290. Կետադրի՛ր:
Նա տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ գալիս:` քննելու համար արքայորդու ահավոր հիվանդությունը և բուժիչ հնար գտնելու:
Մեծահամբավ բժիշկներն ու վհուկները եկան հավաքվեցին
1905 թվականի ամառը երեք ընկեր, տղաներ, Բաքվից եկել էին Ալեքսանդրապոլ՝ Արագած լեռան գագաթը բարձրանալու համար:
Փառատենչ իշխանը շարունակ դավեր է նյութել դրացի իշխանների դեմ՝ գրավելու նրանց սեփական երկրներից մանր ու խոշոր հողամասեր:
Պաշարում է քաղաքը բանակը զետեղում ամրակուռ պարիսպների շուրջ, ինքն էլ նստում է արքայական վրանի մեջ՝ օր ու գիշեր դավեր որոճելով քաղաքին տիրանալու համար:
291. Յուրաքանչյուր նախադասության իմաստն արտահայտի՛ր` քանի՛
ձևով կարող ես:
Անհույս գործ կլիներ թեկուզ մոտավորապես հաշվել, թե անիվը հայտնագործելու ժամանակվանից ի վեր մարդկությունն ինչքան ճանապարհներ է կառուցել:
Անհյուս գործ կլինի անիվի հայտնագործությունից հետո կառուցված ճանապարհների քանակը հաշվել։
Թվում էր, թե հեծանիվ ունենայի, ամեն ինչ այլ կլիներ:
Եթե հեծանիվ ունենալու դեպքում, ամեն ինչ այլ կլիներ։
Մի բիչ էլ բզբզացի հեծանիվիս վրա, բայց անօգուտ էր, չքշվեց:
Հեծանիվի վրա մի փոքր էլ աշխատելուց հետո միևնույնն է, այն չքշվեց։
Տրոյական պատերազմից քսան տարի էր անցել արդեն, երբ Ոդիսևսը տուն վերադարձավ:
Ոդիսևսը տուն վերադարձավ, երբ տրոյական պատերազմից արդեն քսան տարի էր անցել։
Յոթանասուն տարի պահանջվեց, որպեսզի ամերիկյան փոստային գործակալությունը Ջեկ Լոնդոնին ընդունի որպես ականավոր գրող և նրա պատվին նամականիշ թողարկի:
Ամերիկյան փոստային գործակալությանը Ջեկ Լոնդոնին ականավոր գրող ընդունելու և նրա պատվին նամականիշ թողարկելու համար պահանջվեց յոթանասուն տարի։
Սառան մեր հարևանի աղջիկն էր. մանկական ամենաքաղցր րոպեները միասին էինք անցկացրել:
Մանկական ամենաքաղցր րոպեները մեր հարևանի աղջկա՝ Սառայի հետ էի անցկացրել։
Ծովի հետ մտերիմ մարդը դժվար է համակերպվում ցամաքի կյանքին:
Ծովի հետ մտերիմ մարդու համար դժվար է ցամաքային կյանքին համակերպվել։
292. Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունը
գտի՛ր. ի՞նչն է այդ տարբերության պատճառը:
Ա. Սուրենին` ակումբի նախագահին, կհամոզենք: Բ. Սուրենին, ակումբի նախագահին կհամոզենք:
Ա տարբերակում Սուրենն ակումբի նախագահն է, իսկ Բ-ում ասվում է, որ համ Սուրենին, համ ակումբի նախագաին պետք ք համոզել։
Ա. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես ճոճելով բարակ իրանը: Բ. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես, ճոճելով բարակ իրանը:
Ա տարբերակում կինը եղեգի պես ճոճում էր բարակ իրանը, իսկ Բ-ում՝ կինն է եղեգի պես։
293. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստը
փոխվի:
Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու ` Եգորի մասին:
Վաղուց չէր տեսել ընկերոջը ` Վահագնին:
Վաղուց չէր տեսել ընկերոջը, Վահագնին:
Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:
Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով, Զավենի ընկերներով:
Իշխանը կանչեց բերդապետին` Վահրամին, մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:
Իշխանը կանչեց բերդապետին, Վահրամին, մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:
294. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստը
փոխվի:
Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ, նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար: Մանեն կարդում էր, բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:
Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն ` Վարդանին, նորից հանդիպեցինք ձորում: Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն, Վարդանին, նորից հանդիպեցինք ձորում:
Աճում էին Հակոբի խնձորենիները, որդիները ` Արամն ու Արեգը: Աճում էին Հակոբի խնձորենիները, որդիները, Արամն ու Արեգը:
Երկաթուղու վարչության կառավարիչը ` ճաղատ գլխով ու շատ երկար բեղերով, մի մարդ և մյուս հյուրերը երգում էին: Երկաթուղու վարչության կառավարիչը, ճաղատ գլխով ու շատ երկար բեղերով մի մարդ, և մյուս հյուրերը երգում էին:
Այդ կնոջից ` Սառայի մորից, հետո աներս նորից ամուսնացել է: Այդ կնոջից, Սառայի մորից հետո, աներս նորից ամուսնացել է:
295.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:
Հայրն ու մայրը ողջունեցին մեզ համբուրեցին, շնորհավորեցին իրար:
Հայաստանը, ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել:
Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը, անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր, հեռու հորիզոնին:
296.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:
Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը խլշեցին ականջները:
Ժայռի կատարին բազմած արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին:
Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր նոր ածիլված դեմքով անսովոր առույգ ու կենսուրախ:
Տիկին Նվարդը գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ ուրախ- ուրախ անցնում էր:
Օրիորդը գլուխը կախեց մտածության մեջ ընկավ Սամվելը նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում:
Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները սիրելի և երկյուղալի վայրեր:
297.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:
Բերեցի շան համար կեր:
Շահ ունենա սիրտը կնվիրի այս տղան:
Դու մեր ձորերից չես հեռանա չէ:
Երկնքում շողացող աստղերից մեկն ընկնում է:
Ով է տվել Ձեզ այդ նամակը: