Ինչ նկատի ունեք երբ մեկի մասին ասում եք պատասխանատու մարդ է։
Ինձ համար պատասխանատու մարդ է այն, ով հասկանում է իր արարքների հետևանքները, պարտաճանաչ կատարում է իր խոստումները և պարտականությունները։ Հետևում է իր կարգապահությանը, ձգտում է իրեն լավ դրսևորել ուրիշների դիմաց։
Թվարկեք թե ինչ պատասխանատվություն ունեք դուք և ձեր ուսուցիչները։
Որպես աշակերտ, ես պատասխանատու եմ իմ ուսման համար, պետք է հետևեմ իմ առադիմությանը և դասերին, հարգանքով վերաբերվեմ ուսուցիչներին և դասընկերներիս, պահպանեմ դպրոցի կարգուկանոնը։
Ուսուցիչները պատասխանատու են աշակերտների կրդության և դասարանի կարգապահության ապահովման համար։
Ինչ կլինի, եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականության մթնոլորտ:
Հանդուրժողականության մթնոլորտ չլինելու դեպքում, կոնֆլիկտները ավելի հաճախ երևույթներ կլինեն, կբարձրանա հասարակական լարվածությունը, ինչը կբերի մեծ դժվարություններ։
Ինչու՞ է հանդուրժողականությունը կարևոր ժողովրդավարական հասարակությունում:
Ժողովուրդը ունի տարբեր կարծիքներ, մշակույթներ, ամեն մեկս տարբեր ձևերով ենք ընկալում հասարակությունը։ Հանդուրժողականությունը կարևոր է, որպեսզի այդ բազմազանությունը չխանգառի կյանքին։