Կենսաբանություն 8

Հյուսվածքային հեղուկ, ավիշ

Պատասխանել հետևյալ հարցերին․
1. Ներկայացնել սրտի կառուցվածքը:

Սիրտը պատված է  շարակցահյուսվածքային թաղանթով, որը անվանում են սրտապարկ։ Այն անդադար արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը օգնում է թուլացնել շփման ուժը, երբ սիրտը կծկվում է։ Սիրտը բաժանված է 2 մասի, յուրաքանչյուրը ունի նախասիրտ և փորոք, նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ: Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ, իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները: Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ, որոնք արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ: Սիրտը ունի ինքնավարության հատկություն, որի շնորհիվ նա պահպանում է իր ռիթմիկ աշխատանքը անկախ նյարդային և հումորալ ազդեցությանը։
2. Ներկայացնել արյան շրջանառության մեծ և փոքր շրջանը։
3. Ի՞նչ է իրենից ներկայացնում հյուսվածքային հեղուկը և ավիշը։

Հյուսվածքային հեղուկը ձևավորվում է, երբ հյուսվածքներում արյան մազանոթների պատերից արյան պլազմայի մի մասը սննդաթյութերի հետ անցնում է միջբջջային տարածություն։ Հյուսվածքային հեղուկից որոշ նյութեր լուծված վիճակում թափանցում են ավշային անոթներ, որից հետո այդ հեղուկը կոչվում է ավիշ:

    Քիմիա 8

    Քիմիական ռեակցիաների տեսակները

    1.Նշի՛ր ռեակցիայի տեսակը և հավասարեցրու.
    1. Fe + Cl2 → FeCl3 — միացման
    2. CuOH → Cu2O + H2O — քայքայման
    3. NaOH + H2SO4 → Na2SO4 + H2O — փոխանակման
    4. KClO4 → KCl + O2 — քայքայման
    5. Al + H2SO4 → Al2(SO4)3 + H2 — տեղակալման
    6. CuO + HCl → CuCl2 + H2O — փոխանակման
    7. Ca + O2 → CaO — միացման
    8. Mg(OH)2 + HNO3 → Mg(NO3)2 + H2O — փոխանակման

    2.Դասակարգի՛ր անօրգանական նյութերը.

    NaClԱղ
    SiO2Օքսիդ
    H2OՕքսիդ
    H2SO4Թթու
    K2OՕքսիդ