276.Նախադասություններն ավարտի՛ր (ուշադրությո՛ւն դարձրու կետադրությանը):
Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճը:
Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ, և միջոցառումը սկսվեց:
Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն ու չգիտեմ, թե ոնց ներողություն խնդրեմ:
Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն, ու………:
Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին կամ………….:
Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին, կամ………….:
277. Կետադրի՛ր
Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:
278.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված հարցին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (ենթականերով):
Օրինակ` ….մուտքից դուրս եկավ( ո՞վ)- Ոստիկանը դուրս եկավ:
Ամենաշուտը գործի գնացողը մուտքից դուրս եկավ:
Հանկարծ հայտնվեց: (ո՞վ)
Որեմն կատարվե՞ց: (ի՞նչը)
Այստեղից չի լսվի: (ի՞նչը)
Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ)
279. Փակագծերում տրված հարցին պատասխանող դերանուն (ենթակա), ապա նրան լրացնող երկրորդական նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ:
Օրինակ` Մուտքից դուրս եկավ: (Ո՞վ) – Մուտքից դուրս եկավ նա, ում տեսել էինք առավոտյան: Մուտքից դուրս եկավ նա, ով վերջինն էր մտել: Մուտքից դուրս եկավ նա, ումից լուր էինք ուզում իմանալ:
Հանկարծ հայտնվեց: (ո՞վ)
Ուրեմն կատարվե՞ց: (ի՞նչը)
Այստեղից չի լսվի: (ի՞նչը)
Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ)
280. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծերում տրված հարցերին պատասխանող ստորոգյալներ:
Մարդիկ հաճախ երկնքին նայում են.(ի՞նչ են անում):
Մարդկանց մեծ մասը լուսինը պատկերում է (ի՞նչ է անում) ափսեի չափ:
Հեռավորությունը սխալ է չափվում (ի՞նչ է արվում) մարդկանց կողմից:
Արևին նայելուց հետո երկար ժամանակ գունավոր օղակներ մնացին աչքերից մեջ։ (ի՞նչ եղան):
Իրականում լուսինը հսկայական է։ (ինչպիսի՞ն է):
Աստղերի մեջ հեռավորությունը ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք. (ինչքա՞ն է):