Կենսաբանություն 8

Հենաշարժիչ համակարգ

1. Որո՞նք են կմախքի բաժինները:
Կմախքը կազմված է գլխի, իրանի, վերին և ստորին վերջույթների բաժիններից։
2. Ի՞նչ բաժիններից է կազմված իրանի կմախքը:

Իրանի կմախքը կազմված է կրծքավանդակից և ողնաշարից
3. Ի՞նչ ոսկրերից է կազմված կրծքավանդակը:

Կրծքավանդակը կազմված է կրծքային ողերից, կրծողկրից և 12 զույգ կողոսկրերից, որոնք կիսաշարժուն միացած են կրծոսկրին, իսկ ողնաշարի հետ՝ շարժուն։
4. Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի մարդու կմախքը` կապված ուղղաձիգ քայլվածքի հետ:

Մարդու ստորին վերջույթների կոնքագոտին ավելի լայն է։ Այն պաշտմանում է կոնքի խոռոչի օրգանները և միաժամանակ կատարում է հենարանի դերը։ Մարդու ոտնաթաթն ունի կամարաձև կորություն, ինչի շնորհիվ քայլելու, վազելու, կամ ցատկելու ժամանակ թուլանում է ցնցումների ուժը։
5. Ի՞նչ դեր են կատարում ողնաշարի կորությունները:

Չափահաս մարդն ունի չորս կորություններ՝ պարանոցային և գոտկային, որոնք ուղղված են առաջ, և կրծքնային ու սրբանային, որոնք ուղղված են հետ։ Այդ ողնաշարի կորությունները նխաստում են հավասարակռության պահպանմանը։

Оставьте комментарий