Աշխարհագրություն 8

Հարավարևմտյան Ասիա

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Գնահատե՛ք Հարավարևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը:

Հարավարևմտյան Ասիան Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի և Պարսից ծոցերի միջև։ Տարածաշրջանն ընդգրկում է Փոքրասիական և Արաբական թերակղզիները, Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը և Միջագետքի դաշտավայրը։ Հարավարևմտյան Ասիան զբաղեցնում է շուրջ 7 մլն կմ2 տարածք:
2. Բացատրե՛ք ջրի և նավթի նշանակությունը տարածաշրջանի համար:

Ջուրը Հարավարևմտյան Ասիայում համարվում է հարստություն, չնայած, որ տարածքը շրջապատված է ջրով։ Հարավարևմտյան Ասիան հայտնի է իր նավթի հսկայական պաշարներով և գազով։ Նավթը տարածաշրջանի երկրների մեծ մասի եկամտի գլխավոր աղբյուրն է։
3. Գնահատե՛ք տարածաշրջանի բնական պայմանները և ռեսուրսները՝ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հնարավորությունների տեսակետից:

Այստեղ տարածված են ավազային ընդարձակ անապատները, կիսաանապատներն ու օազիսները, իսկ դրանց հարևանությամբ՝ ձյունապատ լեռնագագաթները, կանաչապատ գետահովիտներն ու գետափները։ Տարածաշրջանում նաև կան նավթի հսկայական պաշարներ և գազ։
4. Պատրաստե՛ք նյութեր Հարավարևմտյան Ասիայի պատմամշակութային և ճարտարապետական հուշարձանների վերաբերյալ:
5. Ի՞նչ գիտեք տարածաշրջանի «թեժ» կետերի մասին:

Հարավարևմտյան Ասիայի «թեժ» կետերն ընդգրկում են Պաղեստին-Իսրայել հակամարտությունը, Սիրիայի քաղաքացիական պատերազմը և Իրանի ու այլ երկրների միջև լարվածությունները, որոնք կապված են քաղաքական, կրոնական ու տնտեսական շահերի հետ։
6. Պատրաստե՛ք նյութ «Անապատը և մարդը» թեմայով:

Оставьте комментарий