1. Ներկայացնել հենաշարժիչ համակարգի կառուցվածքը և գործառույթը։
Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է արյունաստեղծ, հենարանային, պաշտպանական և տեղաշարժման ֆունկցիաները։ Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից
2. Հենաշարժիչ համակարգը ինչպե՞ս է պաշտպանում մեր ներքին օրգանները։
Մարդու ստորին վերջույթների կոնքագոտին ավելի լայն է։ Այն պաշտմանում է կոնքի խոռոչի օրգանները և միաժամանակ կատարում է հենարանի դերը։ Մարդու ոտնաթաթն ունի կամարաձև կորություն, ինչի շնորհիվ քայլելու, վազելու, կամ ցատկելու ժամանակ թուլանում է ցնցումների ուժը։ Չափահաս մարդն ունի չորս կորություններ՝ պարանոցային և գոտկային, որոնք ուղղված են առաջ, և կրծքնային ու սրբանային, որոնք ուղղված են հետ։ Այդ ողնաշարի կորությունները նխաստում են հավասարակռության պահպանմանը։
3. Լսողական վերլուծիչի կառուցվածքը և գործառույթը։
Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը լսողական օրգանն է՝ ականջները։ Ականջը կազմված է երեք բաժնից, արտաքին, միջին և ներքին։ Արտաքին ՝ ականջախեցի և արտաքին լսողական անցուղի, միջին՝ մուրճիկմ սալ, ասպանդակ ներքին՝ գալարուն խողովակներ խխունջ։ Ականջախեցուց ձայնային ալիքներն գնում են դեպի արտաքին լսողական անցուղի՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանուﬓեր, դրանց ուժը ﬕջին ականջի ոսկրիկների օգնությամբ ﬔծանում է և փոխանցվում ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանուﬓերն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժուﬓեր, դրանք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանուﬓերն ազդակը տանում են նյարդային վերջույթներ, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է ﬔծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին, որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական կարգավորումը:
4. Մկանների կառուցվածք։
Մկանների տարբեր խմբեր տարբեր ֆունկցիաներ են կատարում։ Մարդու մարմնի մկանները բաժանվում են հետևյալ խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։ Օրգանիզմում կան ավելի քան 600 մկան, որոնք լինում են հարթ և միջաձիք զոլավոր։
5. Ի՞նչ ֆունկցիա են կատարում մկանները։
Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։
6. Դեկտեմբեր ամվա բլոգային աշխատանք:
Հենաշարժիչ համակարգ
Մկանային համակարգ