Ընդգծել ենթակաները, դուրս գրել ստորոգյալները, որոշել տեսակները՝ պարզ կամ բաղադրյալ։
Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա՝ անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։
Պանինը որսորդ էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։
Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։
Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։
Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։
Բաղադրյալ ստորոգյալներ՝ պես էր, հրեշ էր, որսորդ էր, տարերք էր
Պարզ ստորոգյալներ՝ կերևար, կկանգներ, կնայեր, կմռնչար, զարթնում, մռռում, ծռմռատել, մնում էր, փախչել, ուներ, գնում, չէր մոտենում, կոխ կենում, հալածում էին, վազում էր, ճչում, բացվում էր, երևում, նստում էր, ուտեն, չէր տալիս, վերադառնում էր, պիտի հարձակվեին, տեսներ, հալածեին, կարողանար, գտնել
Դուրս գրել ենթակաները, նշել, թե ինչ խոսքի մասով են արտահայտված։
Լուսաբացի շողքը երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը զարթնեց, տրեխները հագավ:
Ասյայի մոտով անցնելիս նա տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:
Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան, թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր:
Կովը շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:
Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա ծիծաղում էր, երբ հորթը դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:
День: 29 апреля 2025
Հայոց լեզվի և գրականության ապրիլ ամսվա հաշվետվություն
Հայոց Լեզու՝
Գործնական քերականություն․ 02․04
Հայ մոր դերը կյանքում
Թեստային աշխատանք, 11.04-14.04
Գործնական աշխատանք․21․04
Գործնական աշխատանք 23.03.2025
Նախադասության գլխավոր անդամներ․28․04
Գրականություն՝
Կարդում ենք Չարենց
Կարդում ենք Աղայան
Վիլյամ Սարոյան: Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը․ 10․04
Վիլյամ Սարոյան, «Գնացքները». 15.04
Նախագծեր՝
Կարդում ենք Չարենց
Կարդում ենք Աղայան