Ֆիզիկա 8

Լաբ․ աշխատանք։ Նյութի կառուցվածքի մասին

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. 2 սրվակ, մանր ավազ, ջուր, կալիումի պերմանգանատ, սրվակների համար նախատեսված պատվանդան։
Աշխատանքի ընթացքը. Սրվակները դրեցի պատվանդանին և նրանց մեջ լցրեցի կեսից մի քիչ շատ ավազ մեկի մեջ,իսկ մյուսի մեջ,նույն քանակությամբ կալիումի պերմանգանատի լուծույթ: Ուշադրություն դարձրեցի 2 սրվակնում եղած ջրի և ավազի մակարդակներին և գրեցի, թե ինչ եմ կարծում, եթե 2 սրվակներ պարունակությունները դատարկեմ՝ լցնեմ մեկը մյուսի վրա,ի՞նչ տեղի կունենա ,կտեղավորվի՞ երկուսի պարունակությունը մեկ սրվակում ամբողջությամբ,թե՞ կթափվի:

1. Ենթադրությունդ գրառիր, մինչև փորձի կատարումը:
Իմ կարծիքով, եթե 2 սրվակներ պարունակությունները դատարկեմ՝ լցնեմ մեկը մյուսի վրա, ապա նյութը չի թափվի։ Քանի որ երկու սրվակներն էլ նույն չափի են, բայց ավազը իր մաստիկների միջև ունի տարածություն։ Հետևաբար՝ լուծույթը այդ տարածությունը կլցնի, և երկու նյութերն էլ կտեղավորվեն։
2. Այժմ կատարիր փորձը, այսինքն ներկված ջուրը զգուշությամբ և դանդաղ լցրու ավազի վրա, և նկարագրիր փորձի արդյունքը:
3. Ինչ տեղի ունեցավ ներկված ջրի հետ՝տեղավորվե՞ց երկրորդ սրվակի մեջ:

Ավազը իր մաստիկների միջև ունի տարածություն։ Հետևաբար՝ լուծույթը այդ տարածությունը կլցնի, և երկու նյութերն էլ կտեղավորվեն։

Եզրակացություն. Վարկածը ապացուցվեց։ Նյութը իսկապես բաղկացած է փոքրիկ մասնիկներից և իրենց միջև տարածություններից, որոնք լցրեց լուծույթը։

Оставьте комментарий