Նախագծեր·Պատմություն 8

Մխթիար Սպարապետ

XVIII դարի 20-ական թվականներին ազատագրական պայքար սկսվեց Սյունիքում պարսիկների և թուրքերի դեմ։ Երկու շրջաններում ապստամբության համար կային տարբեր պայմաններ։ Արցախն ուներ պայքարը գլխավորող երկու առաջնորդներ, Սյունիքում այդպիսի հեղինակավոր գործիչներ չկային, որն էլ ազդում էր ազատագրական պայքարի վրա։ Սյունիքի տանտերերի և մելիքների հանձնարարությամբ առևտրական մեղրեցի Ստեփանոս Շահումյանը մեկնում է Վրաստան, Վախթանգ VI թագավորի մոտ։ Թագաժառանգ Շահնավազը Ստեփանոս Շահումյանին ներկայացնում է Դավիթ Բեկին՝ ով կարող էր համախմբել Սյունիքի ազատագրական ուժերը։ Դավիթ Բեկի զորավարներից էր Մխիթար Սպարապետը։ 1726 թ. գարնանը Թիֆլիսը, Երևանն ու Գանձակը նվաճելուց հետո օսմանյան զորքերը կարողացան ռազմակալել Նախիջևանն ու Ղափանի մերձակա գավառները։ Նահանջելով թշնամու գերազանցող ուժերի առաջ՝ 1727 թ. գարնանը Դավիթ Բեկն իր մի քանի հավատարիմ զինակիցների հետ ամրացավ Հալիձորի բերդում։ Մի քանի օր անց Մխիթար սպարապետի ու Տեր-Ավետիսի գլխավորած խմբին հաջողվեց գաղտնուղով դուրս գալ բերդից և թիկունքից հարձակվելով թշնամու վրա՝ պարտության մատնելով նրան։

Դավիթ Բեկի մահից հետո զորականներն իրենց առաջնորդ կարգեցին Մխիթար Սպարապետին։ Ռազմական արվեստին տիրապետելու տեսանկյունից Մխիթար Սպարապետը չէր զիջում Դավիթ Բեկին։ Դավիթ Բեկի մահից հետո առաջացան գժտություններ Մխիթար Սպարապետի և զորականների միջև, մասնավորապես Տեր-Ավետիսի հետ։ Տեր-Ավետիսը ցանկանում էր տեր դառնալ Դավիթ Բեկի ժառանգությանը։ Գժտությունների առիթ էր տալիս նաև այն հանգամանքը, որ Մխիթար Սպարապետը տեղացի չէր, այլ գանձակեցի։ Միաժամանակ թուրքերի համար առաջացան այլ նպաստավոր պայմաններ. մահացել էր Դավիթ Բեկը, գժտություններ էր առաջացել հայ զորականների շրջանում, այժմ Տեր-Ավետիսն ոչ թե Մխիթար Սպարապետի կողքին էր, այլ նրա դեմ։ Թուրքերը Արցախում հաջողությունների հասնելուց հետո իրենց ուժերը ուղղեցին դեպի Սյունիք։ Եվ ահա թուրքերը Սյունիքի ազատագրական ուժերի դեմ անցան լայնամասշտաբ հարձակման։ Տեր-Ավետիսը երկու այլ զորականների հետ գնում է թուրքական փաշայի մոտ։ Վերջինս խոստանում է, որ անձնատուր լինելու դեպքում բերդին որևէ վտանգ չի սպառնա։ Թուրք փաշան իր մոտ է պահում Տեր-Ավետիսին, իսկ փաշային խոստանում են վաղն առավոտյան բաց անել բերդի դարպասները։ Մխիթար Սպարապետը տեսնելով Տեր-Ավետիսի դավաճանական քայլը, իր ընտանիքի հետ հեռանում է բերդից։ Թուրքերը մոռանում են իրենց խոստումներն ու կոտորում բոլոր տղամարդկանց, իսկ կանանց ու երեխաներին գերի վերցում։ Հակառակ Տեր-Ավետիսի՝ Մխիթար Սպարապետը հավատարիմ է մնում Դավիթ Բեկի սկսած գործին՝ շարունակել պայքարը թշնամու դեմ։ Մխիթար Սպարապետը նորից սկսում է զորք հավաքել։ Տարբեր տեղերում կարողացավ կոտորել նաև թշնամուն՝ վրեժ լուծելով նրանցից։ Հասավ մինչև Օրդուբադ, այդտեղից վերադարձավ մեծ ավարով՝ ավելի քան հարյուր վաթսուն ուղտաբեռ։ Օրդուբադից հետո Մխիթար Սպարապետը գնում է Խնձորեսկի բերդում միառժամանակ հանգիստ առնելու։ Սակայն մի խումբ հայերի կողմից թշնամանք առաջացավ Մխիթար Սպարապետի դեմ։ Ընտրելով հարմար պահ մի խումբ դավաճանների կողմից կտրվում է Մխիթար Սպարապետի գլուխը։ Մխիթար Սպարապետի գլուխը տարվում է Թավրիզի փաշայի մոտ։ Փաշայի հրամանով գլխատում են բոլոր նրանց ովքեր բերել էին Մխիթար Սպարապետի գլուխը։ Մխիթար Սպարապետի սպանությունից հետո զորքերը ցրվեցին, զորականներից շատերն ապաստան ստացան գուգարաց իշխանի մոտ, մյուսները՝ տարբեր վայրերում։ Մխիթար Սպարապետը անգլուխ մարմինը թաղվեց այսօրվա Հայաստանի Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի Անապատ եկեղեցու բակում։



Կենսաբանություն 8

Արյան շրջանառությունը անոթներով

1․ Ինչո՞վ է պայմանավորված անոթներում արյան շարժման արագությունը:
Զարկերակների պատերի մկանային շերտի կծկման շնորհիվ բարձրանում է արյան ճնշումը և արյունը ստանում է լրացուցիչ շարժման արագություն:
2․ Ո՞ր անոթներում է դիտվում արյան հոսքի ﬔծ արագություն:

Արյան հոսքի ամենամեծ արագությունը աորտայում է, մոտ 0,5 մ/վ։
3․ Որո՞նք են արյան հոսքի արագության նվազման պատճառները մազանոթներում:

Արյան հոսքի արագությունը կախված է անոթների լուսանցքի հաստությունից և արյունատար անոթի տեսակից։
4․ Ինչո՞ւ են դեպի թոքեր գնացող անոթները կոչվում երակային անոթներ:

Զարկերակներով սովորաբար շարժվում է թթվածնով հարուստ արյուն, բացառությամբ թոքային զարկերակների, որոնցով սրտի աջ փորոքից երակային արյունը շարժվում է դեպի թոքեր:
5․ Սրտի ո՞ր բաժնից է սկսվում արյան ﬔծ շրջանառությունը և որտե՞ղ է ավարտվում:

Արյան շրջանառությունը սկսվում է աջ փորոքից՝ թոքային ցողունով և ավարտվում ձախ նախասրտում։

Գրականություն 8

Հովհաննես Թումանյան, կենսագրություն

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում, սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում։ Բանաստեղծի մանկությունն անցել է նրա ծննդավայրում։ Թումանյանների ընտանիքը եղել է բազմամարդ։ 1887 թվականի սեպտեմբերին Թումանյանը սիրահարվում է Թիֆլիսի Քամոյան եկեղեցու քահանա և կոնսիստորիայի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանի որդեգրուհի Մարիամ (Օլգա) Մաճկալյանին։ 1888 թվականին Թումանյանն ամուսնացել է Օլգա Մաճկալյանի հետ։ Նրանք ունեցել են 10 երեխա։ 20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ։ 1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ 

Հանրահաշիվ 8

Մեկ անհայտով գծային անհավասարումներ

Առաջադրանքներ․
1) Փակագծերում նշված թիվը հանդիսանո՞ւմ է արդյոք անհավասարման լուծում՝

4x-4>3x+3 (-1) — ոչ
-8>0
72x-18<-13x (-10) — այո
-738<130
2) Համարժե՞ք են արդյոք անհավասարումները՝
2x-1>6 և 6>2x-1 — ոչ
x<3 և x+2<5 — այո
3x-7>5 և -3x+7<-5 — ոչ
3) Լուծեք անհավասարումը`
2x+1<x
x < -1
x∈(-∞;-1)

7x-13>9x
-2x > 13
x<-6,5
x∈(-∞;-6,5)

2x-x-1<2
x < 3
x∈(-∞;3)

8-9x>x-3-3x+4x+15
-11x > 4
x < -4/11
x∈(-∞;-4/11)
4) Փակագծերում նշված թիվը հանդիսանո՞ւմ է արդյոք անհավասարման լուծում՝
2+12x<-x+3 (-2) — այո
-22<5
5x-7>9+x (100) — այո
493>109
5) Համարժե՞ք են արդյոք անհավասարումները՝
2x>4 և x<2 — ոչ
2x>5 և x-7>-2-x — այո
2<7-x և 3x<5+2x — այո
6) Լուծեք անհավասարումը`
x+4>5x
x < 1
x∈(-∞;1)

x-2<3x
x > -1
x∈(-∞;-1)

3<7x-5-4x
x > 8/3
x∈(-∞;8/3)