Աշխարհագրություն 8

Ճապոնիա

1. Գնահատեք Ճապոնիայի բնական պայմանները՝ որպես տնտեսական զարգացման նախադրյալ:
Ճապոնիայի տարածքի շուրջ 3/4-ը զբաղեցնում են երիտասարդ լեռները: Ժամանակակից Ճապոնիայում լեռներում կառուցված տրանսպորտային թունելները, կամուրջները և օդանավակայանները հեշտացնում են տրանսպորտային հաղորդակցությունը: Սակայն շարունակում է անլուծելի մնալ երկրաշար ժավտանգության հիմնախնդիրը: Ճապոնիան աշխարհի երկրաշարժային ամենաակտիվ գոտում է գտնվում։ Տնտեսությանը մեծ վնաս են հասցնում նաև երկրաշարժի հետևանքով առաջացող ցունամիի ալիքները:
2. Ինչպիսի՞ն է Ճապոնիայի ռեսուրսաապահովվածությունը:

Ճապոնիայի տարածքում կամ բազմաթիվ օգտակար հանածոներ, ինչպես երկաթ, մանգան, տիտան և ուրան, սակայն դրանց պաշարները մեծ չեն։ Համեմատաբար շատ են պղնձի և ցինկի պաշարները։ Զգալի են քարածխի, ծծմբի և կաոլինի պաշարները։
3. Բնութագրե՛ք Ճապոնիայի բնակչության վերարտադրությունն ու կազմը:

Բնակչության թվով Ճապոնիան դասվում է աշխարհի խոշոր պետությունների շարքում 10-րդ: Ճապոնիան աշխարհի ամենամիատարր բնակչություն ունեցող երկրներից է: Արևելյան երկրների նման` Ճապոնիայի բնակչության աճն ավանդաբար շատ բարձր է եղել: Սակայն XX դարում ժողովրդագրական իրադրությունը կտրուկ փոխվեց տարբեր պատճառներով, որոնցից մեկն այն էր, որ մինչ Ճապոնիայի բնակչության կենսամակարդակի բարձրացումը տեղի է ունեցել երկրից մարդկանց մեծ արտագաղթ: Այս բոլորի հետևանքով բնակչության աճի տեմպը կրճատվել է շուրջ 3 անգամ։ Այժմ Ճապոնիայի բնակչության վերարտադրությունը նույնիսկ նեղացված է: Բնակչության թիվը նվազում է տարեկան –0,1%-ով: Ճապոնիայի բնակչությունն առանձնանում է ցածր մահացությամբ և աշխարհում կյանքի ամենամեծ միջին տևողությամբ (84 տարի):
4. Բնութագրե՛ք Ճապոնիայի կլիման:

Երկրի տարածքի մեծ մասում կլիմալ նպաստավոր է գյուղատնտեսության համար և գերազանցապես մուսսոնային է։ Խոնավ կլիմայի պատճառով Ճապոնիայում ջրագրական ցանցը մեծ է, սակայն տարածքի փոքրության պատճառով գետերը կարճ են: Գերակշռում են սահանքավոր ու ջրառատ գետերը, որոնք օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու նպատակներով:
5. Նշե՛ք երկրի խոշորագույն քաղաքներն, պատմիր Տոկիոյի մասին:

Տոկիոն Ճապոնիայի խոշորագույն քաղաքն է, հիմնադրվել է XV դարում` Եդո անվանմամբ: 1869թ. դարձել է Ճապոնիայի մայրաքաղաքն ու վերանվանվել Տոկիո: Տոկիոն երկրի տնտեսական խոշորագույն կենտրոնն է, որտեղ ստեղծվում է երկրի ազգային եկամտի շուրջ 20%-ը: Այն նաև երկրի գիտական, մշակութային, ֆինանսական-առևտրական խոշորագույն կենտրոն է:

Оставьте комментарий