Ֆիզիկա 8

Գաղափար մեխանիկական տատանումների մասին

1. Մեխանիկական տատանումների տարբեր օրինակներ:
Սրտի բաբախումը, կարի մեքենայի ասեղի վեր ու վար շարժումը, ծառերի ճյուղերի օրորվելը, և այլն։
2. Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:
Տատանողական շարժումներին բնորոշ են հերթականորեն կատարվող, հակադիր ուղղություններով շարժումներ։
3. Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական:
Այն տատանումները, որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են, կոչվում են պարբերական։
4. Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն։
5. Ի՞նչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը։
Տատանումների պարբերությունը մեկ լրիվ տատանման տևողությունն է, որը արտահայտվում է վարկյանով, րոպեյով, ժամով, և այլն։
6. Ի՞նչ է տատանումների լայնույթը: Ի՞նչ միավորներով է այն արտահայտվում։
Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ։ Տատանումների լայնույթը արտահայտվում է երկյարության միավորներթվ՝ մետր, սմ, դմ և այլն։
7. Ի՞նչ է տատանումների հաճախությունը։ Ի՞նչ միավորներով է այն արտահայտվում։
Տատանումների հաճախություն է կոչվում մեկ վարկյանում տատանումների թիվը։ Տատանումները արտահայտվում են Հեցով։ 1Հց նշանակում է յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում։
8. Ո՞ր հաճախությունն է կոչվում 1Հց։
ՄՀ-ում հաճախության չափման միավոր է ընդունված մեկ հերցը (1 Հց)` գերմանացի ֆիզիկոս Հայնրիխ Հերցի պատվին։

Оставьте комментарий