Աշխարհագրություն 8

Իրան

1. Գնահատե՛ք Իրանի աշխարհագրական դիրքը: Ցո՛ւյց տվեք դրա ուժեղ և թույլ կողմերը:
Տարածքի մեծ ձգվածության պատճառով երկրի տարբեր մասերիի աշխարհագրական դիրքի բնութագիրը տարբեր է։ Իրանի աշխարհագրական դիրքի լավ կոմերից է նավթի մեծ պաշարները և Պարսից ծոցի ու Կասպիս ծովի ավազաններին գտնվելն է։ Տարածքի մեծ մասը անապատային է և անտառները շատ քիչ են։
2. Ներկայացրե՛ք Իրանի պետական կարգը, ցո՛ւյց տվեք դրա առանձնահատուկ գծերը:

Իրանն ունի պետական կառավարման յուրահատուկ համակարգ։ Պետության ղեկավարը, հոգևոր առաջնորդից՝ այաթոլլայից հետո, երկրի նախագահն է։ Այաթոլլային ենթակա է նաև երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ միապալան խորհրդարանը՝ Իսլամական խորհրդի ժողովը։
3. Գնահատե՛ք Իրանի բնակլիմայական պայմանները՝ տնտեսության տարբեր ոլորտների տեսանկյունից:

Իրանի մակերևույթն առավելապես լեռնային է, զբաղեցված է հիմնականում Իրանական բարձրավանդակով: Երկրի տարածքը գտնվում է Ալպ-Հիմալայան գեոսինկլինալային մարզում, ինչի պատճառով էլ այնտեղ հաճախակի են երկրաշարժերը։ Իրանը հարուստ է օգտակար հանածոներով՝ նավթով, բնական գազով, շինանյունթերով և մետաղային պաշարներով։ Պետությունը հարուստ է հանքային աղերի պաշարներով, հայտնաբերված է քարածխի, ուրանի, սև և գունավոր մետաղների պաշարներով։
4. Նշե՛ք Իրանի՝ համաշխարհային նշանակության օգտակար հանածոները:

Իրանում գտնվում են նավթի համաշխարհային պաշարների 9%-ը և բնական գազի 17%-ը։
5. Ցո՛ւյց տվեք Իրանի կլիմայի ազդեցությունը երկրի բնական ու տնտեսական պայմանների վրա:

Իրանում շոգ և չոր է, հետևաբար տեղումներ քիչ են լինում, և երկրում դրա պատճառով անապատտացման վտանգ կա։

Оставьте комментарий