Կենսաբանություն 8

Մկանային համակարգ

Լրացուցիչ աշխատանք․ պատասխանել հարցերին
1. Ինչպիսի՞ կառուցվածք ունեն կմախքային մկանները:

Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրձերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանախրձերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։
2. Ի՞նչ դեր է կատարում մկանային համակարգը:

Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։
3.Ինչպե՞ս են կատարվում շարժուﬓերը հոդերի ﬕջոցով:
4. Որտե՞ղ են տեղակայված հարթ և ﬕջաձիգ զոլավոր մկանները:

Հարթ մկանը գտնվում է ներքին օրգանների և արյունատար անոթների պատերում, մաշկում։ Իսկ միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։
5. Ինչպիսի՞ հիﬓական մկանախմբեր գիտեք:

Մկանների տարբեր խմբեր տարբեր ֆունկցիաներ են կատարում։ Մարդու մարմնի մկանները բաժանվում են հետևյալ խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։ Օրգանիզմում կան ավելի քան 600 մկան, որոնք լինում են հարթ և միջաձիք զոլավոր։

Оставьте комментарий