Հասարակագիտություն 8

Կոռուպցիա

1. Ինչ է կոռուպցիա
Կոռուպցիան հանցագործություն է, որով տվյալ անձը իր հնարավորություններն օգտագործում է անձնական կամ խմբակային շահի համար։ Դա պաշտոնի չարաշահում է, որը ոտնահարում է անհատի, հասարակության կամ նույնիսկ պետության իրավունքները։
2. Որոնք են կոռուպցիայի առաջացման պատճառները։

Կոռուպցիան շատ առաջացման պատճառներ ունի, որոնցից են օրինակ՝ քիչ եկամուտը, որը կարող է հանգեցնել կոռուպցիային, ավելի մեծ եկամուտ ստանալու համար։
3. Կարելի է արդյոք նշել կոռուպցիայի գոյության համար մեղավորների ինչ-որ շրջանակ։

Այո։ Ըստ ինձ կոռուպցիայի ընդացքում մեղավոր է և՛ կաշառողը և՛ ստացողը։ Երկուսն էլ շահագործում են իրենց հնարավորություններն ու պաշտոնը։

    Աշխարհագրություն 8

    Կանադա

    1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:
    Տարածքի մեծությամբ Կանադան աշխարհի երկրորդ պետությունն է: Նրա ծայր հյուսիսային կետը Հյուսիսային բևեռից հեռու է ընդամենը 1000 կմ, իսկ ծայր հարավային կետը գտնվում է մոտավորապես Հռոմի և Երևանի լայնությունների վրա: Ափագծերի երկարությունը 2,5 անգամ ավելի է, քան Երկիր մոլորակի հասարակածի երկարությունը:
    2. Պատմի՛՛ր կլիմայի, բնական ռեսուրսների մասին:

    Կանադայի մեծ մասում ջերմաստիճանը ցածր է, իսկ խոնավությունը՝ բարձր։ Կանադան ունի երկաթի, պղնձի ցինկի, կապարի, ոսկու, նիկելի, ուրանի և արծաթի պաշաներ, նաև կան գազի, նավթի և ածխի ոչ խոշոր պաշարներ։
    3. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները: 

    Կանադայի տարածքի մեծ մասը հարթավայրեր են, սակայն, ցուրտ կլիմայի, քարքարոտ հեղերի և ճահիճների պատճառով հարթավայրերը շատ նպաստավոր չեն հողագործության համար։ Կանադան աշխարհի անտառներով ամենահարուստ երկիրն է, տարածքի 1/3-ից ավելին անտառապատ է: Ունի ջրագրական խիտ ցանց։ Շատ են ձկնառատ գետերն ու լճերը: Գետերն ունեն ջրաէներգետիկ մեծ նշանակություն:
    4. Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը

    Կանադան բարձր զարգացած երկիր է տնտեսության առումով։ Արդյունաբերության կառուծվածքում մեծ է արդյունահանող ճյուղերի՝ լեռնահանքային, փայտամթերմնան, ջրաէներգետիկայի բաժին։ Արդյունաբերությունը բազմաճյուղ է, որտեղ գերակշռում է մեքենաշինության և քիմիական արդյունաբերությունը։ Առաջավոր տեխնիկայի և տեխնոլոգիայի կիրառման աստիճանով Կանադան հավասարվել է տիպիկ զարգացած երկրներին։