Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն․10․03

290. Կետադրի՛ր:
Նա տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ գալիս:
Մեծահամբավ բժիշկներն ու վհուկները եկան հավաքվեցին
` քննելու համար արքայորդու ահավոր հիվանդությունը և բուժիչ հնար գտնելու:
1905 թվականի ամառը երեք ընկեր, տղաներ, Բաքվից եկել էին Ալեքսանդրապոլ՝ Արագած լեռան գագաթը բարձրանալու համար:
Փառատենչ իշխանը շարունակ դավեր է նյութել դրացի իշխանների դեմ՝ գրավելու նրանց սեփական երկրներից մանր ու խոշոր հողամասեր:
Պաշարում է քաղաքը բանակը զետեղում ամրակուռ պարիսպների շուրջ, ինքն էլ նստում է արքայական վրանի մեջ՝ օր ու գիշեր դավեր որոճելով քաղաքին տիրանալու համար:

291. Յուրաքանչյուր նախադասության իմաստն արտահայտի՛ր` քանի՛ 
ձևով կարող ես:

Անհույս գործ կլիներ թեկուզ մոտավորապես հաշվել, թե անիվը հայտնագործելու ժամանակվանից ի վեր մարդկությունն ինչքան ճանապարհներ է կառուցել:
Անհյուս գործ կլինի անիվի հայտնագործությունից հետո կառուցված ճանապարհների քանակը հաշվել։
Թվում էր, թե հեծանիվ ունենայի, ամեն ինչ այլ կլիներ:
Եթե հեծանիվ ունենալու դեպքում, ամեն ինչ այլ կլիներ։
Մի բիչ էլ բզբզացի հեծանիվիս վրա, բայց անօգուտ էր, չքշվեց:
Հեծանիվի վրա մի փոքր էլ աշխատելուց հետո միևնույնն է, այն չքշվեց։
Տրոյական պատերազմից քսան տարի էր անցել արդեն, երբ Ոդիսևսը տուն վերադարձավ:
Ոդիսևսը տուն վերադարձավ, երբ տրոյական պատերազմից արդեն քսան տարի էր անցել։
Յոթանասուն տարի պահանջվեց, որպեսզի ամերիկյան փոստային գործակալությունը Ջեկ Լոնդոնին ընդունի որպես ականավոր գրող և նրա պատվին նամականիշ թողարկի:
Ամերիկյան փոստային գործակալությանը Ջեկ Լոնդոնին ականավոր գրող ընդունելու և նրա պատվին նամականիշ թողարկելու համար պահանջվեց յոթանասուն տարի։
Սառան մեր հարևանի աղջիկն էր. մանկական ամենաքաղցր րոպեները միասին էինք անցկացրել:
Մանկական ամենաքաղցր րոպեները մեր հարևանի աղջկա՝ Սառայի հետ էի անցկացրել։
Ծովի հետ մտերիմ մարդը դժվար է համակերպվում ցամաքի կյանքին:
Ծովի հետ մտերիմ մարդու համար դժվար է ցամաքային կյանքին համակերպվել։

292. Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունը 
գտի՛ր. ի՞նչն է այդ տարբերության պատճառը:
Ա. Սուրենին` ակումբի նախագահին, կհամոզենք: Բ. Սուրենին, ակումբի նախագահին կհամոզենք:
Ա տարբերակում Սուրենն ակումբի նախագահն է, իսկ Բ-ում ասվում է, որ համ Սուրենին, համ ակումբի նախագաին պետք ք համոզել։
Ա. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես ճոճելով բարակ իրանը: Բ. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես, ճոճելով բարակ իրանը:
Ա տարբերակում կինը եղեգի պես ճոճում էր բարակ իրանը, իսկ Բ-ում՝ կինն է եղեգի պես։

293. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստը 
փոխվի:
Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու ` Եգորի մասին:
Վաղուց չէր տեսել ընկերոջը ` Վահագնին:
Վաղուց չէր տեսել ընկերոջը, Վահագնին:
Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:
Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով, Զավենի ընկերներով:
Իշխանը կանչեց բերդապետին` Վահրամին, մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:
Իշխանը կանչեց բերդապետին, Վահրամին, մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

294. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստը 
փոխվի:
Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ, նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար: Մանեն կարդում էր, բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:
Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն ` Վարդանին, նորից հանդիպեցինք ձորում: Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն, Վարդանին, նորից հանդիպեցինք ձորում:
Աճում էին Հակոբի խնձորենիները, որդիները ` Արամն ու Արեգը: Աճում էին Հակոբի խնձորենիները, որդիները, Արամն ու Արեգը:
Երկաթուղու վարչության կառավարիչը ` ճաղատ գլխով ու շատ երկար բեղերով, մի մարդ և մյուս հյուրերը երգում էին: Երկաթուղու վարչության կառավարիչը, ճաղատ գլխով ու շատ երկար բեղերով մի մարդ, և մյուս հյուրերը երգում էին:
Այդ կնոջից ` Սառայի մորից, հետո աներս նորից ամուսնացել է: Այդ կնոջից, Սառայի մորից հետո, աներս նորից ամուսնացել է:

295.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:
Հայրն ու մայրը ողջունեցին մեզ համբուրեցին, շնորհավորեցին իրար:
Հայաստանը, ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել:
Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը, անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր, հեռու հորիզոնին:

296.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:

Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը խլշեցին ականջները:
 Ժայռի կատարին բազմած արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին:
Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր նոր ածիլված դեմքով անսովոր առույգ ու կենսուրախ:
Տիկին Նվարդը գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ ուրախ- ուրախ անցնում էր:
Օրիորդը գլուխը կախեց մտածության մեջ ընկավ Սամվելը նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում:
Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները սիրելի և երկյուղալի վայրեր:

297.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:

Բերեցի շան համար կեր:
Շահ ունենա սիրտը կնվիրի այս տղան:
Դու մեր ձորերից չես հեռանա չէ:
Երկնքում շողացող աստղերից մեկն ընկնում է:
Ով է տվել Ձեզ այդ նամակը:

Աշխարհագրություն 8

Հնդկաստան

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ 
1. Որո՞նք են Հնդկաստանի աշխարհագրական դիրքի առանձնահատուկ գծերը:

Հնդկաստանը Հարավային Ասիայում համարվում է երկորդ պետությունը իր տարածքի մեծությամբ, աշխարհում՝ յոթերորդը։ Ընդգրկում է Հնդկական օվկանոսը և դրան հարակից տարածքները։ Ունի 28 նահանգ, 7 մյութենական տարածք։
2. Բնական ի՞նչ ռեսուրսներով է հարուստ Հնդկաստանը: 

Հնդկաստանը հարուստ է բնական հանածոներով, ունի ածուխի գունավոր մետաղների պաշարներ։ Արաբական ծովի տարածքում ունի նավթի և բնական գազի պաշարներ։
3. Ինչպե՞ս են ազդում կլիմայական պայմանները Հնդկաստանի գյուղատնտեսական արտադրության կազմակերպման վրա:

Կլիման ուղղակիրոեն ազդում է գյուղատնտեսության վրա, քանի որ իրենց բույսերի ցանը սկսում են այն ժամանակ, երբ տեղումներ են կանխատեսում։ Իսկ կլիման մերձհասարակածային, մուսոնային է։
4 Որո՞նք են Հնդկաստանի բնակչության աճի, կազմի և տեղաբաշխման բնութագրական գծերը:

Հնդկաստանը շատ մեծ է բնակչության թվով, քանի որ երկրում անպիսի պայմաններ են, որոնց ժամանակ ծնելիությունը մեծ է։
5. Ի՞նչ գիտես Գանգես գետի մասին:

Գանգեսը համարվում է Հնդկաստանի սուրբ գետը, որտեղ հնդկացիները մեղքերի թողություն են կատարում։ Գանգես գետը նաև ունի ոռոգման նշանակություն, սակայն ջուրը շատ աղտոտված է։

Հասարակագիտություն 8

Պատասխանատվություն և հանդուրժողականություն

Ինչ նկատի ունեք երբ մեկի մասին ասում եք պատասխանատու մարդ է։
Ինձ համար պատասխանատու մարդ է այն, ով հասկանում է իր արարքների հետևանքները, պարտաճանաչ կատարում է իր խոստումները և պարտականությունները։ Հետևում է իր կարգապահությանը, ձգտում է իրեն լավ դրսևորել ուրիշների դիմաց։
Թվարկեք թե ինչ պատասխանատվություն ունեք դուք և ձեր ուսուցիչները։
Որպես աշակերտ, ես պատասխանատու եմ իմ ուսման համար, պետք է հետևեմ իմ առադիմությանը և դասերին, հարգանքով վերաբերվեմ ուսուցիչներին և դասընկերներիս, պահպանեմ դպրոցի կարգուկանոնը։
Ուսուցիչները պատասխանատու են աշակերտների կրդության և դասարանի կարգապահության ապահովման համար։
Ինչ կլինի, եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականության մթնոլորտ:
Հանդուրժողականության մթնոլորտ չլինելու դեպքում, կոնֆլիկտները ավելի հաճախ երևույթներ կլինեն, կբարձրանա հասարակական լարվածությունը, ինչը կբերի մեծ դժվարություններ։
Ինչու՞ է հանդուրժողականությունը կարևոր ժողովրդավարական հասարակությունում:
Ժողովուրդը ունի տարբեր կարծիքներ, մշակույթներ, ամեն մեկս տարբեր ձևերով ենք ընկալում հասարակությունը։ Հանդուրժողականությունը կարևոր է, որպեսզի այդ բազմազանությունը չխանգառի կյանքին։

Երկրաչափություն 8

Զուգահեռագծի և շեղանկյան մակերեսը

Առաջադրանքներ․
1) Դիցուք՝ զուգահեռագծի հիմքը a-ն է, բարձրությունը՝ h-ը, իսկ մակերեսը՝ S-ը։ Գտեք՝
ա) S-ը, եթե a = 15 սմ, h = 12 սմ

S=15*12=180սմ2
բ) a-ն, եթե S = 34 սմ2 , h = 8,5 սմ

a=34/8,5=4սմ
գ) h-ը, եթե S = 162 սմ2, a = 9 սմ

h=162/9=18սմ
դ) a-ն, եթե h = 1/2a, S = 21a

a=21a/1a/2=42
2) Զուգահեռագծի անկյունագիծը 13 սմ է և ուղղահայաց է զուգահեռագծի այն կողմին, որը 12 սմ է։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

S=13*12=156սմ2

3) Զուգահեռագծի կից կողմերը հավասար են 12 սմ և 13 սմ, իսկ սուր անկյունը 30o է։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։
12/2=6
S=12*6=72սմ2
4) Շեղանկյան կողմը 6 սմ է, իսկ անկյուններից մեկը՝ 150o ։ Գտեք շեղանկյան մակերեսը։

6/2=3
S=6*3=18սմ2
5) Զուգահեռագծի կողմը 8,1 սմ է, իսկ 14 սմ-ի հավասար անկյունագիծը նրա հետ կազմում է 30o անկյուն։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

14/2=7
S=8,1*7=56,7սմ2
6) Դիցուք՝ a-ն և b-ն զուգահեռագծի կից կողմերն են, իսկ h1-ը և h2 -ը՝ բարձրությունները։ Գտեք՝
ա) h2 -ը, եթե a = 18 սմ, b = 30 սմ, h1 = 6 սմ, h2 > h1

S=6*30=180սմ2
h2=180/18=10սմ
բ) h1 -ը, եթե a = 10 սմ, b = 15 սմ, h2 = 6 սմ, h2 > h1

S=6*10=60սմ2
h1=60/15=4սմ
գ) h1 -ը և h2 -ը, եթե մակերեսը՝ S = 54 սմ2 , a = 4,5 սմ, b = 6 սմ

54/4,5=12սմ
54/6=9սմ

Գրականություն 8

Եղիշե Չարենց «Տաղ՝ ձոնված գրքերին»

Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Արևների նման բազմապիսի,
Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի –
Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին
Բարբառում են անձուկ ու մտերիմ:
Տարփանքով, ինչպես պատանին,
Որ սիրում է իր լույս ընկերուհուն փարվել-
Ես սիրում եմ գրքերը թե՛ նոր, թե՛ հին,
Թե՛ արվեստով գրված, թե՛ անարվեստ:
Բայց և կամքով անշեղ, ինչպես ղեկավարը,
Ինչպես ա՛յրն է հասուն ձգտում սիրած գործին,-
Ես սիրում եմ գրքերի աշխարհը,
Իմ խոհերի վսեմ այրուձին:
Նրանք շա՜տ են ու բազմապիսի, տարբեր ու գունագեղ,
Ծնված զանազան դարերում ու երկրներում,
Յուրաքանչյուրը բերում է մի առանձի՛ն պարգև,
Յուրաքանչյու՛րն իր մեջ մի աշխարհ է կրում:-
Մեր կյանքի երկար ճանապարհին
Հանդիպում են նրանք հետզհետե,
Եվ դառնում են ընկեր ու մտերիմ,
Կամ մնում են անցած տարիների ետևը:
Ուղեկից են դառնում մինչև ի մահ
Մի քանիսը միայն` անդավաճան հավետ,-
Եվ այնպիսի՛ գրքեր կան, որ չարքերի նման
Հալածում են մեզ մինչև վե՛րջ:
Գրքեր կան, որ կյանքում մի ակընթա՛րթ միայն
Մեզ ժպտալով` անցնում են ու կորչում,
Բայց նրանցից մնում է մեր սրտերում մի բան,
Որ տարինե՜ր ենք մենք անրջում:
Գրքեր կան, որ խոժոռ են ու խստադեմ,
Ինչպես ուսուցիչը, կամ առաջնորդը,-
Եվ այնպիսի՛ գրքեր ես գիտեմ,
Որ համրերի նման անհաղո՛րդ են:
Աղջիկների նման սեթևեթ
Կան կարկաչուն գրքեր, որ հանդիպում են մեզ,
Հրապուրում, գերում — և մոռացվում հավետ…
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Նրանք շա՜տ են ու բազմապիսի,
Յուրաքանչյուրն իր մեջ մի աշխարհ է ուրույն,
Եվ պատմում են նրանք մեզ աշխարհի մասին
Խոսքերով անկրկնելի ու անագորույն:-
Կան անզգեստ գրքեր, կան պճնազարդ
Ֆոլիանտներ, որոնք սնամեջ են, ինչպես
Ասորական արքա Բալթասարը,
Որ պճնում էր իրեն պչրուհու պե՛ս:
Եվ անարվեստ գրքեր կան, որ բնության նման
Խառնիխուռն են թվում, խառնիճաղանջ,
Բայց գերում են, կապում մինչև ի մահ,
Եթե անխոնջ ոգով ու տքնությամբ ջանաս
Խորասուզվել, բանալ գաղտնիքները նոցա,
Նոցա ներքին դաշնությունն հասկանալ,-
Այդ գրքերը խոհի ամրոցներ են գոցած,
Եվ կբացվեն քո դեմ, եթե լինես անահ:
Գրքեր կան, որ դրսից նման են հոյաշեն
Դղյակների, սակայն ներս ես մտնում դու երբ-
Գաղջ` շնչում է դեմքիդ ամայության փոշին
Եվ սեղմում է կոկորդդ մի մեռյալ ձե՛ռք:
Անտառների նման գրքեր կան թանձր ու մութ,
Կան օվկիանի՜ նման անհուն գրքեր,
Կան զեփյուռի նման, նման քամու՜,
Կան, որ գգվում են մեզ, ինչպես ձեռքեր:-
Ե՛վ սրինգի ձայնով, և՛ շեփորի,
Ե՜վ որոտի ձայնով կան գրքեր,
Եվ կան անձա՜յն գրքեր, որ լռին
Սրսկում են մեր սիրտը եղերական կրքեր…
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Ես սիրում եմ նրանց բազմախորհուրդ
Այս ինքնությունը դաշն, անկրկնելի,
Նրանց միջև եղած տարբերությունն այս խոր,-
Եվ բոլո՛րն են նրանք ինձ սիրելի:
Արեգակի բոլո՛ր երանգների նման,
Տիեզերքի նման բազմալեզու-
Ես սիրում եմ նրանց երփներանգ
Այս հուրերը կիզուն
Եվ բնության բոլո՛ր ձայների,
Եվ մարդկային կյանքի բուրմունքների բոլոր
Այս ճառագու՛մն եմ ես սիրում վերին,
Այս բույրը մշտահոլով:
Եվ այս ամենը` մեծ մի դաշնություն կազմած,
Կազմած ուրույն մի կյանք, մի ինքնամփոփ աշխարհ-
Մեր տների փայտյա դարակներում բազմած`
Ապրում են լու՜ռ կյանքով և կենդանի են հար:
Ես սիրում եմ նրանց լաբիրինթոսն այս լուռ,
Երանգների՜, գույնի՜ շռայլությունն այս մեծ,
Ինձ սիրելի է միշտ բազմազեղումն այս խոր…
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր: