Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն.07.03

Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ կետերի փոխարեն՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով համապատասխան փոփոխությունների:
1. Եվ շրջելով հայացքը՝ նայեց երկնքին ՝ արշալույսի մեջ թաթախուն, կապույտի մեջ ճախրող թռչուններին։
(ճախրել, շրջել, երկինք, կապույտ)

2. Նա վերադառձավ տուն, կանանց շտապով ձի նստեցրեց և ճանապարհ դրեց, իսկ ինքը մնաց գյուղում՝ զինված սպասելով թշնամու գալստյանը։
(նստել, սպասել, վերադառնալ, դնել)

3. Խորշոմած ճակատը սեղմած ծնկներին, ձեռքերը հյուսած մրրկածեծ գլխի վրա՝ հոգնած ու հուսաբեկ ընկավ դռան առջև և սպասեց դրա բացվելուն:
(բացել, ծունկ, դուռ, հյուսել)

4. Ի վերջո կըմբռնի, որ ստիպված է դուրս ելնել, այլապես պիտի ջախջախվի և թաղվի պատերի ու ձեղունի ծանր գերանների տակ:
(թաղել, ստիպել, ձեղուն, ջախջախել)

5. Քույր ու եղբայր վաղուց նստած են իրենց հին տան առջև՝ կեռասի չորացած ծառի տակ, որի դժգույն տերևները մեղմորեն թափվում են նրանց վրա:
(թափել, ինքը, չորանալ, տերև)

6. Գնացքը դանդաղ սահեց, իսկ կառամատույցին կանգնած երիտասարդը, ձեռքերը գրպաններում, ոտքերը լայն բացած, անտարբեր դիտում էր նրա աստիճանաբար արագացող ընթացքը։
(դիտել, կանգնել, բացել, գրպանի)

7. Դաժան էր կայսրի հրամանը, խիստ պատժի սպառնալիքով հրամայեց՝ պատերի քարերն այնպես ագուցեն, որ երկու քարերի միջև անհնար լինի նույնիսկ ասեղ խրել:
(ագուցել, կայսր, լինել, պատիժ)

8. Դժվանում եմ ասել՝ ինչքան ժամանակ է անցել նրա գնալուց հետո, ժամանակի զգացողությունը կորել է և այլևս չեմ պատկերացնում, թե ինչ պիտի անեմ առանց նրա:
(կորչել, դժվարանալ, պատկերանալ, գնալ)

    Оставьте комментарий