Ֆիզիկա 8

Տեսակարար ջերմունակություն: Ջերմային հաշվեկշռի հավասարումը։ Նյութի ագրեգատային վիճակները

1. Ինչ է ջերմաքանակը
Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում։
2. Ինչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:
Ջերմաքանակը արտահայտում են ջոուլով, նաև օգտագործում են կիլոջոուլ (կՋ) և մեգաջոուլ (ՄՋ)։
3. Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում ՝նույն զանգվածի գոլ,թե եռման ժամանակ:
Ավելի շատ ջերմաքանակ է պահանջվում եռման ջուր ստանալու համար։
4. Մարմնի ստացած ջերմաքանակը կախված է արդյո՞ք մարմնի նյութի տեսակից։
5. Մարմինների որ հատկությունն է բնութագրում ջերմունակությունը:
Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ:
6. Որ ֆիզիկական մեծությունն են անվանում (նյութի) տեսակարար ջերմունակություն:  
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար, կոչվում է այդ նյութի տեսակարար ջերմունակություն:
7. Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:
Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը,որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի 
զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը,կոչվում է տեսակարար ջերմունակություն։
8. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:
Նյութի տեսակարար ջերմունակությունը սովորաբար նշանակում են լատինական c տառով
9. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:
c=Q/m(t2-t1)
10. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառելիս մարմնի տված ջերմաքնակը
Տաքացնելիս՝ Q=cm(t-t1)
Սառչեիս՝ Q=cm(t-t2)
11. Ձևակերրպել ջերմափոխանակման օրենքը
Եթե ջերմափողունակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացված է արտաքին միջավայրից ,ապա դա նշանակում է, որ այդ մարմինների ջերմությունը ինչ-որ ժամանակ հետո կհավասարվեն: Այդ ընթացքում տաք մարմինների տված Q1 ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է:
12. Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:
Պինդ, գազային և հեղուկ
13. Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները:
Հեղուկ և գազային
14. Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:
Նյութի ագրեգատային վիճակները կախված են ֆիզիկական պայմաններից։
15. Ինչպիս՞ի դիրքերում են մոլեկուլները գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում:
16. Ո՞ր պրոցեսն է կոչվում հալում:
Բյուրեղային մարմնի պինդ վիճակից հեղուկին անցումը կոչվում է հալում։
17. Ո՞ր պրոցեսն է կոչվում պնդացում:
Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

Оставьте комментарий