Նախագծեր·Գրականություն 8

Կարդում ենք Աղայան

Նվարդ Թումանյանի հուշերից
Երեկոյան Շիրվանզադեն, Դեմիրճյանը, իրավաբան Ալ. Պապովյանը հայրիկի սենյակում հավաքված նախազգացումներից էին խոսում:
Հայրիկն իր կյանքից դեպքեր հիշեց եւ սկսեց պատմել
«… Պարզ զգացել եմ հորս մահը: 1898 թվականն էր. ջրօրհնեքի երեկոն. Թամամշյանների տանը ընթրիքին հանկարծ թվաց, թե հայրս մեռավ: Տրամադրությունս վատացավ, տխրեցի. հյուրերը նկատեցին, հանգստացրին, բայց ոչինչ չօգնեց: Եկա տուն: Երեք օր հետո մարդ է գալիս գյուղից, թե՝ «հայրդ ջրօրհնեքին մեռել է»:
Նույնպես պարզ զգացել եմ Աղայանի մահը: 1911թ. ամառվա մի շոգ օր էր: Սենյակումս նստած պարապում են: Առավոտը ժամը ինը եւ կեսը կլիներ, հանկարծ աչքիս երեւաց Աղայանը, որ ընկավ մայթի վրա եւ մեռավ: Սարսափահար վեր կացա: Սենյակումս ման եմ գալիս ու չեմ կարողանում ինքս ինձ հասկանալ: Ներս եկավ կինս, տեսավ ինձ գունատ ու շփոթված: Ասի՝ «բա՞ն ես ուզում ասել»: Սկսեց ընտանեկան գործերից խոսել: Ասում եմ «չե՞ս տեսնում, Ղազարը մեռավ…» նա զարմացած նայում էր վրաս: Հենց էդ ժամանակ ներս է գալիս տղաս՝ Արտիկը, թե «պապեն փողոցումն ընկավ, ուշքից գնաց, տարան տուն…»
Վեր կացա, գնացի, բայց զգում էի, որ կենդանի չեմ տեսնելու Ղազարին: Երրորդ գիմնազիայի մոտ պատահեցի Գրիգոր Վարդանյանին. ձեռքով արավ, թե արդեն…
Առհասարակ Աղայանի կյանքի լավ ու վատ պայմաններն զգում էի, նա էլ իմս էր տեսնում, նախազգում:
1906թ.-ին, երբ Բեթհուբյան փողոցում էի ապրում՝ Վերնատանը, մի գիշեր ինձ շատ վատ զգացի… ամբողջ գիշերը չքնեցի…
Առավոտը վաղ, դեռ լույսը չծագած, մեր զանգը տալիս են. կինս դուռը բաց է անում, տեսնում է՝ Աղայանը. սա թե «Օհանեսը տա՞նն է, լա՞վ է»: Կինս թե՝ «հա՛»: «Դե՛ լավ,»,-ասում է ու գնում: Հետո իմացա, որ գիշերը ինձ պատկերացրել է տանջվելիս, ճիշտ էնպես, ինչպես եղել եմ:

Վերլուծություն

Նվարդ Թումանյանը պատմում է, թե ոնց էր իր հայրիկը պատմում Աղայանի մահի մասին։ Նրա խոսքերով մի երեկոյան Շիրվանզադեն, Դեմիրճյանը, իրավաբան Ալ. Պապովյանը Թումանյանի սենյակում հավաքված նախազգացումներից էին խոսում: Եվ Թումանյանը իր կյանքից պատմություններ հիշեց և սկսեց պատմել։ Թումանյանի ասելով, նա զգացել էր 1898թ․ իր հոր մահը։ Ջրօրհնեքի երեկոյան Թամաշյանների տանը ընթրիքին նստած էր, երբ հանկարծ թվաց, որ հայրը մահացավ։ Տրամադրությունը մի անգամից ընկավ, հյուրերը դա նկատելով փորձեցին հանգստացնել Հովհանեսսին, բայց չօգնեց։ Տուն գալուց երեք օր հետո գյուղից եկած մարդը լուրերը հասցրեց Թումանյանին։ Թե՝ հայրդ ջրօրհնեքին մահացավ։ Թումանյանը նույնպես զգացել էր Ղազարոս Աղայանի մահը։ 1911թ․ ամարվա մի շոգ օր, իր սենյակում նստած պարապում էր։ Հանկարծ աչքով նկատեց Աղայանին, ով ընկավ փողոցի վրա և մահացավ։ Թումանյանը սարսափի մեջ տեղից վեր կացավ և սկսեց սենյակում ման գալ՝ մտածել, թե ինչ անի։ Սակայն սենյակ ներս մտավ նրա կինը, նկատեց, որ Թումանյանը գունատ և խառնված էր։ Հովհաննեսը հարցրեց կնոջը, թե ինչ է ուզում ասել, իսկ նա սկսեց ընտենական գործերից խոսել։ Թումանյանը ընդհատելով կնոջը, ցույց նշեց Աղայանի մահը։ Հենց այդ պահին ներս մտավ իր տղան, ասելով, որ պապիկը ուշաթափվելով փողոցում ընկել էր, տուն տարան իրեն։ Թումանյանը տեղից վեր կացավ և մեկնեց նրա տուն, մտքում արդեն հասկանալով, որ դժվար էլ կենդանի տեսնի Աղայանին։ Արդեն երրորդ գիմնազիայի մոտ հանդիպեց Գրիգոր Վարդանյանին, նա ձեռքով արեց, հասկացնելով, որ արդեն ուշ է։ Թումանյանի խոսքերով, ինքն և Աղայանը իրար կյանքերի լավ ու վատ իրադարձությունները նախազգում էին։ Օրինակ՝ 1906թ․-ին, երբ Թումանյաը հլը Վերնատանն էր ապրում, մի գիշեր իրեն շատ վատ զգալուց ողջ գիշեր չէր քնել։ Վաղ առավոտյան տան զանգը տալիս են, կինը դուռը բացելիս տեսնում է Աղայանին։ Փաստորեն նա եկել էր իմանալ, տանն էր Թումանյանը, թե չէ։ Փարզվեց, որ այդ գիշեր Աղայանը տանջվելիս պատկերացրել էր Թումանյանին։

Оставьте комментарий