Պատասխանել հետևյալ հարցերին․
1. Ներկայացնել սրտի կառուցվածքը:
Սիրտը պատված է շարակցահյուսվածքային թաղանթով, որը անվանում են սրտապարկ։ Այն անդադար արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը օգնում է թուլացնել շփման ուժը, երբ սիրտը կծկվում է։ Սիրտը բաժանված է 2 մասի, յուրաքանչյուրը ունի նախասիրտ և փորոք, նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ: Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ, իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները: Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ, որոնք արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ: Սիրտը ունի ինքնավարության հատկություն, որի շնորհիվ նա պահպանում է իր ռիթմիկ աշխատանքը անկախ նյարդային և հումորալ ազդեցությանը։
2. Ներկայացնել արյան շրջանառության մեծ և փոքր շրջանը։
3. Ի՞նչ է իրենից ներկայացնում հյուսվածքային հեղուկը և ավիշը։
Հյուսվածքային հեղուկը ձևավորվում է, երբ հյուսվածքներում արյան մազանոթների պատերից արյան պլազմայի մի մասը սննդաթյութերի հետ անցնում է միջբջջային տարածություն։ Հյուսվածքային հեղուկից որոշ նյութեր լուծված վիճակում թափանցում են ավշային անոթներ, որից հետո այդ հեղուկը կոչվում է ավիշ: