Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն շարահյուսությունից․05․02․2025

233.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի 
դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:
Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:
Գորտն սկսեց երկարաձիգ ու բարձր կռկռալ։
Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:
Աղմուկի միջից մեզ էին հասնում ուսահատ օգնության կանչերը։
Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Միանգամայն հայտնվեցին յուրահատուկ իրիկնային ձայները՝ ռիթմիկ գվվոց, բարձր մռնչյուն ու բեկբեկուն։
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Քարացած նայում է տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Արահետը գնում էր ոչ թե դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով։
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Սա կոշիկն է այն հսկայի, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:
Տեսանք վարորդին այն ավտոբուսի, որով եկել էինք:

234.Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց 
ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող
 լրացումներ:
Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:
Թեժ կրակ, թոնրի կրակ, ճանապարհորդի կրակ․
Զուլալ ջուր, գետի ջուր, երեխայի ջուր․
Փխրուն հող, ծաղկամանի հող, գյուղատնտեսների հող․
Մաքուր օդ, լեռնային օդ, սենյակի օդ․
Հասուն երեխա, գյուղի երեխա, մանկատան երեխա․
Նորաշեն տուն, գյուղի տուն, բարեկամների տուն․

235.Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին 
պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր 
բառակապակցություններ:
Սիրել, կտրտել, մատուցել, մոտեցնել, հանգստացնել:
Սիրել գիրքը, սիրել կենդանուն, սիրել հաճույքով․
Բանջարեղենը կտրտել, սեղանին կտրտել, դանակով կտրտել․
Մատուցել ըմպելիքներրը, մատուցել դասարանին, մատուցել սկուտեղով․
Հանգստացնել ցավը, հանգստացնել կատակներով․

236. Տրված բառերին ավելացնելով ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւր հարցերին պատասխանող լրացումներ` կազմի´ր բառակապակցություններ:
Անհանգստանալ, սովորել, ուղևորվել, կեղտոտվել:
Քննությանը անհանգստանալ, քրտնաջան սովորել, ուղևորել Երևան, մասամբ կեղտոտվել։

237.Տրված բառակապակցությունների մեջ ընդգծի՝ր այն բառը, որ 
գլխավորն է (լրացյալը), և գրի՛ր, թե ի՛նչ հարցի է պատասխանում 
լրացումը:
Օրինակ՝
հրաշագործ դեղ — ինչպիսի՞ դեղ:

Մեքենաների օգնությունը — ինչի՞ օգնությունը
լավ բերք — ինպիսի՞ բերք
արդյունաբերական ձեռնարկություններ — ինչպիսի՞ ձեռնարկություններ
ֆիզիկոսների ընկերություն — ո՞ւմ ընկերություն
գործարանի ծխնելույզներ — ինչի՞ ծխնելույզներ
հատել անտառը — հատել ինչը՞
քաղաքում հանդիպել — ո՞ւր հանդիպել
ընկերներին հրավիրել — ո՞ւմ հրավիրել
արագ տարածվել — ինչպե՞ս տարածվել
հանդիպել խոչընդոտների — հանդիպել ո՞ւմ

238. Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված բառակապակցություններին և փորձի՛ր պարզել,  թե ո´ր բառակապակցությունների մեջ մտնող բառերն են համադաս (համազոր) անդամներ, և որո՛նք լրացում-լրացյալ (բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում)։

Ցանքերի համար բոլորովին էլ անվնաս չէ գետաձիերի ընտանիքի զբոսանքը:
Մեծ հոտերով պահվող այծերն ու ոչխարները շատ արագ կարող են մերկացնել հողը:
Կղզու նահանգապետը պիտի ընտրեր կա´մ ծառերը, կա´մ այծերը:
Շատ երկրներում այգիների սրսկումը նապաստակների վերացման պատճառ դարձավ:
Այգիները, պարտեզները, վարելահողերը և մարգագետիններն ավելի ու ավելի հաճախ են լցվում քիմիական նյութերով: Դրանով ուզում էին ոչնչացնել մոլախոտերը:
Վարար և արագահոս գետերը քանդում են բուսականությունից զրկված և թուլացած ափերը:

239. Փորձի՛ր բացատրել Ա և Բ խմբերի բառակապակցությունների տարբերությունը (հարցերի միջոցով պարզի՛ր նրանց մեջ մտնող բառերի հարաբերությունը):
Ա. Ծառերն ու ծաղիկները: Ծովերն ու օվկիանոսները: Ոչ թե հավ, այլ մուկ: Ո՛չ մարդ, ո՛չ կենդանի: Թե՛ տուն, թե՛ փողոց:
Բ․ Թռչունների ձվեր։ Պատահաբար տեսնել: Անտառում գցել: Քիմիական գործարան: Մարդկանց երկիր: Գարնանն աճել: Ակտիվորեն մասնակցել:

 240. Տրված բառակապակցությունները երկու խմբի 
բաժանի‘ր ըստ նրանց մեջ մտնող բառերի հարաբերության և 
անվանի´ր խմբերից յուրաքանչյուրը:
Հացահատիկ ցանել: Ուրիշ երկրներ: Ձկներ և խեցգետիններ: Բացասական հետևանքներ: Թե՛ծովում, թե՛ ցամաքում: Խոհեր և զգացմունքներ: Զգացմունքներով ապրել:

254. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ 
նախադասություններ:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:
Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Այն հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։ Այն ունի չորս հազար տեսակ։
Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:
Առավել արժեքավոր է մի տեսակը։ Նրա հոտը շարունակ փոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին։ Ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

256. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:
Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

248. Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով 
միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:
ա) Երբ, բ) թե չէ, գ) որ:
Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

Оставьте комментарий