Երեքշաբթի մենք մեկնեցինք Հայաստանի Պատմության Թանգարան, որպեսզի տեսնենք Անահիտ Աստվածուհու արձանը։ Թանգարանում մեզ հետ էր նաև գիդը, որը ներկայացրեց Անահիտ Աստվածուհու պատմությունը, ծագումը, և ցույց տվեց արձանից մնացած գլուխը և ձեռքը։ Թանգարանում նաև ցուցադրված էր Աֆրոդիտեի արձանը։ Բացի այդ ամենից մենք մի քիչ էլ շրջեցինք թանգարանի տարբեր հարկերում և տեսանք քարեդարից մնացած մի քանի իր, Հայաստանի հին կառույցները և քարերը։ Շատ հետաքրքիր էր, հուսամ մեկ անգամ էլ կկարողանամ այցելել թանգարանը։



