Կենսաբանություն 8

Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան

1. Ի՞նչ նշանակություն ունի մարﬓի մազածածկույթը:
Մարմնի մազածածկույթը պաշտպանում է մաշկը արևից, վնասվածքներից, միջատներից, օգնում է պահպանել մարմնի ջերմաստիճանը և մազերի արմատները զգայուն են, օգնում են զգալ շփումը։
2. Ի՞նչ գործոնների հետևանքով են մազերը թափվում:

Տղամարդկային տիպի մազաթափությունը համարվում է ժառանգականության և արական հորմոն դիհիդրոտեստոստերոնի համադրության արդյունք։ Իսկ կանանց մոտ՝ հորմոնալ փոփոխություններ, ժառանգականություն, սթրես, վատ սննդակարգ և բժշկական պայմաններ, ինչպիսիք են անեմիան և հորմոնալ անհավասարակշռությունը
3. Ինչպե՞ս խնաﬔլ եղունգները և պահպանել ձեռքերի մաքրությունը:

Եղունգները պետք է կտրել և չկրծել, կրծելու ժամանակ մարդու օրգանիզմ անցնում է տարաբնույթ ինֆեկցիաներ։ Իսկ մաքրությունը պահպանելու համար պետք է լվացվել և լողանալ։
4. Ի՞նչ ախտանիշներ են դրսևորվում մաշկի ցրտահարված տեղամասում:

Առաջին աստիճանի ցրտահարությունը մակերեսային է, մաշկի վնասումը չի լինում մնայուն։ Ամենավաղ ախտանիշն է մաշկի զգացողության խանգարումը։ Ախտահարված հատվածներում մաշկը լինում է թմրած, ուռած՝ կարմրած եզրերով։ Մի քանի շաբաթից մաշկի մակերեսը կարող է պոկվել։

Оставьте комментарий