1. Ո՞վ էր Բագրատունիների հիմնադիր թագավորը (նշիր թագավորության հիմնադրման թվականը կամ դարաշրջանը):
Հիմնադրել է հայոց իշխան Աշոտ Բագրատունին 885 թվականին։
2․ Բագրատունյաց Հայաստանի ժամանակաշրջանում կառուցվել են միջնադարյան հայկական ճարտարապետության բազմաթիվ գլուխգործոցներ նշիր մի քանիսը։
Լոռու մարզում — Հաղպատի վանական համալիրը, Սյունիքի մարզում — Տաթևի վանական համալիրը, Սանահինի վանքային համալիրը։
3. Ե՞րբ անկում ապրեց Բագրատունյաց թագավորությունը։
Բագրատունյաց թագավորությունը անկում ապրեց 1045թ․
4. Ո՞ր հայ եղբայները մասամբ վերականգնեցին ինքնակառավարումը երկրում, սակայն նրանց ձեռնարկուերն անավարտ մնացին մոնղոլական արշավանքների պատճառով։
Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները վերականգնեցին ինքնակառավարումը, սակայն նրանց գործունեությունը խոչընդոտվեց մոնղոլական արշավանքների պատճառով։
5. Մոնղոլա-թաթարական ցեղերը Չինգիզ Խանի գլխավորությամբ ո՞ր դարում դարձավ պատմությանը հայտնի ամենամեծ ցամաքային կայսրությունը։
XIII դարում մոնղոլա-թաթարական ցեղերը Չինգիզ Խանի գլխավորությամբ ստեղծեցին պատմության ամենամեծ ցամաքային կայսրությունը։
6. Ո՞ր թվականին և ո՞վ հաստատվեց Կիլիկիայի լեռնային մասում ապստամբելով
Բյուզանդիայի դեմ, հիմք դրեց հայկական մի իշխանության, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան։
Ռուբեն I-ը 1080թ․ ապստամբեց Բյուզանդիայի դեմ և հիմք դրեց Ռուբինյան իշխանությանը։
7. Ո՞ր թվականին Լևոն II իշխանը Տարսոն քաղաքի մայր տաճարում հանդիսավորությամբ օծվեց Հայոց թագավոր։
Լևոն II իշխանը 1198թ․ օծվեց Հայոց թագավոր։
8. Զաբելն ու Հեթումը թագադրվեցին 1226 թ.ին՝ ո՞ր տոհմերը միավորվեցին։
Զաբելի և Հեթումի թագադրումից հետո Ռուբինյանների և Հեթումյանների տոհմերը միավորվեցին։
9. Ո՞վ էր Կիլիկիայի վերջին արքան և ե՞րբ Կիլիան հայկական թագավորությունը դադարեց գոյություն ունենալ։
Կիլիկիայի վերջին թագավորը Լևոն VI Լուսինյանն էր, և թագավորությունը դադարեց գոյություն ունենալ 1375 թվականին։
10. Թվի՛ր Հայաստանի չորս բաժանումները։
387 թվականին Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև։ 551 թվականին Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ 1555 Արևելյան Հայաստանը մնաց Պարսկաստանի տիրապետության տակ, իսկ Արևմտյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության։ 1639 թվականին Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև ստորագրվեց Զոհաբի պայմանագիրը։