Երկրաչափություն 8

Շրջանագծի և ուղղի փոխադարձ դասավորությունը

Առաջադրանքներ․
1) Դիցուք՝ d-ն r շառավիղով շրջանագծի կենտրոնի հեռավորությունն է p ուղղից։ Գծե՛ք և ցույց տվեք ինչպե՞ս են միմյանց նկատմամբ դասավորված շրջանագիծը և p ուղիղը, եթե՝
ա) r=16սմ, d=12սմ

բ) r=5սմ, d=4,2սմ

գ) r=7,2դմ, d=3,7դմ

դ) r=8սմ, d=1,2դմ

ե) r=5սմ, d=50մմ

2) ABC եռանկյան մեջ AB=10 սմ, <C = 90o, <B = 30o: Տարե՛ք A կենտրոնով շրջանագիծ։ Ինչպիսի՞ն պետք է լինի այդ շրջանագծի շառավիղը, որպեսզի BC ուղիղը՝
ա) շոշափի շրջանագիծը

բ) շրջանագծի հետ չունենա ընդհանուր կետ

գ) շրջանագծի հետ ունենա ընդհանուր կետեր

3) Տրված է ABCD քառակուսին, որի անկյունագիծը 6 սմ է։ Տանել շրջանագիծ, որի կենտրոնը լինի A-ն։ Ի՞նչ երկարություն պետք է ունենա շրջանագծի շառավիղը, որպեսզի BD անկյունագիծն ընդգրկող ուղիղը լինի՝
ա) շրջանագծի շոշափող
բ) շրջանագծի հատող

4) AB և CD հատվածները O կենտրոնով շրջանագծի տրամագծեր են։ Հաշվեք AOD եռանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ CB=13 սմ, AB=16 սմ։
16/2=8
AO, OD=8
CB=AD=13
AOD=13+8*2=29

Оставьте комментарий