Աշխարհագրություն 8

Ադրբեջան

1. Նկարագրե՛ք և գնահատե՛ք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը: 
Ադրբեջանը տարածքով և բնակչության թվով Հարավային Կովկասում առաջնատար պետությունն է։ Ադրբեջանի ամենաերկար սահմանը Հայաստանի հետ է, իսկ ամենակկարճը՝ Նախիջևանի հատվածում (Թուրքիայի հետ)։ Երկրում անտառները քիչ են, քանի որ տարածքի մեծ մասը անապատային և չոր է։
2. Գնահատե՛ք Կասպից ծովի նշանակությունը Ադրբեջանի համար: 

Ադրբեջանի ամենամեծ բնական հարստությունն է Կասպից ծովի հատակին գտնվող հսկայական նավթի պաշարները։ Կասպից ծովի շնորհիվ երկիրը ունի մեծ ձկնային պաշարներ։ Կասպից ծովը նաև էժան տրանսպորտային հաղորդակցության միջոց է և ռազմավարական պայմանները զարգացնելուն է օգնում։
3. Գնահատեք Ադրբեջանի բնական պայմանները և ռեսուրսները՝ տնտեսության տարբեր ոլորտների տեսանկյունից:
Ադրբեջանը հարուստ է մեծ հանքային, բնական գազի և նավթի պաշարներով, գունավոր մետաղներով և նաև Փոքր Կովկասի հյուսիսարևելյան ստորոտներում հայտնաբերվել է բուժիչ մածուցիկ նավթի հանքավայր, որի հիման վրա գործում է Նավթալան առողջավայրը։ Ադրբեջանի կլիման չոր և տաք է, հետևաբար երկրում անտառները քիչ են։