Պատմություն 8

Առաջադրանք, 8-րդ դաս., մարտի 31-ապրիլի 11-ը

Առաջադրանք 1
Արևելյան Հայաստանը և ռուս-պարսկական պատերազմները/Էջ  82-85 պատմել, էջ 85-ի հարցերին գրավոր պատասխանել/


ա. Ներկայացրո՛ւ: Ե՞րբ կնքվեցին Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը և ի՞նչ նշանակություն ունեցան հայության համար:
Գյուլիստանի պայմանագիրը կնքվեց 1813թ․ հոկտեմբերին։ Ըստ պայմանագրի՝ Պարսկաստանը հրաժարվում էր Արևելյան Վրաստանից, Դաղստանից և Հարավային Կովկասի մի շարք խանություններից: Ռուսաստանին է անցնում Արևելյան Հայաստանի զգալի մասը` Շիրակը, Լոռի-Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Արցախը և Զանգեզուրը: Երևանի և Նախիջևանի խանությունները դեռ մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ։ 1826թ․ փետրվաին կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը։ Համաձայն նրան՝ Ռուսաստանին անցան Երևանի և Նախիջևանի խանությունները և Օրդուբադի գավառը: Բացի այդ, շահը պետք է վճարեր ռազմատուգանք և թույլ տար իրեն հպատակ հայերին ցանկության դեպքում վերաբնակվել Արևելյան Հայաստանի տարածքում։
բ. Բացատրի՛ր: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ հետևանքներ ունեցավ Արևելյան Հայաստանում պարսկահայերի վերաբնակեցումը: Ինչո՞ւ:

Ազգության վրա դա լավ ազդեցություն ունեցավ, սակայն Ռուսաստանը որոշ ժամանակ հետո պարսկահայերին օգտագործեց հսկողությունը ուժեղացնելու և հզորացնելու համար։
գ. Վերլուծիր: Ի՞նչ դեր խաղաց կաթողիկոսական աթոռին տիրելու «Դավիթ-Դանիելյան պայքարն» արտաքին ուժերի քաղաքական մեքենայությունների մեջ: Ինչո՞ւ էին Ռուսական կայսրությունը, Օսմանյան կայսրությունն ու Սեֆյան Պարսկաստանը ձգտում իրենց հսկողության տակ պահել Էջմիածնի կաթողիկոսությունը:

Կայսրությունները և Սեֆյան Պարսկաստանը ձգտում էին իրենց հսկողության տակ պահել Էջմիածնի կաթողիկոսությունը, քանի որ, եթե նրանք հայկական եկեղեցու վրա ազդեցություն ունենաին, ապա Հայաստանի անկախությունը շատ ավելի կթուլանար և դա թույլ կտար նրանց Հայաստանը ամբողջությամբ գրավել:

Առաջադրանք 2
Արևմտյան Հայաստանը և Հայկական հարցի միջազգայնացումը/Էջ  86-90 պատմել, էջ 90-ի հարցերին գրավոր պատասխանել/


ա. Ներկայացրո՛ւ: Ե՞րբ կնքվեցին Բուխարեստի և Ադրիանապոլսի պայմանագրերը և ի՞նչ նշանակություն ունեցան հայության համար:
Բուխարեստի պայմանագիրը ռուս-թուրքական 1806-1812 թվականների պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքված հաշտության պայմանագիր է։ Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։
բ. Վերլուծի՛ր: Որո՞նք էին 1839 թ. հրովարտակի առանցքային դրույթները: Ի՞նչ ազդեցություն ունեցավ Թանզիմաթը հայերի համար:

1839 թ. սուլթան Աբդուլ-Մեջիդի հրովարտակով սկսվեց Թանզիմաթի  շրջանը Օսմանյան կայսրությունում։ Հիմնական դրույթներն էին՝ օրենքի առաջ բոլորի հավասարություն, սեփականության իրավունքի պաշտպանություն և հարկային ու զորակոչային համակարգի բարելավում։ Թանզիմաթը կարևոր էր հայերի համար, քանի որ խոստանում էր իրավահավասարություն, սակայն բարեփոխումները հաճախ չիրականացվեցին։ Սակայն, դրանք խթանեցին հայ ազգային շարժումների ձևավորումը։
գ. Գնահատիր: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան հայկական հարցին վերաբերող Սան Ստեֆանոյի պայմանագրի 16–րդ և Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածների միջև:

Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը նախատեսում էր, որ Օսմանյան կայսրությունը Ռուսաստանի հսկողության ներքո պետք է բարեփոխումներ իրականացնի հայկական բնակեցված վիլայեթներում։ Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածը պահպանեց նույն պահանջը՝ բարեփոխումներ հայկական վիլայեթներում, սակայն հսկողությունը փոխանցվեց բոլոր Մեծ տերություններին՝ Ռուսաստանին, Անգլիային, Ֆրանսիային և այլն։

Оставьте комментарий