«Համաշխարհային պատմություն»
Առաջադրանք 1
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔԸ (XVIII-XIX ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍ),/պատմել էջ 88-94, հարցերին պատասխանել/
1. Կրթության համակարգում ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան։
Աճեց դպրոցների թիվը։ Մի շարք երկրներում ներդրվեց պարտադիր տարրական կրթություն։ Գլխավոր փոփոխությունը կրթության աշխարհիկ բովանդակության հաստատումն էր։ Վերելք ապրեցին հատկապես մաթեմատիկան և բնական գիտությունները՝ ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն և այլն։
2. Քո կարծիքով ինչո՞ւ մտավորականության թիվը կտրուկ աճեց։
Արդյունաբերական հասարակության առաջացման կարևոր սոցիալական հետևանքներից մեկն էլ մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց թվաքանակի կտրուկ աճն էր: Ստավորականությունը դարձավ բազմամարդ` գիտնականներ, ճարտարագետներ, իրավաբաններ, ուսուցիչներ, բժիշկներ և այլն:
3. Դասանյութում տրված գիտնականներից ովքե՞ր են քեզ ծանոթ։
4. Ինչո՞վ էր պայմանավորված քաղաքների դերի և քանակի աճը։
Մարդիկ սկսեցին ապրել ավելի հարմարավետ պայմաններում։ Առողջապահության ոլորտի զարգացումը հնարավորություն տվեց բուժելու շատ հիվանդություններ։ Ստեղծվեցին նոր դեղամիջոցներ։ Մարդկանց կյանքի տևողությունն ավելացավ։ Բնակչության քանակը սկսեց աճել։
Առաջադրանք 2
Ամփոփում/ Էջ 96-97- գրավոր