել գիտուն
պաշտելի ցողիկ
Լեզվագետ, լրաբեր, սիգապանծ, ատենադպիր, երեսպաշտ, ցողաթաթախ
5․ Կազմել մեկական բարդ բառ՝ վերջին բաղադրիչ դարձնելով տրված բառերի առաջին արմատները /ընդամենը 6 բառ/։
1․ Նյութապաշտ — շինանյութ
մոտակա — մարդամոտ
դաշտավայր — սահադաշտ
փետրազարդ — ջերմակափետուր
թռիչքաձև — ինքնաթիռ
հուսախաբ — լիահույս
2. Դիտակետ — ակնդետ
աստիճանացույց — բարձրաստիճան
պատվոգիր — բարձրապատիվ
գնդակոծել — երկրագունդ
գթասիրտ — բարեգութ
տիրապետություն — տանտեր
3. Խոսակցություն — քչախոս
անչափահաս — մեծաչափ
վառելահեղուկ — լուսավառ
հարսնատես — նորահարս
շնչասպառ — շնչակտուր
նվիրագործել — ազգանվեր
4. Դիրքորոշում — բարձրադիրք
պատկերասրահ — գծապատկեր
հավաքատեղի — մարդահավաք
ծննդավայր — նորածին
անցաթուղթ —գիշերանց
ոսկրախտ — կրծոսկր