1. Ինչպե՞ս է առաջանում սրտամկանի ինֆարկտը։
Ինֆարկտի ժամանակ մահանում է սրտային մկանի մի մասը, գլխուղեղի կաթվածքի ժամանակ մահանում է ուղեղի մի մասը։ Սրտամկանի ինֆարկտը սիրտը սնող արյան անոթների խցանման հետևանքով առաջացող սուր անբավարարությունն է, որի արդյունքում առաջանում է սրտամկանի մահացում։
2. Ինչպե՞ս է առաջանում գլխուղեղի կաթվածը։
Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է այն ֆունկցիաները, որոնց համար այն պատասխանատու էր: Ուղեղի կաթվածի պատճառներից են սթրեսը, ծխախոտը, ալկոհոլը, ճարպակալությունը, անշարժ վիճակը և շաքարախտը։