Երկրաչափություն 8

Քառակուսու և ուղղանկյան մակերեսը

1) Մի քառակուսու կողմը k անգամ մեծ է մյուս քառակուսու կողմից: Գտե՛ք այդ քառակուսիների մակերեսների հարաբերությունը:
k2a2/a2=k2
2) Քառակուսաձև սենյակներից մեկի կողմը 2 անգամ փոքր է մյուսի կողմից: Գտե՛ք փոքր սենյակի մակերեսը, եթե մեծի մակերեսը 36մ2 է:

6*6=36
6/2=3
S=3*3=9մ2
3) Խոհանոցի պատը երեսապատված է 15 սմ կողմով քառակուսաձև 120 սալիկով: Քանի՞ ուղղանկյունաձև նոր սալիկ է պետք նույն պատը երեսապատելու համար, եթե նոր սալիկների կից կողմերը 10 սմ և 20 սմ են:

S1=15*15=225սմ2
S2=225*120=27000սմ2
S3=10*20=200սմ2
27000/200=135
4) Գտե՛ք 54 սմ պարագծով ուղղանկյան մակերեսը, եթե՝
ա) կից կողմերից մեկը մյուսից մեծ է 3 սմ–ով

3+3=6
54-6=48
48/4=12սմ
12+3=15սմ
S=12*15=180սմ2
բ) կից կողմերը հարաբերում են, ինչպես 4 : 5

18x=54սմ
x=54/18=3սմ
4x=3*4=12սմ
5x=3*5=15սմ
S=12*15=180սմ2
գ) կողմերից մեկը (b + 17) սմ է

P=2x+2b+34
2x+2b=54=34=20
x+b=10
x=10-b
S=(10-b)*(b+17)
5) ABCD ուղղանկյան A անկյան կիսորդը հատում է CD կողմը նրա միջնակետում։ Գտե՛ք ուղղանկյան մակերեսը, եթե AD = 2,5 սմ:

CD=2,5*2=5
S=2,5*5=12,5սմ

Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն.07.03

Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ կետերի փոխարեն՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով համապատասխան փոփոխությունների:
1. Եվ շրջելով հայացքը՝ նայեց երկնքին ՝ արշալույսի մեջ թաթախուն, կապույտի մեջ ճախրող թռչուններին։
(ճախրել, շրջել, երկինք, կապույտ)

2. Նա վերադառձավ տուն, կանանց շտապով ձի նստեցրեց և ճանապարհ դրեց, իսկ ինքը մնաց գյուղում՝ զինված սպասելով թշնամու գալստյանը։
(նստել, սպասել, վերադառնալ, դնել)

3. Խորշոմած ճակատը սեղմած ծնկներին, ձեռքերը հյուսած մրրկածեծ գլխի վրա՝ հոգնած ու հուսաբեկ ընկավ դռան առջև և սպասեց դրա բացվելուն:
(բացել, ծունկ, դուռ, հյուսել)

4. Ի վերջո կըմբռնի, որ ստիպված է դուրս ելնել, այլապես պիտի ջախջախվի և թաղվի պատերի ու ձեղունի ծանր գերանների տակ:
(թաղել, ստիպել, ձեղուն, ջախջախել)

5. Քույր ու եղբայր վաղուց նստած են իրենց հին տան առջև՝ կեռասի չորացած ծառի տակ, որի դժգույն տերևները մեղմորեն թափվում են նրանց վրա:
(թափել, ինքը, չորանալ, տերև)

6. Գնացքը դանդաղ սահեց, իսկ կառամատույցին կանգնած երիտասարդը, ձեռքերը գրպաններում, ոտքերը լայն բացած, անտարբեր դիտում էր նրա աստիճանաբար արագացող ընթացքը։
(դիտել, կանգնել, բացել, գրպանի)

7. Դաժան էր կայսրի հրամանը, խիստ պատժի սպառնալիքով հրամայեց՝ պատերի քարերն այնպես ագուցեն, որ երկու քարերի միջև անհնար լինի նույնիսկ ասեղ խրել:
(ագուցել, կայսր, լինել, պատիժ)

8. Դժվանում եմ ասել՝ ինչքան ժամանակ է անցել նրա գնալուց հետո, ժամանակի զգացողությունը կորել է և այլևս չեմ պատկերացնում, թե ինչ պիտի անեմ առանց նրա:
(կորչել, դժվարանալ, պատկերանալ, գնալ)

    Ֆիզիկա 8

    Գաղափար մեխանիկական տատանումների մասին

    1. Մեխանիկական տատանումների տարբեր օրինակներ:
    Սրտի բաբախումը, կարի մեքենայի ասեղի վեր ու վար շարժումը, ծառերի ճյուղերի օրորվելը, և այլն։
    2. Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:
    Տատանողական շարժումներին բնորոշ են հերթականորեն կատարվող, հակադիր ուղղություններով շարժումներ։
    3. Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական:
    Այն տատանումները, որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են, կոչվում են պարբերական։
    4. Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:
    Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն։
    5. Ի՞նչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը։
    Տատանումների պարբերությունը մեկ լրիվ տատանման տևողությունն է, որը արտահայտվում է վարկյանով, րոպեյով, ժամով, և այլն։
    6. Ի՞նչ է տատանումների լայնույթը: Ի՞նչ միավորներով է այն արտահայտվում։
    Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ։ Տատանումների լայնույթը արտահայտվում է երկյարության միավորներթվ՝ մետր, սմ, դմ և այլն։
    7. Ի՞նչ է տատանումների հաճախությունը։ Ի՞նչ միավորներով է այն արտահայտվում։
    Տատանումների հաճախություն է կոչվում մեկ վարկյանում տատանումների թիվը։ Տատանումները արտահայտվում են Հեցով։ 1Հց նշանակում է յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում։
    8. Ո՞ր հաճախությունն է կոչվում 1Հց։
    ՄՀ-ում հաճախության չափման միավոր է ընդունված մեկ հերցը (1 Հց)` գերմանացի ֆիզիկոս Հայնրիխ Հերցի պատվին։