Հայոց Լեզու 8

Փոխակերպումներ.03.03.2025

1. Բարդ ստորադասական նախադասությունը վերածել պարզի:
1. Դիմացը՝ փոքրիկ գյուղաքաղաքի արևմտյան փեշերին, գլուխը վեր է ցցել ոչ մեծ մի բարձունք, որն իշխող դիրք ունի շրջապատի վրա։
Դիմացը՝ փոքրիկ գյուղաքաղաքի արևմտյան փեշերին, գլուխը վեր է ցցել շրջապատի վրա իշխող դիրք ունեցող ոչ մեծ մի բարձունք։
2. Ինչ որ ես ասում եմ, դու պետք է լուրջ ընդունես։
Դու պետք է լուրջ ընդունես իմ ասածը։
3. Հենց այսօր դու գործ կստանաս, և եթե համաձայն ես, վաղվանից կսկսենք աշխատել։
Հենց այսօր դու գործ կստանաս, և համաձայն լինելուդ դեպքում վաղվանից կսկսենք աշխատել։
4. Ովքեր մեզ մոտ աշխատանքի են անցնում, հենց սկզբից պարտավոր են պատասխանել իմ մի քանի հարցերին:
Մեզ մոտ աշխատանքի անցնողները հենց սկզբից պարտավոր են պատասխանել իմ մի քանի հարցերին։
5. Դասերից հետո ժամեր էի անցկացնում Վենետիկի հայտնի գրադարանում, որ աշխարհիս լավագույններից մեկն է համարվում:
Դասերից հետո ժամեր էի անցկացնում Վենետիկի աշխարհիս լավագույններից մեկը համարվող հայտնի գրադարանում։

6. Երևի Միհրդատը չէր զգացել, որ իր խոսքերով ամենից առաջ ինձ է վիրավորում:
Երևի Միհրդատը չէր զգացել իր խոսքերով ամենից առաջ ինձ վիրավորելը:
7. Ամեն ինչ աղոթքով չես կարող անել, չնայած տատս միշտ ապավինում էր աղոթքի զորությանը:
Ամեն ինչ աղոթքով չես կարող անել, չնայած տատուս ապավինելը աղոթքի զորությանը
8. Թեև քսանհինգ տարեկան չկա, բայց հասցրել է երկու գյուտ արտոնագրել:
Թեև քսանհինգ տարեկան չլինելով, նա արդեն երկու գյուտ արտոնագրել է:
9. Չե՞ք նեղանում, որ այսպես համարձակ եմ խոսում:
10. Գաբրիելը չէր թաքցնում, որ ինքը կապված է ինչ-որ կասկածելի անձանց հետ:
11. Փողոցի ամայության մեջ միայն մի մարդ կար՝ պահակը, որ արձանի պատվանդանի տակ հետ ու առաջ էր անում։
12. Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը:
13. Հասարակ ալմաստը, որ չհղկված ադամանդն է, բարձր են գնահատում հղկվածից և գաղտնի ընդունակություններ վերագրում նրան:
14. Քչերը հավանաբար գիտեին, որ այդ ամենը մտացածին է։
15. Կան գիտնականներ, որ խճճվում են մանր փաստերի թփուտներում և չեն կարողանում տեսնել վիթխարի անտառը:

2. Պարզ՝ դերբայական դարձվածով նախադասությունը վերածել բարդ ստորադասականի:
1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ:
2. Խեղճացած այս պարոնը մի՞թե երեկ հարթակից հոխորտացողը չէր։
3. Քո որոնածը ես չեմ, անշուշտ։
4. Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքում պաշտոն ստանալու համար:
5. Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները:
6. Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը:
7. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու:
8. Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են՝ քարացումից ասես կենդանացած:
9. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա:
10. Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից։
11. Հայկական հեծելազորի ձիերը, վազքի հոտ առնելով, սկսեցին վրնջալ, բորբոքվել։
12. Նա լռությամբ կուլ տվեց իր հասցեին ասված դառը խոսքերը:
13. Նախքան շարժանկարի ցուցադրվելը բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով:
14. Ազգի տունը քանդում է նրան արևելյան և արևմտյան հատվածների բաժանելը:
15. Օ, հայեր, ձեր արածն ամեն երևակայությունից վեր է:

Երկրաչափություն 8

Քառակուսու և ուղղանկյան մակերեսը

Առաջադրանքներ․
1) Քառակուսու պարագիծը 32 սմ է, իսկ ուղղանկյան կողմերից մեկը՝ 45 սմ։ Գտեք այդ ուղղանկյան մյուս կողմը, եթե հայտնի է, որ նրա և քառակուսու մակերեսները հավասար են։

32/4=8
S (քառակուսի)=8*8=64սմ2
64/45
2) Տրված է ABCD քառակուսին։ AD ճառագայթի վրա վերցված է M կետն այնպես, որ <AMB=30o, և BM=20 սմ։ Գտեք այդ քառակուսու մակերեսը։

20/2=10
S=10*10=100սմ2
3) Անհրաժեշտ է սենյակի՝ 5,5 մ և 6 մ կողմերով ուղղանկյունաձև հատակը ծածկել մանրահատակով։ Դրա համար քանի՞ մանրահատակ կպահանջվի, եթե այդ տախտակներից յուրաքանչյուրն ունի 30 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ ուղղանկյան ձև։

S=550*600=330000սմ2
S=30*5=150սմ2
330000/150=2200
4) ABCD ուղղանկյան A անկյան կիսորդը BC կողմը հատում է K կետում։Հայտնի է, որ BK=5սմ , KC=7սմ։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

5+7=12սմ
S=12*5=60սմ2

5) 15 սմ կողմով քառակուսաձև քանի՞ սալիկ կպահանջվի, որպեսզի երեսպատվի 3մ և 2,7մ կողմերով ուղղանկյունաձև պատը։
S=300*270=81000սմ2
S=15*15=225սմ2
81000/225=360

Պատմություն 8

Հայկական մշակույթը միջնադարում

Գրականություն և մատենագրություն

Միջնադարյան Հայաստանում գրավոր մշակույթը ծաղկում է ապրել, հատկապես 5-րդ դարում՝ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումից հետո։ Այդ շրջանից սկսած՝ թարգմանվել են բազմաթիվ կրոնական և աշխարհիկ գրքեր։ Մատենագրության մեջ առանձնահատուկ տեղ ունեն Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Ներսես Շնորհալու և Գրիգոր Նարեկացու հոգևոր գրականությունը։

Ճարտարապետություն

Հայ ճարտարապետությունը միջնադարում առանձնանում էր իր շինարարական տեխնիկայով։ Ամենահայտնի կառույցներից են Զվարթնոցի տաճարը, Անիի Մայր տաճարը, Գեղարդավանքը և Հաղպատի ու Սանահինի վանքային համալիրները։ Հայկական եկեղեցիները աչքի են ընկնում խաչքարերով, բարձր գմբեթներով և խաչաձև հորինվածքով։

Գեղանկարչություն և մանրանկարչություն

Միջնադարյան հայ մշակույթում մեծ դեր է խաղացել մանրանկարչությունը։ Լավագույն օրինակներն են Թորոս Ռոսլինի և Սարգիս Պիծակի ստեղծագործությունները։ Հայկական մանրանկարչությունն աչքի է ընկնում վառ գույներով, խորհրդանշական պատկերներով ու յուրահատուկ ոճով։

Կրթություն և գիտություն

Միջնադարյան Հայաստանում կրթությունը մեծ նշանակություն ուներ։ Ձևավորվել էին բազմաթիվ դպրոցներ, որոնք ոչ միայն կրոնական, այլև աշխարհիկ գիտելիքներ էին փոխանցում սովորողներին։ Հայ միջնադարյան դպրոցներում դասավանդում էին աստվածաբանություն, պատմագրություն, փիլիսոփայություն և մաթեմատիկա։

Պատմություն 8

Ճապոնիայի, Չինաստանի արդիականացման գործընթացը

Ճապոնիայի, Չինաստանի արդիականացման գործընթացը
Համեմատել Մուցուխիտոյին և Սուն Յաթ Սենին. որպես անհատ, իրենց գործունեությունը, բնութագրել ժամանակաշրջանը/ գրել հետազոտական աշխատանք՝ օգտագործելով օտարալեզու աղբյուրները/
Համեմատել Ճապոնիայի և Չինաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացման  արդյունքները:


Առաջադրանք
Ավանդական հասարակությունների ճգնաժամը/ պատմել էջ 82-88, հարցերին պատասխանել/

Ավանդական հասարակություն
Ավանդական հասարակությունը բնորոշ էր Օսմանյան տերությանը, Իրանին, Հնդկաստանին, Չինաստանին, Ճապոնիային և մի շարք այլ երկրների։ Նոր դարերի առաջին փուլում այս երկրները շարունակում էին ապրել մինչարդյունաբերական հասարակության պայմաններում։ Նրանց տնտեսության մեջ շարունակում էր տիրապետել ձեռքի աշխատանքը և
ավանդույթների վրա հիմնված աշխատանքի կազմակերպումը։ Ողջ տնտեսությունը կարգավորում էր պետությունը և նրա վատ կառավարման հետևանքով տնտեսությունը գրեթե չէր զարգանում։ Միջնադարյան հասարակությունն ուներ խիստ դասային կառուցվածք։ Գյուղացիները համախմբված էին համայնքներում և գտնվում էին կիսաճորտական վիճակում։ Քաղաքներում արհեստավորներն ու վաճառականները միավորված էին համքարությունների մեջ, սակայն ազատ ապրանք արտադրելու ու վաճառելու իրավունք չունեին։ Յուրաքանչյուր դաս ուներ իր որոշակի իրավունքներն ու պարտականությունները։ Ազգակցական կապերն ու կրոնական պատկանելությունը կարևոր դեր էին խաղում հատկապես մահմեդական երկրներում։ Արևելյան երկրներում կրթությունը հասանելի էր միայն վերնախավին ու կրոնական գործիչներին, ինչի պատճառով բնակչության մեծ մասը մնում էր առանց կրթության։ Միապետը երկրի գլխավոր հողատերն էր, և նրա կամքը պարտադիր էր բոլորի համար։ Պետությունն վերահսկում էր կյանքի բոլոր ոլորտները, իսկ զարգացած պաշտոնեությունը, բանակը, ոստիկանությունը և դատարանը ապահովում էին այդ կարգը։

1. Ի՞նչ է ավանդական հասարակությունը։
Նոր ժամանակներում Արևելքի երկրները իրենց զարգացման մակարդակով բավական հետ էին եվրոպական առաջատար երկրների համեմատ: Գլխավոր պատճառը մինչարդյունաբերական դարաշրջանում ստեղծված հասարակության բնույթն էր։ Այդ հասարակությունը մնաց անփոփոխ, այդ հետևանքով էլ ստացել է ավանդական հասարակություն անվանումը։
2. Թվարկի՛ր ավանդական համարվող երկրներ։

Ավանդական հասարակությունը բնորոշ էր Օսմանյան տերությանը, Իրանին, Հնդկաստանին, Չինաստանին, Ճապոնիային և մի շարք այլ երկրների։

Ֆիզիկա 8

Լաբ․ աշխատանք։ Թելավոր ճոճանակի տատանումների ուսումասիրում

Նպատակը՝ ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախվածության պարզաբանումը:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ անցքով կամ կեռիկով գնդիկ, թել, ամրակալան՝ կցորդիչով և թաթով, վայրկենաչափ կամ վայկենացույց, չափաժապավեն, մկրատ։

Աշխատանքի ընթացքը
Չափաժապավենով չափեցի 100սմ երկարությամբ թել, մկրատով կտրեցի։ Թելից կապեցի կեռիկով մետաղյա գնդիկը (կստացվի թելավոր ճոճանակ), և այն կախեցի ամրակալանի կցորդիչից։ Այն կախեցի այնպես, որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից բարձր լինի: Չափաժապավենը տեղավորեցի գնդիկի տակ, և գնդիկը շեղեցի հավասարակշռության դիրքից 8-ից 10սմ, և բաց թողեցի, նույն պահին միացրեցի վայկենաչափը։ Չափեցի 40 լրիվ տատանումների ժամանակը, բանաձևերով հաշվեցի տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Փորձի արդյունքները՝
l=100սմ | T=t/N=74վ/40=1,85
t=74.23վ | ν=N/t=40/74վ=0,54
N=40 |
————-
T, ν=?

Փորձը կրկնեցի՝ կարճացնելով թելը չորս անգամ, տատանումների լայնույթը դարձնելով 2սմ-ից 3սմ:
Փորձի արդյունքները՝
l=25սմ | T=t/N=40վ/40=1
t=40վ | ν=N/t=40/40վ=1
N=40
————-
T, ν=?

Հայոց Լեզու 8·Նախագծեր·Գրականություն 8

Կարդում ենք Տերյան

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, 
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Իմ ձայնագրությունը

Uncategorized

Մեկ անհայտով գծային անհավասարումների համակարգեր

Առաջադրանքներ․
1) Լուծե՛ք անհավասարումների համակարգը․
ա)

x∈(5;8)

բ)

լուծում չկա

գ)

x∈(5;6)

դ)

x∈(5;∞)

ե)

x=2

2) Լուծե՛ք անհավասարումների համակարգը․
ա)

4x-x<5+5
3x<10 | x<10/3
2x>0 | x>0
x∈(0;10/3)

բ)

y<1
-y>1
y∈(-∞;1)

3) Լուծե՛ք անհավասարումների համակարգը․
ա)

x∈(0;∞)

բ)

x∈(-∞;-7)

գ)

x∈(1;2)

դ)

x∈(3;∞)

ե)

x=3

4) Լուծե՛ք անհավասարումների համակարգը․
ա)

բ)

Գրականություն 8

Հովհ․ Թումանյան, Գրազը․28․02․2025

Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։

Մութը Ձորը բաժամում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր վրանը զարկում, մյուս կողմը՝ հայը։

Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում են այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հասնում են ու փետակռիվ են անում։

Մեկ էլ տեսար մի սարի ուսից տարածվեց մի զիլ ձայն՝ «Հավար հե՜յ․․․»։ Այդ ձայնը տարածվում է լեռներում, ու հանկարծ երկու կողմն էլ իրարով են անցնում։

Թուրք Ղափըչօղլին իր վրանը զարկել էր Մութը Ձորի մի կողմը։ Այնտեղից խրորխտ ու սպառնալի նայում էր դիմացը հանգրվանած հայերին։ Նրա մարդիկը այդ սարերի ամենահռչակավոր գողերն էին։ Բանտերից փախածները նրա մոտ էին թաքնվում, սարերով անցնող ավազակային խմբերը նրա հարկի տակ էին ապաստան գտնում։ Մի իրիկնադեմ վրանում թինկը տված նա զրույց էր անում իր սովորական հյուրերի հետ։ Նրանք հայտնի ավազակներ էին, որ անցնում էին լեռներով։
— Էս դիմացի հայերին լավ է տղերքը տակնուվրա չեն անում, -իր զարմանքը հայտնեց հյուրերից մի քուրդ։
— Էդքան էլ խեղճ մի կարծիր հայերին,- պատասխանեց տանտերը։
— Դրա՞նց․․․
— Հա՛, դրանց։ Դրանց մեջ Չատի անունով մի չոբան կա, իգիթ եմ ասում։
— Փա՛, հա՜,-  բացականչեց վրդովված ավազակը ու շրըխկալով նստեց։
— Ի՞նչ կտաս գիշերս էնպես անեմ, որ առավոտն էլ ծուխ չբարձրանա դիմացը։
— Կապուտ ձին քեզ կնվիրեմ, պատասխանեց թուրք տանտերը։
Նրանք ձեռք ձեռքի խփեցին ու գրազ եկան։
Սարսափելի մութն են Մութը Ձորի գիշերները։

Մի մթնագիշեր էր․ անձրևն էլ անընդհատ տեղում էր միալար։ Քնած էին հայերը։ Երբեմն-երբեմն հովիվները այս կամ այն կողմից խուլ «հե՜յ-հե՜յ․․․» կանչելով, իմացնում էին, որ հսկում են դեռ։

Գիշերվա մի ժամանակը մի թմփթմփոց անցավ վրանների մոտից։ Շները վեր կացան, վրա տվին, ոչխարը խրտնեց, ձիերը փախան, տավարը ցրվեց։ Հովիվները հավար կանչեցին, հրացանները բացվեցին, և այս բոլոր սարսափներն ու ձայները խառնվելով մութին, մի դժոխային գիշեր։
— Շունը տարա՜ն, հե՜յ․․․― գոռաց աժդահա հովիվ Չատին։
— Շունը տարա՜ն․․․— ձայն տվին ամեն կողմից, ու սև սարսափը պատեց բոլորին։ Լեռներում ամեն մարդ լավ է հասկանում, թե ինչ կնշանակի՝ «Շունը տարան»։

Գողերը միշտ մի կամ երկու հոգով վազում են ընկնում են հոտի մեջ, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար։ Շներն ընկնում են նրանց ետևից։ Նրանք էլ շներին հաչեցնելով տանում, հեռացնում են հոտից։ Այնուհետև խառնված, անշուն հոտի ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի ու խավարի մեջ գողանում են անասունները։

Շուտով հետևեց երկրորդ հարձակումը, հարահրոցն ընկավ, հրացանները բացվեցին, ամեն բան խառնվեց իրար։

Մթնում ոչինչ չէր երևում։ Փայլակի լուսով վայրկենաբար բացվում էր ահռելի տեսարանը, բայց մարդու աչքերը որոշ բան չէին կարող նկատել այն թոհուբոհի մեջ։ Աչքերը չէին կարող նկատել, բայց հրացանների ձայները ցույց էին տալիս, թե որ կողմից են գնում,— հովիվների աղաղակը, որ կանչում էին՝ «Տարա՜ն, տարա՜ն․․․ Ալաբաշ, հե՜յ․․․»։

Այդ ձայներն էլ հետզհետե հեռացան, նվազեցին, ու էլ ոչինչ չէր լսվում։

Անձրևը միալար շրըփում էր, և ամպը խուլ ճայթում ու որոտում հեռու լեռներում։

Լուսադեմին տղերքը վերադարձան։ Դեռ հեռվից լսվում էր նրանց ուրախ-ուրախ խոսքն ու ծիծաղները թանձր մշուշի մեջ։ Ապրանքն առան ու անվնաս ետ բերին հանձնեցին սարվորին, իրենք հավաքվեցին հովիվ Չատիի վրանը, որ հաց ուտեն։

Նրանք իրենց հետ բերել էին մի քրդի քոլոզ, վահանն ու թուրը։

Իսկույն տարածվեց, թե տղերքը մի քուրդ են սպանել, ու հետաքրքրված սարվորները եկան խռնվեցին վրանի ներսն ու դռների արանքում։ Չատնի մայրը սոված հովիվների համար կրակի վրա կերակուր էր շինում ու հետն էլ իրեն-իրեն դունդունում.

Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․

Գլուխներն օրորելով նրան ձայնակցում էին մի քանի ուրիշ կանայք։ Այնինչ հովիվները սարվորին պատմում էին, թե բանն ինչպես եղավ։
— Չորս կողմից հավաքեցինք, տարանք արինք մի ձոր։ Էստեղ սրանց տեղը որ նեղացրինք, սրանք ապրանքը թող արին, ու ամենքը մի կողմի վրա փախան։ Մեկին քշեցի, տարա քարափին դեմ արի։ Որ քարափին դեմ էլավ, մին էլ տեսա ետ դառավ, թուրը հանեց, վրա քշեց, թե՝ գլուխդ ազատի, միջիցդ կես եմ անում. դագանակը պտտեցի, ուսախառը վեր բերի, ա՛ռ հա կտաս․․․
— Ա՛յ տո՜ւր,— բացականչեցին սարվորները։
— Շրըխկալով փռվեց,, -վերջացրեց Չատին իր պատմությունը։
— Հա՛, հա՛, հա՛, հա՛,— քահ-քահ խնդացին սարվորները։

Այս դեպքից մի քանի շաբաթ անց էր կացել։ Մի օր շները հաչեցին․ դուրս եկան, տեսան մի պառավ քուրդ ձայն էր տալի ներքևից։
— Ի՞նչ ես ուզում, ա՛ քիրվա։
— Չոբան Չատնի վրանն եմ ուզում,— ասավ քուրդը։

Բերին չոբան Չատնի վրանը։ Չատին հաց դրեց հյուրի առաջ։ Դեսից-դենից խոսեցին, մինչև հացը կերավ, պրծավ։ Երբ որ հացը կերավ, պրծավ, Չատին հարցրեց․

— Խեր ըլի, ընչի՞ համար էր եկել քիրվան։
— Էստեղ մի քանի շաբաթ առաջ մի քուրդ են սպանե՞լ,— խոսեց հյուրը։
— Սպանել են,— պատասխանեց հովիվը։ — Ասում են՝ դու ես սպանել։
— Դրուստ է։
— Ես նրա հայրն եմ,— ասավ ծերունին։— Եկել եմ, որ նրա արինը քեզ հալալ անեմ։ Դու նրան ճամփին չես սպանել, իր տանը չես սպանել․․․ Քանի անգամ ասի՝ ա՛յ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից, հեռու կաց էդ ընկերներից․ ուրիշները քեզ համար չեն աշխատել․․․ ինձ չլսեց։ Երևի էդպես մահը մոտեցել էր,— ասավ քուրդը ու գլուխը քաշ արավ, լռեց։
— Հավատիդ հաստատ կենաս, որ արդարն ես խոսում,— չորս կողմից ձայն տվին սարվորներն, ու իրենք էլ լռեցին։
 Արինը քեզ հալալ,— բացականչեց ծերունին,— միայն մայրը․․․ գիտես էլի, մայր է․․․ չի հանգստանում․․․ Շորերն ինձ տվեք, տանեմ, շորերի վրա լաց ըլի, իր սիրտը հովացնի, իր կարոտն առնի։

Չատին բերեց, ծերունուն հանձնեց արյունոտ քոլոզը, վահանն ու թուրը, մի ոչխար էլ առաջն արավ ու շներն անցկացրեց, տարավ ճամփու գցեց։

— Դե մնաս բարով, զավակս,— հրաժեշտ տվավ ծերունի քուրդը։
— Գնաս բարով, քիրվա՛։

Առաջադրանքներ
1. Հովիվների համար ի՞նչ է նշանակում «շունը տարան» արտահայտությունը:
Հովիվների համար շունը մեծ նշանակություն ունի, շունը պաշտպանում է ամբողջ հոտը։
2. Թավ գրված բառերը բառարանով բացատրեք և սովորեք:

Հարամ – պիղծ, կեղտոտ
Դրուստ – ուղիղ, շիտակ
Քոլոզ – բրդյա բոլորաձև քրդական գլխարկ
Դունդունում – ինքն իրեն ցածրաձայն երգել, մրմնջալ, մռմռալ
Դագանակ – հաստ գավազան
Քիրվա – բարեկամ, ծանոթ
Արին – արյուն
Սարվոր – անասուններին սարը տարած և այնտեղ խնամող մարդ
Իգիթ – կտրիճ
Փետակռիվ – փայտերով՝ մահակներով կռիվ
Ամենահռչակավոր – շատ հայտնի, պատիվ ունեցող հայտնի մարդ
Գրազ – պայման վիճող կամ մրցող կողմերի միջև, որի համաձայն տարվողը որևէ բան պետք է անի,
որոշ գումար վճարի կամ որևէ իր նվիրի
Միալար – միապաղաղ, շարունակ
Դժոխային – դժոխքին հատուկ՝ վերաբերող
Աժդահա – վիթխարի, հսկա
3. Շեղ գրված արտահայտությունների իմաստները բացատրեք բառարանի օգնությամբ:

Իրարով են անցնում – շփոթվել, տակնուվրա լինել
Ապաստան գտնում – բնակության վայր գտնել
Թինկը տված – հենված
Տակնուվրա չեն անում – չեն քանդում
Ձեռք ձեռքի խփեցին – համախմբվեցին
Վրա տվին – հարձակվել
Հավար կանչեցին – օգնություն կանչել
Տեղը որ նեղացրինք – չարչարեցինք
Թող արին – թողեցին, արձակեցին
Քահ – քահ խնդացին, բարձրաձայն ծիծաղել
Արինը քեզ հալալ – արյունդ քեզ հալալ
Սիրտը հովացնի – հանգստացնի
4. Ինչո՞ւ է պատմվածքը կոչվում գրազ:

Հեղինակը պատմվածքը անվանել է գրազ, որովհետև պատմվածքում քուրդը և թուրքը գրազ են գալիս, որ քուրդը կսպանի հովիվ Չատիին և դրա դիմաց կստանա կապույտ ձիուն։
5. Գտեք պատմվածքում հովիվ Չատիի մոր խոսքերը, դուրս գրեք և մեկնաբանեք, թե ինչու էր քրդի համար լաց լինում:

Չատիի մայրը լաց էր լինում, քանի որ նա շատ լավ հասկանում էր, թե ինչքան ցավոտ կարող է լինել սեփական որդու կորուստը։
6. Ի՞նչ հասկացաք պատմվածքից:
7. Ինչո՞ւ քրդի հայրը չմեղադրեց հովիվ Չատիին՝ իր որդուն սպանելու համար։

Քրդի հայրը չմեղադրեց Չատիին, քանի որ իր որդին խաղտել էր սահմաններն ու հայտնվել հովվի տանը։ Եվ ինչպես հայրը ասաց, Չատին նրան թշնամու հողուն էր սպանել, ոչ թե իր հայրենի հողերին։