1. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան — սրբազան, ճամփորդ, համփերություն — համբերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ — նյարդ, թարթել,երթվել — երդվել, փարթամ:
2. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ — հարցուփորձ, հարձակում, մրձույթ — մրցույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման — օձանման, ատաղծագործ:
3. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել — խեղդել, կխտար, խրոխտ, ոխկույզ — ողկույզ, տախտակ, նախկին:
Բ. Ճեղքել, կմաղք, աղքատ, կողպեք, վղտալ — վխտալ, եղբայր, սանդուղք:
4. Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:
ա) Անհյուրընկալ — ան+հյուր+ընկալ-բարդ ածանցավոր բառ
զրուցընկեր — զրույց+ընկեր-բարդ բառ
դյուրընկալ — դյուր+ընկալ-բարդ բառ
գահընկեց — գահ+ընկ+եց-բարդ ածանցավոր բառ
անընդհատ — ան+ընդ+հատ-ածանցավոր բառ
համընթաց — համ+ընթ+աց-ածանցավոր բառ
բ) Միջօրե — միջ+օր+ե-բարդ ածանցավոր բառ
հանապազօրյա — հանապազ+օր+յա-բարդ ածանցավոր բառ
ոսկեզօծ — ոսկ+ե+զ+օծ-բարդ բառ
ապօրինի — ապ+օրին+ի-ածանցավոր բառ
առօրյա — առ+օր+յա-ածանցավոր բառ
առօրեական — առ+օր+ե+ական-ածանցավոր բառ
բացօթյա — բաց+օթ+յա-բարդ ածանցավոր բառ
բարօրություն — բար+օր+ություն-բարդ ածանցավոր բառ
զօրուգիշեր — զ+օր+ու+գիշեր-բարդ ածանցավոր բառ
գ) Մանրէ — մանր+է-բարդ բառ
վայրէջք — վայր+էջ+ք-բարդ ածանցավոր բառ
հնէաբան — հն+է+ա+բան-բարդ ածանցավոր բառ
որևէ — որ+և+է-ածանցավոր բառ
երբևէ — երբ+և+է-ածանցավոր բառ
5. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:
Անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի,ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:
6. Կետերի փոխարեն դհ, դ, կամ թ գրի՛ր:
Ընթացք, ընդարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընթանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի:
7. Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:
Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ,…:
8. Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:
Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:
Թոքախտ, աղտոտել, ոխակալ, ողնաշար, վարքուբարք, վարկաբեկել
ուխտադրուժ, ուղտատեր, վարքուբարք, բարկություն, թյուրիմացություն, ձյունաթույր, համբույր, բյուրավոր:
9. Կետերը փոխարինի՛ր կրկնակ բաղաձայններով:
ճռռալ, բզզալ, ֆսսալ, թշշալ, ուղղակի, ուղղանկյուն, Աննա, Էմմա, թռչուններ, հենարաններ, իննսուն, իննական, օրրան, երրորդ, չորրորդ, տարրական, տարրալուծել, անդորր, բերրի, մրրկածուփ:
10. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):
Անբնական, ամբիոն, ամբոդջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, ամբարտավան:
Ն գրվում է այն դեպքում, երբ բառի սկզբում «ան» նախածանցն է։
11. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է։
12․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է. թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևող լռություն: