1․ Անգիր սովորի՛ր 10 քառյակ՝ քո ընտրությամբ։
2․ Քո ընտրությամբ 10 քառյակ վերլուծիր։
* * *
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։
Տվյալ քառյակում Թումանյանը նկարագրում է մարդու դժվար և դաժան կյանքը, որը վերջացավ ցավով։
* * *
Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։
Այս քառյակում խոսքը գնում է կյանքի արագ տևողության մասին։ Կյանքը անցավ ախ ու վախով, ցավերով և դարդերով։
* * *
Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։
Հեղինակը պատմում է իր ցավի մասին, երբ կորցրեց իր մոտիկներին՝ մտերիմ մարդկանց։ Ինչքան էլ նա իրեն կոտորեր, միևնույնն է՝ նրանք կորած են։
* * *
Ե՛տ չեկավ…
Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ետ չեկավ։
Իմ կարծիքով Թումանյանը այս քառյակում ուզում էր ցույց տալ, թե ինչպես են մարդկանց կյանքերը անհայտ կորում և գերի մնում մահին։ Թե ինչպես է մահը անխիղճ տանում ժողովրդին։
* * *
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցավի արանքում։
Այս քառյակում խոսվում է այն մարդու մասին, ում փոխարինել անհնար է։ Այո, նա գտավ նոր ընկեր, բայց միևնույնն է նա հին ընկերոջ նման չէ։ Այստեղ խոսվում է ցավալի կարոտի մասին։
* * *
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։
Թումանյանը ուզում էր ասել, որ ամեն օր մի նոր հոգի է լույս աշխարհ դուրս գալիս։ Ամեն օր մենք նոր փորձ ենք ձեռք բերում։
* * *
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։
Թումանյանը այստեղ խոսում է նրա մասին, թե ինչքան շատ է նա սպասում նրան, որ երկրում խաղաղութոյւն տիրի։
* * *
Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի՛ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։
Այս քառյակից ես հասկանում եմ, որ ոչ ոք չգիտի, թե ինչքան է կյանքը տևելու, ինչքան ենք մենք այս երկում լինելու և ինչ է մեզ սպասում։
* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։
Թումանյանը կյանքում շատ դժվարություններ է հանդիպել, բայց չնայած չարությանը և վատությանը, նա միշտ փորձում էր ինչ-որ մի լավ բան գտնել ամեն տեղ։
***
Երազումս մի մաքի
Մոտս եկավ Հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…
Այս քառյակում Թումանյանը պատմում է իր կարոտի մասին, քանի որ նա կորցրել էր իր որդուն։
День: 10 февраля 2025
Միջակայքերի պատկերումը թվային ուղղի վրա
Առաջադրանքներ․
1) Անվանեք թվային բազմությանը պատկանող բոլոր ամբողջ թվերը՝
ա)[-3;1] — -3, -2, -1, 0, 1
բ)(-3;1) — -2, -1, 0
գ)[-3;1) — -3, -2, -1, 0
դ)(-3;1] — -2, -1, 0, 1
ե)[-2;3] — -2, -1, 0, 1, 2, 3
զ)(-2;3) — -1, 0, 1, 2
է)[-2;3) — -2, -1, 0, 1, 2
ը)(-2;3] — -1, 0, 1, 2, 3
2) Պատկերեք նշված բազմությունները թվային ուղղի վրա՝
ա)[3;5]

բ)(3;5)

գ)[3;5)

դ)(3;5]

ե)[-2;+∞)

զ)(-2;+∞)

է)(-∞;-2)

ը)(-∞;-2]

3) Պատկանու՞մ է արդյոք -2 թիվը թվային բազմությանը (գրառումը կատարեք ∈ և ∉ նշանների օգնությամբ):
ա) -2∈[-3;0]
բ) -2∉(-2;3)
գ) -2∈(-∞;-2]
դ) -2∈(-3;+∞)
ե) -2∉N
զ) -2∈Z
է) -2∉Q
ը) -2∉R
4) Անվանեք թվային բազմությանը պատկանող երեք ամբողջ թվեր՝
ա)[0;+∞) — 0, 1, 2
բ)(0;+∞) — 1, 2, 3
գ)(-∞;1) — -3, -2, -1
դ)(-∞;1] — -1, 0, 1
5) Գրառեք նշանակումը և պատկերեք նշված բազմությունները թվային ուղղի վրա՝
ա)2-ից 4 փակ միջակայքի (հատվածի)
բ)2-ից 4 բաց միջակայքի
գ)2-ից 4 կիսաբաց միջակայքի՝ 4-ը ներառած
դ)2-ից 4 կիսաբաց միջակայքի՝ 2-ը ներառած
ե)5-ից +∞ միջակայքի
զ)5-ից +∞ կիսաբաց միջակայքի
է) -∞-ից 0 միջակայքի
ը) -∞-ից 0 կիսաբաց միջակայքի
6) Պատկանու՞մ է արդյոք 2/3 թիվը թվային բազմությանը (գրառումը կատարեք ∈ և ∉ նշանների օգնությամբ):
ա) 2/3∉(0;1]
բ) 2/3∈[1;2]
գ) 2/3∈(-∞;2/3]
դ) 2/3∉(2/3;+∞)
ե) N
զ)Z
է)Q
ը)R
Գործնական քերականություն
276.Նախադասություններն ավարտի՛ր (ուշադրությո՛ւն դարձրու կետադրությանը):
Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճը:
Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ, և միջոցառումը սկսվեց:
Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն ու չգիտեմ, թե ոնց ներողություն խնդրեմ:
Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն, ու………:
Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին կամ………….:
Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին, կամ………….:
277. Կետադրի՛ր
Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:
278.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված հարցին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (ենթականերով):
Օրինակ` ….մուտքից դուրս եկավ( ո՞վ)- Ոստիկանը դուրս եկավ:
Ամենաշուտը գործի գնացողը մուտքից դուրս եկավ:
Հանկարծ հայտնվեց: (ո՞վ)
Որեմն կատարվե՞ց: (ի՞նչը)
Այստեղից չի լսվի: (ի՞նչը)
Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ)
279. Փակագծերում տրված հարցին պատասխանող դերանուն (ենթակա), ապա նրան լրացնող երկրորդական նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ:
Օրինակ` Մուտքից դուրս եկավ: (Ո՞վ) – Մուտքից դուրս եկավ նա, ում տեսել էինք առավոտյան: Մուտքից դուրս եկավ նա, ով վերջինն էր մտել: Մուտքից դուրս եկավ նա, ումից լուր էինք ուզում իմանալ:
Հանկարծ հայտնվեց: (ո՞վ)
Ուրեմն կատարվե՞ց: (ի՞նչը)
Այստեղից չի լսվի: (ի՞նչը)
Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ)
280. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծերում տրված հարցերին պատասխանող ստորոգյալներ:
Մարդիկ հաճախ երկնքին նայում են.(ի՞նչ են անում):
Մարդկանց մեծ մասը լուսինը պատկերում է (ի՞նչ է անում) ափսեի չափ:
Հեռավորությունը սխալ է չափվում (ի՞նչ է արվում) մարդկանց կողմից:
Արևին նայելուց հետո երկար ժամանակ գունավոր օղակներ մնացին աչքերից մեջ։ (ի՞նչ եղան):
Իրականում լուսինը հսկայական է։ (ինչպիսի՞ն է):
Աստղերի մեջ հեռավորությունը ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք. (ինչքա՞ն է):