Քիմիա 8

Քիմիա 05.03.2025

Տնային

CuO + H₂ = Cu + H₂O, 
CaO + H2O = Ca(OH)2
MgO + 2HCl = MgCl2 + H₂O,

Նշի՛ր ռեակցիայի տեսակը:

CuO + H₂ = Cu + H₂O, – տեղակալման
CaO + H2O = Ca(OH)2 – միացման
MgO + 2HCl = MgCl2 + H₂O, – փոխանակման

Դասակարգի՛ր ռեակցիային մասնակցող  անօրգանական նյութերը:
1. Mr
Mr (CuO)=64+16=80
Mr (H2O)=2+16=18
Mr (H2)=1+1=2
Mr (CaO)=40+16=56
Mr (Ca(OH)2)=40+32+2=74
Mr (MgO)=24+16=40
Mr (2HCl)=2+35=37
Mr (MgCl2)=24+70=94
w (զանգվածային բաժին)
Օ.ա.
CuO=+2/-2
H2O=+1/-2
CaO=+2/-2
MgO=+2/-2
2HCl=+1/-2
MgCl2=+2/-1
Կապի տեսակ
CuO – կովալենտային
H2 – իոնային
CaO – կովալենտային
H2O – իոնային
MgO – կովալենտային
2HCl – իոնային
MgCl2 – կովալենտային

Հայոց Լեզու 8

Ստեղծագործական աշխատանք 03.05.2025

Շարունակի՛ր և ավարտի՛ր տասը նախադասությամբ:
Ծովը խաղաղ էր քնած երեխայի նման: Արևը դեռ չէր ծագել, և վաղորդայնի լռության մեջ ինչ-որ խորհուրդ կար: Թվում էր, թե ամբողջ աշխարհն է քնած: Բայց մի մարդ ծովափի խոնավ ավազին նստած էր միայնակ: Ի՞նչն էր այդքան վաղ ծովափ բերել նրան: Դեպի ծով գալու ճանապարհը նրանից բավականին երկար ժամանակ էր խլել, բայց դա արժեր այն լռությանը և հանգստությանը, որոնք տրում էին ծովափին։ Նա պատրաստ էր անթիվ կիլոմետրեր անցնել, միայն թե իր մտքերի հետ մենակ չմնար և հասներ լռությանը։ Գլուխը գրեթե դատարկ էր, բայց միաժամանակ մտքերը անսահման նրան ներսից թաղում էին։ Նրան չէր հետաքրքրում, թե ինչքան ժամանակ է նա անց կացնելու ուղղակի ծովափին լռության մեջ նստելով, կարևորն այն էր, որ նա վերջապես հասնի այն հոգու խաղաղությանը։ Ժամանակ առ ժամանակ նրան նույնիսկ թվում էր, որ միայն լռությունն ու հանդարտ ծովն է իրեն հասկանում, ի տարբերություն մնացած աշխույժ աշխարհի։ Այնպիսի տպավորություն էր, որ նա իրեն մարդ չէ զգում աշխարհում, մարդաշատ փողոցներում և զվարթ միջավայրում։ Ահա, վերջապես արևը սկսեց բախվել հորիզոնին: Արևի առաջին շողերը լուսավորեցին նրա դեմքը, և այդ պահին նրա անվերջ մտքերը մի պահ կանգ առան։ Լսվում էր միայն մեկ հարց, որին պատասխան նա չուներ։
«Ինչո՞ւ եմ ես այստեղ»
Անպատասխան մնացած հարցերի լռությունը չէր վախեցնում, այլ պարզապես անընդհատ ներշնչում էր նոր մտքերի առաջացմանը: Որպես կանոն, երկում ամեն հարց ունի իր պատասխանը։ Հարցերը անսահման են, բայց ոչ բոլոր հարցերը ունեն պատասխաններ։