Կենսաբանություն 8

Վիտամիններ, դրանց դերը մարդու կյանքում

Պատասխանել հարցերին
1․ Ի՞նչ նշանակություն ունեն վիտամիններ

Վիտամինները անհրաժեշտ են մարդու օրգանիզմում նյութափոխանակության կարգավորման համար։ Վիտամինների բացակայությունը կոչվում է ավիտամինոզ,անբավարությունը՝ թերվիտամինոզ իսկ հավելյալ քանակը՝ գերվիտամինոզ։
2․ Ո՞ր սննդամթերքն է ավելի շատ պարունակում վիտամին A, B, C, D

Վիտամին A՝ կարագ, ձկան յուղ, լյարդ, գազար, ծիրան
Վիտամին B՝ հաց, ձավարեղեն, լյարդ, կաթ, ձու
Վիտամին C՝ կիտրոն, սխտոր, կանաչ սոխ, մասուր, կաղամբ
Վիտամին D՝ ձուկ, ձվի դեղնուց, կաթ
3․ Ինչպիսի՞ն պետք է լինի սննդի ընդունման ռեժիմն օրվա ընթացքում։

Նախաճաշը պետք է լինի սննդարար ու հագեցնող, քանի որ օրվա առաջին սնունդն է։ Ճաշը օրվա հիմնական կերակուրն է, որը պետք է պարունակի սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր։ Ընթրիքը պետք է լինի թեթև, որպեսզի չծանրաբեռնի մարսողական համակարգը։ Սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց 1,5-2 ժամ առաջ։