Русский 8

Виды глагола

2 урок.

Упражнение 1. Выберите один из глаголов, данных в скобках, и поставьте его в нужную форму.
1. Они редко обедают (пообедать/обедать) в ресторане.
2. Он каждый день дарит (дарить/подарить) ей цветы.
3. Мы ремонтировали (ремонтировали/отремонтировали) свою машину 2 часа.
4. Я забыл заплатить (заплатить/платить) за телефон.
5. На какую ногу вам больно наступать (наступить/наступать)?
6. Не надо спорить (спорить/поспорить).
7. Он разучился играть (поиграть/играть) в шахматы.
8. Она успела сесть (садиться/сесть) в поезд, который уже отходил.
9. Они строили (строили/построили) дом 2 года.
10. Я отвыкла вставать (вставать/встать) рано.

Упражнение 2. Используя приставки, образовать от глаголов несовершенного вида глаголы совершенного вида: верить(н.в.)- поверить(с.в.)
Чувствовать — почувствовать
ужинать — поужинать
делить — поделить
вязать — связать
прятать — спрятать
возить — привезти
шить — пошить
стараться — постараться
таять — растаять
верить — поверить
видеть — увидеть
делать — сделать
шутить — пошутить
чертить — начертить
тонуть — утонуть
гасить — погасить
учиться — научиться
брать — взять
пугаться — испугаться
мучить — замучить
помнить — вспомнить
желать — пожелать
гордиться — возгордиться
готовить — приготовить

3 задание. Напишите небольшой текст, используя только глаголы совершенного вида.
Задание 4
Задание 5

Հայոց Լեզու 8

Բայի կազմությունը, 08.11.2024

186. Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:
Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել:
Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ:
Ա խմբի բայերը ունեն ել վերջավորությունը, իսկ Բ խմբի՝ ալ վերջավորությունը։

187.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ 
վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`
տես — տեսնել, բարձր — բարձրանալ:
Ա. Ընկեր — ընկերանալ
թանձր — թանձրանալ
խոր — խորանալ

Բ. Վախ — վախենալ
կամ — կամենալ
մոտ — մոտենալ

Գ. Հաս — հասնել
անց — անցնել
հագ — հագնել

Դ. Թիռ — թռչել
սառ — սառչել
կիպ — կպչել

188.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:
Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնել, թռցնել, տեսցնել:

189.Տրված բայերի անցյալ ժամանակը կազմի՛ր և պարզի՛ր, թե ինչպե՛ս է փոխվում 
ընդգծված բայածանցներից յուրաքանչյուրը:

հագենալ — հագեցել է — են-ը դառնում է եց:
Հեռանալ — հեռացել է — ան-ը դառնում է աց
մոտենալ — մոտեցել է — են-ը դառնում է եց
դալկանալ — դալկացել է — ան-ը դառնում է աց
ամրանալ — ամրացել է — ան-ը դառնում է աց
գտնել — գտել է — ն բայածանցը սղվում է
տեսնել — տեսել է — ն բայածանցը սղվում է
թռչել — թռել է — չ բայածանցը սղվում է
փախչել — փախել է — չ բայածանցը սղվում է
հասցնել — հացրել է — ցն դառնում է ցր
մեծացնել — մեծացել է — ցն-ն դառել է ց

190.Տրված բայերի անցյալ ժամանակը կազմելու միջոցով պարզի՛ր, թե 
ընդգծվածները ո՛ր բառերի մեջ են արմատի մասեր և որտեղ` բայ կազմող 
ածանցներ (կարող են փոփոխվել կամ դուրս գալ):
կպչել- կպել է, հաչել — հաչել է  (կպչել բառի մեջ չ-ն ածանց է):
Հանել, վանել, բարձրանալ, մանկանալ, հենել, վախենալ, մեռնել, բռնել, թռչել, խաչել, հառաչել:

191.Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:
Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել:
Բ. Զգում (է), ծերանում (է), կպչում (է), տեսնում (է):
Գ. Զգացել (է), ծերացել (է), կպել (է), տեսել (Է է):
Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:

Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման:
Ա խմբինը նման է Բ խմբին, իսկ Գ խմբինը՝ Դ խմբմին
Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք:

Գ և Դ խբմերի
Ինչպե՞ս կանվանես մյուս հիմքը:

Ա և Բ խբմերի հիմքերը ներկա են։

Հետևյալ բայերից կազմել ստորև նշված դերբայական ձևերը՝ սիրել, կարդալ, թռչել, հագենալ, խոստանալ, իջեցնել, խաղացնել, գտնել, թռչկոտել, սիրվել:
Անորոշ դերբայ — սիրել, կարդալ, թռչել, հագենալ, խոստանալ, իջեցնել, խաղացնել, գտնել, թռչկոտել, սիրվել:
Ենթակայական դերբայ — սիրող, կարդացող, թռչող, հագեցող, խոստացող, իջեցնող, խաղացրող, գտնող, թռչկոտող, սիրվող:
Հարակատար դերբայ — սիրած, կարդացած, թռած, հագենցրած, խոստացած, իջեցրած, խաղացրած, գտած, թռչկոտած, սիրված:
Համակատար դերբայ — սիրելիս, կարդալիս, թռչելիս, հագենալիս, խոստանալիս, իջեցնելիս, խաղացնելիս, գտնելիս, թռչկոտելիս, սիրվելիս:
Անկատար դերբայ — սիրում, կարդում, թռչում, հագենում, խոստանում, իջեցնում, խաղացնում, գտնում, թռչկոտում, սիրվում:
Վաղակատար դերբայ — սիրել, կարդացել, թռչել, հագեցել, խոստացել, իջեցրել, խաղացրել, գտել, թռչկոտել, սիրվել:
Ապակատար դերբայ — սիրելու, կարդալու, թռչելու, հագենալու, խոստանալու, իջեցնելու, խաղացնելու, գտնելու, թռչկոտելու, սիրվելու:
Ժխտական դերբայ — սիրի, կարդա, թռչի, հագենա, խոստանա, իջեցնի, խաղացնի, գտնի, թռչկոտի, սիրվի:

Без рубрики

Հարցեր կրկնության համար

1) Ո՞ր պատկերն է կոչվում բազմանկյուն։ Գծե՛ք բազմանկյուն, ցույց տվեք գագաթը, կողմերը։
Բազմանկյուն կոչվում է պարզ փակ բեկյալից և նրանով սահմանափակված տիրույթից բաղկացած պատկերը:
անկյուններ՝ A, B, C, D, E
կողմեր՝ AB, BC, CD, DE, EA

2) Ո՞ր բազմանկյուններն են կոչվում ուռուցիկ։ Գծե՛ք ուռուցիկ և ոչ ուռուցիկ բազմանկյուններ, ցույց տվեք անկյունները։
Բազմանկյունը կոչվում է ուռուցիկ, եթե այն ընկած է իր ցանկացած երկու հարևան գագաթներով անցնող ուղղի մի կողմում։
ուռուցիկ

անկյուններ՝ A, B, C, D, E

ոչ ուռուցիկ

անկյուններ՝ A, B, C, D, E
3) Գրեք ուռուցիկ n-անկյան անկյունների գումարի հաշվման բանաձևը։
180°*(n−2)
4) Ինչի՞ է հավասար ուռուցիկ հնգանկյան անկյունների գումարը։
180°*(5-2)=540
5) Սահմանեք զուգահեռագիծը։ Զուգահեռագիծը արդյո՞ք ուռուցիկ քառանկյուն է։

Զուգահեռագիծ կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են: Այո։
6) Ի՞նչ է եռանկյան միջին գիծը։ Գծե՛ք եռանկյուն, տարե՛ք միջին գիծը և գրեք միջին գծի հաշվման բանաձևը։

Եռանկյան միջին գիծը դա այն հատվածն է, որը երկու կողմերի միջնակետերը միացնում է։

GH=DF/2
7) Ո՞ր քառանկյունն է կոչվում սեղան։ Ինչպե՞ս են կոչվում սեղանի կողմերը։
Սեղան է կոչվում այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը զուգահեռ չեն: Սեղանի զուգահեռ կողմերը կոչվում են հիմքեր:
8) Ո՞ր սեղանն է կոչվում հավասարասրուն, ո՞րը՝ ուղղանկյուն։ Գծեք օրինակներ։

Սեղանը կոչվում է ուղղանկյուն սեղան, եթե նրա սրունքներից որևէ մեկը ուղղահայաց է հիմքերին: Սեղանը, որի սրունքները հավասար են, կոչվում է հավասարասրուն սեղան:

9) Ի՞նչ է սեղանի միջին գիծը։ Գծե՛ք սեղան, տարե՛ք միջին գիծը և գրեք միջին գծի հաշվման բանաձևը։
Սեղանի սրունքների միջնակետերը միացնող հատվածը կոչվում է սեղանի միջին գիծ:

EF=(BC+AD)/2
10) Ո՞ր քառանկյունն է կոչվում ուղղանկյուն։

Ուղղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր անկյունները ուղիղ են
11) Ո՞ր քառանկյունն է կոչվում շեղանկյուն։

Շեղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը հավասար են:
12) Ո՞ր քառանկյունն է կոչվում քառակուսի։

Քառակուսի կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը և անկյունները իրար հավասար են։

Գրականություն 8

Վանո Սիրադեղյան, Բուքը, երգը, երեխան, 07.11.2024

1. Դասարանում քննարկել Վ. Սիրադեղյանի Ափսոս էր երեխան պատմվածքը:
2. Կարդալ ստորև դրված պատմվածքը, կազմել հարցեր /առնվազն 5/ և առաջադրանքներ պատմվածքի վերաբերյալ, պատասխանել այդ հարցերին:

1. Ինչո՞ւ էր երեխան այդքան շուտ հասել դպրոց։
Երեխան տաք հագուստ չուներ, սառչել էր, և վազելով դպրոց հասավ, հույս ունենալով, որ գոնե մի քիչ կտաքանա։
2․ Ինչո՞ւ Հարութ քեռին երեխային դպրոց չթողեց մտնել։
Հարութ քեռու ասելով, Ավագը նրան կարգադրել էլ ժամանակից շուտ չթողել դպրոց մտնել։
3․ Քո կարծիքով՝ Հարութ քեռին ճի՞շտ վարվեց, որ երեխային չթողեց մտնել դպրոց։
Իմ կարծիքով՝ ոչ։ Հարութ քեռին տեսնում էր, որ երեխան բուքից լրիվ սառչած էր, բայց միևնույնն էր, նա չթողեց երեխուն մտնել դպրոց և տաքանալ։
4․ Քո կարծիքով՝ ին՞չ արեց երեխան պատմվածքի վերջում։
Իմ կարծիքով՝ երեխան ճարը կտրած գնաց տուն, հետ տաքանալու։ Բայց դպրոց այդ օրը հետ չվերադարձավ։
5․ Փորձի՛ր նկարագրել երեխայի հագուկապը։
Երեխան գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել և այդ ամենը ձեռքն ընկածով կապոտել էր։

3․ Պատմվածքը փորձիր պատմել մյուս դասին։

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։

Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։

Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։

Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։

Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։

— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։

Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։
Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.

— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։

— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։

Երեխան կարծեց լավ չարդարացավ։

— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։

— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։

Երեխան կարծեց հոգու հետ խաղ են անում։ Կարծեց հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։

— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։

— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի արի՝ ժամը կգա։

Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։

Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…

— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։

Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։

Գրականություն 8

Վանո Սիրադեղյան, Ափսոս էր Երեխան․05․11․2024թ․

1․ Մասնակցիր Սիրադեղյանական օրեր նախագծին՝ կարդալով Վ․ Սիրադեղյանի պատմվածքներից։
2․ Գրիր դրանց մասին քո վերլուծությունը, վերլուծիր կերպարները՝ նրանց արարքները արդարացնելով կամ քննադատելով։
3․ ,,Գրականություն,, բաժնիդ մեջ ստեղծիր Վանո Սիրադեղյան փաթեթ՝ քո կատարած աշխատանքներով, և ուղարկիր ինձ։

Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ։ «Չի կարող պատահել,-եղավ առաջին միտքը։ Ամեն անգամ, երբ հընթացս մի հայացք էր ձգել անցյալին եւ շտապ վերադարձել առօրյային, տպավորվել էր, թե այնտեղ ամեն ինչ կարգին է։ Որ այնտեղ, հիշողության դարանում օրերի ընթացքը տպված է անկորուստ, եւ միայն ժամանակ է պետք՝ պատկերաշարքը մտովի շարժման մեջ դնելու համար։ Բայց ահա ժամանակ ունեցավ եւ տեսավ, որ կյանքը իր հետքերը մի ծայրից ջնջում է։
«Ի՜նչ վիրավորական է,-մտածեց մարդը։ Այլեւս հասկանալի էր, անդունդը առջեւում չէ, որի եզրին ընդհատվում է կյանքը։ Որ մահը դարանակալ չի սպասում առջեւը՝ մի տեղ, այլ հուշիկ, գոյության հետքերը ջնջելով՝ գալիս է թիկունքից եւ երբ հասավ քեզ, առջեւում ոչինչ չի լինելու։ Եվ ոչ էլ անցյալում, որ ափսոսաս։ Եվ, այնուամենայնիվ, ափսոս էր այդ կյանքը։ Ափսոս էր այդպես մանրամասնորեն ապրել ու մատնել մոռացության։ Ափսոս էր այդ երեխան։ Խավարող հիշողության մեջ կայծկլտացող այդ լույս երեխայի պատկերն էր ափսոս, որ անիմանալի է ինչպես՝ լուծվեց այս մռայլ կազմի մեջ — ինքը անէացավ՝ անհասկանալի է երբ։ «Գրողը տանի քո անհավես մարմինը,-դառնացավ մենակ մարդը։

-Ի՜նչ լավ էր, այն երեխան չգիտեր քո գոյության մասին։ Եվ զգույշ, որպեսզի մարմնի մեջ մի տեղ մի ջիլ ցավոտ ձիգ չտա, զգույշ եւ ուշադիր վեր կացավ՝ իր համար սուրճ դնելու։ Հիմա ինքը պիտի խնձոր կլպելիս լիներ։ Կամ որդու հեծանիվը սարքելիս պիտի լիներ։ Կամ նման այլ բաներ, որ տանը անում են 50-ից հետո։ Այնինչ, հիմա իր ողջ կենսագործունեությունը ուղղված էր սեփական անձը սպասարկելուն։ Եվ ամեն մի գործողություն եթե ոչ անիմաստ, գոնե ձանձրալի էր։ Կլպած, կտրտած ու բոլորեքյան ափսեի մեջ շարած խնձորի համից ուրախացող չկար, հեծանիվը արագ գործի գցող հոր ձեռքի հմտությունով հպարտացող չկար, եւ նա դարձել էր ինքն իր ջանքերի սպառողը, ինքն իրեն գնահատողը՝ սալաթի համուհոտի հարցում, նույնիսկ ինքն իր ունկնդիրը, որովհետեւ սկսել էր ինքն իր հետ խոսել։ Երեք հարյուր քայլի վրա պետք է լիներ ծովը, որի ո’չ շունչն էր զգացվում, ո’չ ձայնն էր լսվում, որովհետեւ ծովը քաղաքից կտրում էր գիշեր-ցերեկ շառաչող մայրուղին։ Մայրուղուն կպած միհարկանի տներով ավանը ցերեկը կարծես չէր ապրում։ Մարդիկ դրսում էին լինում միայն հույժ անհրաժեշտության բերումով, իսկ մայրամուտից հետո երեխաներին քշում էին տները, որովհետեւ արևածագից շատ առաջ սկսում էր տապը, իսկ երեխաները պիտի առնեին իրենց քունը եւ դպրոց գնային։ Տունը կարծես թե բարեխիղճ էր կառուցված եւ հնարավորին չափ մեկուսացված էր աշխարհից, բայց մողեսի ձագերը ծակուծուկ գտնում, սողոսկում էին զովի այդ դրախտը, որտեղ մարդը մենակ տերուտնօրեն էր՝ պատերով, առաստաղով հանդերձ անհասկանալիորեն ահռելի մի տարածքի, որտեղ օրվա տապից կարող էր շունչ քաշել միլիոն մողես։ Բայց մողեսների բախտը չէր բերել, որովհետեւ կենվորը զզվում էր սողուններից եւ առհասարակ լպրծուն բաներից։ Նա մինչեւ քսան տարեկան դառնալը նույնիսկ մակարոն չէր կերել (իսկ բրինձ չէր ուտում, որովհետեւ մեծ եղբայրը չէր ուտում), եւ երբ տնեցիները ճաշի էին նստում, մայրը ամեն անգամ հոգապահուստ մի բան գտնում էր նրա համար։ Իսկ խաշի հանդեպ զզվանքը հաղթահարեց կամքի գերագույն լարումով։ Բայց դա, երեւի, անխուսափելի էր, որովհետեւ խաշը ոչ միայն հնարավորություն էր տալիս կիրակի առավոտ վաղ հավաքվել ընկերներով, այլեւ արարողություններից զուրկ հայ կյանքում խաշ ուտելը միակ ամբողջական արարողությունն է, որ կապված չէ հուղարկավորության, ցեղասպանության եւ այլ արհավիրքների հետ։ Այդ ժամանակ էլ սովորեց օղի խմել։ Թե այլ հարավցիներ ինչու են օղի խմում, չհասկացավ, բայց ինքը օղի սկսեց խմել՝ խաշի հանդեպ զզվանքը հաղթահարելու համար։ Թեեւ օղի խմելն էլ մի առանձին զզվանք էր։ Իսկ փորոտիքը, այնուամենայնիվ, ափսեից հանում էր միշտ, ինչպես մինչ այդ սոխն էր հանել։

…Պարզվեց, որ հեռուստացույցի էկրանից պոկ չգալու մարդկային կարողությունը անսահման է։ Նայել լինում էր գրեթե անընդհատ՝ օրուգիշեր եւ շաբաթներ շարունակ, նաեւ բազմոցի մեջ ննջել-արթնանալով, եւ հայտնի չէր՝ դա կբերի ծույլ-անմեղ ապուշությա՞ն, թե՞ ներսում դավադիր պրկվող մի լար հանկարծ կճայթի։ Մտածելու ընդունակությունը կորցնել պետք չէր ամեն պարագայում։ Իսկ գրելը մտածելու լավագույն ձեւն է։ Նման դեպքերում առաջին միտքը, որ գալիս է չնչին երկրի պաշտոնազրկված գեներալի գլուխը, հավատարմության ու դավաճանության, հեղափոխության ու հակահեղափոխության հավերժ թեման է։ Բայց այնքան ժամանակ չէր անցել, որ քաղաքականության թողած խորշանքը անցած լիներ, այնքան էլ թարմ չէին տպավորությունները, որ վիրավորվածությունը ձգտեր ժայթքելու։ Նաեւ այդքան անխելք չէր, որ մտածեր, թե իր կյանքի օրինակը մեկնումեկին դաս կլինի։ Պատմությունը ե՞րբ է մեկնումեկին դաս եղել, որ այսուհետեւ ինչ-որ մեկի համար լինի։ Ամեն ոք, ամեն սերունդ իր անկապտելի իրավունքն է համարում սեփական սխալների վրա սովորելը եւ այդ իրավունքից օգտվում է առավելագույնս ագրեսիվ։ Եվ երբ բավականաչափ սխալված է լինում, որպեսզի կարողանա դաս քաղել սեփական սխալներից, գալիս է հաջորդ սերնդի սխալվելու ժամանակը։ Ելքը անպաճույճ օրագրությունն էր։ Չորս պատերի մեջ անցկացրած աննման օրերի նկարագրությունը գերադասելի էր թվում, քան աննկատելիորեն բարձրաձայն մտածելուն անցնելը, ինչի նշանները երեւում էին։ Մնում էր հեռու վանել օրագիր պահող տասնչորս տարեկան աղջկա պատկերը։ Այդ պատկերը հուշում էր սենտիմենտով ցեխ դառնալու վտանգը, ինչը ոչնչով լավ չէր վաղաժամ զառամախտից։ Որոնք, գուցե, նույն երեւույթի երկու դրսեւորումներն էին։ Բայց ահա գրիչը երկար ժամանակ չէր նստում ձեռքին։ Երեւի այդպես եղել էր առաջին անգամ սափրվելիս։ Այդպես հաստատ լինում է տեւական հիվանդությունից հետո շապիկի կոճակները կոճկելիս։ Երբ տարին տարվա վրա սուրճը դնում են օգնականները, գրում են օգնականները, զենքը յուղում են, հեռախոսը լիցքավորում են… Հարկադիր պորտաբույծի այդ առօրյայում գրելուց մնում է մակագրելը, մտածելուց՝ այլոց մտքերին հավանություն տալը կամ չտալը, իսկ մնացած բաներից` միայն այն, ինչ չեն անում ուրիշի ներկայությամբ նույնիսկ օրուգիշեր թիկնազորով շրջապատված գեներալները։ Եվ երբ մարդը վերջնականապես մնում է մենակ, երկար ժամանակ չի կարողանում հասկանալ՝ դա ծերությունի՞ց է, թե՞ անբանության վարժվելուց։ Այդպես շփոթված է լինում դպրոցականը ամառային արձակուրդներից հետո։ Թե՛ գրիչը չի նստում ձեռքին, թե՛ չի կենտրոնանում թելադրության վրա։ Իսկ դասատուն բութ է ու չի հասկանում, որ թելադրության փոխարեն երեխային պետք է շարադրությունով, աստիճանաբար ամռան օրերից ետ բերել դասարան։ … Սուրճը այս անգամ էլ թափվեց։ Սեւեռուն նայում էր սրճեփի բերանին, նույնիսկ երկու քայլ չարեց գավաթը ողողելու համար, բայց փրփուրի բարձրանալը չնկատեց։ Խնդիրը հիմա այն էր՝ անմիջապես մաքրի՞, քանի դեռ թափվածքը չի չորացել տաքացած էմալի վրա, թե՞ մնա սուրճ խմելուց հետո։ Հետոյին մնալը ժամանակ էր խլելու։ «Իսկ ժամանակիդ ի՞նչ է եղելե,- հեգնեց Մենակը։ Ժամանակ առ ժամանակ բեռնատարի մի հռնդյուն, մարդատարի մի շչակ հիշեցնում էր, որ տան պատերից դուրս, այնուամենայնիվ, ինչ-որ կյանք կա։ Այդ կյանքի գոյությունը հիշեցնում էր, մեկ էլ, ճնճղուկների ձայնը մայրամուտից հետո։ Որտե՞ղ են ճնճղուկները թաքնվում ցերեկը անստվեր այս երկրում։ Ինքը ինչքան պիտի ապրի այս երկրում, որ արմավենու ստվերը համարի ստվեր, եւ ճնճղուկների ճռվողյունը արմավենու սաղարթների մեջ հնչի համոզիչ։ Ավելի համոզիչ կլիներ կաչաղակի գոյությունը։ Կամ ավելի բազմերանգ մի բանի։ Իսկ ճնճղուկը պատկերանում է վաղ գարնան հալոցքի ջրերի մեջ ցայվելիս։ Եվ եթե ծառի գոյությունը անխուսափելի է այդ պատկերի մեջ, ծառը պիտի ուռի լինի կամ ծիրանի ծառ՝ խոնավ շիվերը բողբոջելու խոստումով մգացած։ Եվ եթե հալոցքի ջրերում ձմռան անսնունդ օրերին նիհարած, բայց գարնան վրա առույգի եկած ճնճղուկը կա, հնարավոր չէ, որ կողքը չհայտնվի փողքերը քշտած ու սանդալները բոբիկ ոտքերին, ճիպոտը ձեռքին, չփչփոցով ճնճղուկներին հալածող երեխան։ «Արդյո՞ք քո որդին քո կորցրած մանկության որոնումը չէ,-զգուշորեն, եռման սուրճի առաջին կումը անելու նման մտածեց Մենակը։ Հիմա սուրճը պետք էր խնամքով տեղափոխել աշխատասենյակ – այդպես անվանել էր երկու սենյակներից մեկը, որտեղ չէր քնում։ Մոխրամանը վերցնի՞ հետը, թե՞ կվերադառնա… Բայց վերցրեց հետը։ Իհարկե, շտապելու տեղ չուներ, բայց եթե ողջ կյանքում շարժումներդ արդյունավետ դարձնելուն ես վարժվել, դա անհնար է փոխել, թեկուզեւ օրդ անվերջանալի լինի, եւ ժամանակդ` անսահման։ Այդպես էլ չսովորեց սուրճը ափսեով խոհանոցից տեղափոխել սենյակ։ Ափսեին դրած թափում էր։ Եվ երբ մի քանի տարի առաջ կռահեց, որ պետք է բաժակը առանձին պահել, ափսեն՝ առանձին, արդեն ուշ էր։ Նաեւ վիրավորական էր այդքան ուշ հասկանալը։ Նույնքան վիրավորվեց իր համար ու հպարտացավ որդու համար, երբ տեսավ՝ ինչպես էր դեռ վեցամյա որդին օճառում մի ձեռքը՝ ուղղանկյուն օճառը մի ափի մեջ պտտեցնելով։ Այդ տարիքում, երբ մի կյանք է վատնվում կոշիկի քուղերը կապել սովորելու վրա, դժվար է մտածել, թե մի տեղ մեկ անգամ տեսել-սովորել էր։ Բարեբախտաբար, ինչ-ինչ հմտություններ կապիկից դեռ մնացել են մարդու մեջ եւ եթե մեր մեջ չեն դրսեւորվում, մեզնով փոխանցվում են մեր երեխաներին։ Մի խոսքով, եթե սուրճը չէր մատուցվում, խմում էր առանց ափսեի։ Բայց այն դեպքում, երբ պահը ներքուստ հանդիսավոր էր թվում, վերադառնում էր խոհանոց՝ ափսեն բաժակին հասցնելու։ Միաժամանակ փոխում էր մոխրամանը։ «Եվ եթե այդպես է,- մտածեց Մենակը՝ առանց հեռուստացույցի պատկերը ընկալելու,-եթե քո երեխան քո կորցրած մանկության որոնումն է, ապա ի՞նչ էր քո մանկությունը, եթե ոչ ծնողիդ որոնումը իր սեփական մանկության: Ծխախոտը կպցրեց ֆիլտրով ծայրից։ Սխալ կպցնելիս առաջին ռեակցիան այն էր լինում, որ ծխախոտը արագ շուռ էր տալիս եւ հալված ֆիլտրով վառում լեզուն։ Հետեւյալ շարժումով միայն ծխախոտը նետում էր մոխրամանի մեջ։ Այդ բանի հետ արդեն հաշտվել էր։ «Այդ դեպքում ո՞րն է քո հատվածը այդ շղթայում։ Ե՞րբ է երեխան ձերբազատվում ծնողից։ Մեծանալով՝ ինչքա՞ն։ Կռահելով ի՞նչ։ Արդյո՞ք ամեն նոր երեխայով ծնվում են նորից, փորձում են վերհիշել մի տարիք, երբ մահվան մասին նույնքան պատկերացում ունեն, որքան` կյանքի, այսինքն՝ ոչ մի… Կյանքի անվերջանալիության զգացողության կարճ մի շրջան, որը գուցե կարիք ունի վերստին, շարունակաբա ր խաղարկվելու՝ որպես իսկական վարկածը չափահաս մարդու արդեն կարծես թե չեղած կյանքի… Չեղած, որովհետեւ կյանքը այնտեղ էր, որտեղ չկար մահվան գիտակցումը։ Հետո զարմանալիորեն եկավ մահվան գոյության գիտակցումը, անմիջապես էլ սարսափը՝ անհասկանալիի հանդեպ, հետո՝ տարակուսանքը, բայց` ինչո՞ւ։ Եվ այնուհետեւ դա եղավ ոչ թե կյանք, որ էր մինչեւ Առաջին Սարսափի Պահը, այլ մահին խաբս տալու հնարքների մի երկար ընթացք։ Այլ անդուլ ստորաքարշություն Աստծո առաջ։ Սուրճը դառը թվաց։ Առավել դառը, քան անշաքար սուրճը պիտի լիներ։ Արժեր մի կտոր շաքարով քաղցրացնել օրը, վերջին հաշվով նոր շաբաթ էր սկսվում։ Անցած տասնմեկ ամիսների օրերի հաջորդականության մեջ միայն այն էր տեղի ունենում, որ շաբաթը սկսվում, շաբաթը վերջանում էր։ Չհաշված, որ օրը լուսանում-օրը մթնում էր։ Բայց անկախ այն բանից՝ օրը ուշ կմթնի, թե շուտ կլուսանա, անկախ այն բանից՝ լուսինը կբոլորի, թե` ոչ, ժամանակի հոգեմաշ ընթացք կոտորակող արհեստական շեշտեր են հարկավոր։ Օրը՝ առաջին բաժակ սուրճից հետո, շաբաթ օրը կիրակիից առաջ, թեթեւ երեքշաբթին՝ ծանր երկուշաբթի օրվանից հետո… Երկրի ձգողականությունը բավարար է մարդուս կանգուն պահելու համար, բայց բավարար չէ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար՝ ժամանակի անբեկբեկ ընթացքի մեջ։ Մարդը չի կարող ժամանակի ձյութե հոսքի մեջ լռած հոսել ու ծեփվել տիեզերքի անհունությանը։ «Գոհացիր սուրճիդ այս պահի համով,-ինքն իրեն խորհուրդ տվեց Մենակը։ Պետք է վայելել այն զգացողությունը, որ այսօր նույն սուրճից ես խմում, ինչ խմել ես տասնհինգ տարի առաջ։ Չի բացառվում, որ վաղուց արդեն դա նույն սուրճը չէ, հնարավոր է, որ համն է արդեն ուրիշ, բայց համի հիշողությունը ասում է՝ նույնն է։ Չի բացառվում նաեւ, որ եթե երբեւէ կորսվի անգամ համի զգացողությունդ, համի հիշողությունը թույլ չի տա կռահել այդ մասին։ Հնարավոր է անգամ, որ երբ մահը մոտ լինի, ապրելու սովորույթը թույլ չի տալու կռահել այդ մասին։ Ամեն անգամ խոհանոցի պատուհանից դուրս նայելը խիզախություն էր։ Իսկ դուրսը անշարժ արմավենին էր՝ հարեւանի բակում, եւ` իր տան պարսպի կուրացուցիչ ճերմակ պատը։ Այս ճերմակությունը ինչի՞ համար է։ Արեւից երկնքին նայել չի լինում, ծովը կուրացնում է առավել անգութ, ցամաքային այս համատարած ճերմակը մի՞թե նրա համար է, որ տառապանքը կատարյալ լինի։ Ծովի մոտիկությունը ոչնչով չէր զգացվում։ Հարավային ծովը անապատի շարունակությունն է հեղուկ վիճակում։ Դեռ պիտի շնորհակալ լինել ծովին, որ չի խաշում ձկներին ու շպրտում ափ։ … Անապատի անողորմ աստված, դու հո լավ գիտես, որ այստեղ պիտի ծնվեր Փրկչի առասպելը։ Այստեղ պիտի ծլեր Դրախտի հույսը, որովհետեւ կլոր տարին ցերեկը դժոխք է, եւ մութը, որ սառը գույնի էր լինելու, տաք է դժոխքի կպրեկարասի նման, եւ օդի շարժումը ոչ թե քամի է, այլ կրակի բոցերի պես լիզում է մարդուս մարմինը։ Այստեղ չէր կարող հավատը մոլեռանդ չլինել, որովհետեւ երկրային դժոխքից փրկվելու այլ միջոց չկա՝ մոլեգնորեն փրկություն հայցելուց եւ փրկությանը մոլեռանդորեն հավատալուց բացի։ Եվ չէր կարող փրկիչը մարդու տեսքով չլինել, քանի որ ավազուտներում եւ ապառաժների մեջ օգտակար ու ապավեն բան չկա, որը տոտեմի դեր ստանձնելու պիտանի լիներ։ Ուղտին չի կարելի ուտել, հեծնել եւ հավատալ միաժամանակ։ Եվ պաշտամունքի առարկան մնում էր էլի մարդակերպը, որը, սակայն, ծնված պիտի լիներ մեզ նման անօգնական։ Եվ չիմանար ճանապարհը այն մյուս, իսկական կյանքի։ Իսկական, որովհետեւ այս մեկը կարծես թե չստացվեց։ Չստացվեց, որովհետեւ չգոյության հակառակը չի կարող տառապանքը լինել։ Ոչ ոք իր կամքով չի եկել այս աշխարհ անգոյությունից, եւ ուրեմն կյանքը չի կարող պատիժ լինել, որովհետեւ պատիժ չի հասնում անմեղին։ Ոչ ոք իր կամքով չի եկել, հետեւաբար, նրա համար չի եկել, որ գնալը լինի ցավագնորեն գիտակցելի։ Վերջին հաշվով, կյանքը այնպիսի գին է, որի դիմաց բնությունը չէր կարող հատուցել նենգությամբ։ Անցումը դեպի անէություն, ամենաքիչը, պիտի լինի չգիտակցված, ինչպես չի գիտակցվել ծնունդը։ Հակառակը կլիներ անտրամաբանական։ Հյուլե առ հյուլե տրամաբանված տիեզերական գոյության այս ընթացքի մեջ անտրամաբանական այդ պահը չի կարող լինել։ Գոյության վերջի գիտակցում չի կարող լինել, որովհետեւ չի կարող լինել վերջին պահի գիտակցումը։ Վերջին պահի գիտակցումը բացառվում է, որովհետեւ դրան պիտի նախորդի նախավերջին պահի զգացողությունը։ Բայց ամբողջ հարցն այն է, որ հենց այդ պահի ընկալումն է անհնար, որովհետեւ ոչ ոք մինչեւ վերջ չի հավատալու վերջին պահի անխուսափելիությանը։ «Պիտի որ չհավատա,-ցածրաձայն ասաց Մենակը։ Այդ օրերից մի օրը նա քնից կտրուկ արթնացավ ու հասկացավ, որ նախորդ պահին սիրտը մի երկվայրկյան դադար էր առել։ Եվ հասկացավ, որ այդպես է լինում։ Դադարը, ժամանակավոր թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում եւ չեն զգում գնալը։

Հարցեր և առաջադրանքներ։
1․ Պատմվածքից դուրս գրիր 10 գոյական անուն և հոլովիր։
Ուղղական — օր, տուն, պատմություն, երեխա, պատկեր, ժամանակ, բեռնատար, դպրոցական, կյանք, հարց, ճանապարհ
Սեռական — օրվա, տան, պատմության, երեխայի, պատկերի, ժամանակի, բեռնատարի, դպրոցականի, կյանքի, հարցի, ճանապարհի
Տրական — օրվան, տանը, պատմությանը, երեխային, պատկերին, ժամանակին, բեռնատարին, դպրոցակաին, կյանքին, հարցին, ճանապարհին
Հայցական — օրը, տունը, պատմությունը, երեխան, պատկերը, ժամանակը, բեռնատարը, դպրոցականը, կյանքը, հարցը, ճանապարհը
Բացառական — օրից, տնից, պատմությունից, երեխայից, պատկերից, ժամանակից, բեռնատարից, դպրոցականից, կյանքից, հարցից, ճանապարհից
Գործիական — օրով, տնով, պատմությամբ, երեխայով, պատկերով, ժամանակով, բեռնատարով, դպրոցականով, կյանքով, հարցով, ճանապարհով
Ներգոյական — օրում, տնում, պատմությունում, երեխայում, պատկերում, ժամանակում, բեռնատարում, դպրոցականում, կյանքում, հարցում, ճանապարհում
2․Դուրս գրիր ներկա ժամանակի 10 բայ և վերականգնիր նրանց սկզբնաձևերը։
3․Դուրս գրիր անհասկանալի բառերն ու բառակապակցությունները և բառարանի օգնությամբ բացատրիր։
4․Դուրս գրիր հնգական պարզ և ածանցավոր բառ և վերլուծիր բառակազմորեն։
5․ Պատմվածքը բաժանիր մասերի և վերնագրիր։
6․ Բաժանածդ հատվածները առանձին-առանձին վերլուծիր՝ ընդգծելով հեղինակի ասելիքը։
7․ Ո՞րն էր պատմվածքի գլխավոր միտքը, առանձնացրու։
8․ Այս ստեղծագործության միջոցով հեղինակը ի՞նչ էր փորձում ընթերցողին ասել։

Հանրահաշիվ 8

Հանրահաշվական կոտորակներ և նրանց հատկությունները

Առաջադրանքներ․
1) Հետևյալ կոտորակներից ո՞րն է հավասար 2/(x−14)-ի: Ընտրի՛ր պատասխանի ճիշտ տարբերակը:
−(x+14)/−2
−2/−(x−14)
(x−14)/−2
2/(14−x)
−2/(14−x)

2) Կոտորակը ձևափոխեք այնպես, որ նրա առջև դրված նշանը փոխվի հակադիրով՝

-1 + a/ -a

x/-x+3

-(-x+y)/x+y

a2+1/2-a

3) Կոտորակները բերեք 36x2 հայտարարի`

5x2/36x2
72x2/36x2
132x2/36x2
28x2/36x2
9x2/36x2

4) A միանդամը կամ բազմանդամը ընտրեք այնպես, որ ստացվի ճիշտ հավասարություն՝


Լրացուցիչ աշխատանք (տանը)
1) Կիրառելով հանրահաշվական կոտորակների հիմնական հատկությունը, ∗-ի փոխարեն գրիր այնպիսի արտահայտություն, որ ստացվի ճիշտ հավասարություն`

9t2/9p=t2/p
2) 2z/7y կոտորակը բերե՛ք 42y հայտարարի: Ընտրի՛ր պատասխանի ճիշտ տարբերակը:
12z/42y
6z/42y
2z/42y
3) Կոտորակները բերեք 20x2y հայտարարի`

1y/20x2y
100y/20x2y
7x2y/20x2y
110y/20x2y
12x2y/20x2y

4) A միանդամը կամ բազմանդամը ընտրեք այնպես, որ ստացվի ճիշտ հավասարություն՝

2/3a3

a/4b

Քիմիա 8

Թթուներ

Տնային
1. Պատմի՛ր ջրածնի ստացման փորձի մասին:
2. Սովորի՛ր
3. Հարցեր.Կազմի՛ր այն ռեակցիաների հավասարումները, որոնցով կարելի է ստանալ հետևյալ օքսիդները. CO2, Al2O3, Li2O, CaO, MgO, CuO:

օրինակ՝ C+O2=CO2
Al2+O2=Al2O3
Li2+O2=Li2O
Ca+O2=CaO
Mg+O2=MgO
Cu+O2=CuO
4. Որքա՞ն է ոսկու ձուլակտորի զանգվածը, որի ծավալը 2սմ3 է , իսկ ոսկու խտությունը 19,3 գ/սմ3 է:
2*19,3=38,6

Դասարանական
1.Հետևյալ նյութերից առանձնացրեք թթուները նշեք յուրաքանչյուրի անվանումը. HNO3, Na2O, Ca(OH)2, AgNO3, BaO, HCl, CO2, Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3
HNO3 — ազոտական թթու
HCl — աղաթթու
H2SO4 — ծծմբական թթու
H3PO4 — ֆոսֆորական թթու
2. Բերված շարքից՝ HNO3, NH3, NaCl, HCl, H2CO3, HBr, H2O ընտրի՛ր միահիմն թթվածնային թթվի բանաձևը:
HNO3
HCl
HBr
3. Որքա՞ն է թթվածնի զանգվածային բաժինը (%) ծծմբային թթվի մոլեկուլում:
Mr (H2SO4)=1*2+32+16*4=98
ω (H)=1/98*100=0,98

Թթուներ

Հանրահաշիվ 8

Ամբողջ ցուցիչով աստիճան, հատկությունները 11/04/2024

Առաջադրանքներ․

1)

ա) (a2)5
բ) (a2)6
գ) (a2)21

2)

ա) 11*(2-5)=11*1/32=352
բ) (34)*5=81*5=405
գ) 1/27*18=0,6
դ) -16*12= -192
ե) 1/16*16=1
զ) 1/8*7=0,875
է) 1/5+1/4=0,45
ը) 1/2-1/5=0,3
թ) 1+1/4-1=0,8
ժ)

3)

ա) 256, 16, 4, 2, 1, 8, 16
բ)
գ)

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1)

1) 34>43
2) 24=42
3) 1020>2010
4) 100200>200100
5) 19992000>19981999

2)

1) (a2)2
2) (a10)2
3) (a25)2

3)

1) 35*33=38
2) 43*43= 46
3) 24*2-2=22
4) (53)2=56
5) (43)5=415
6) 21*32=63
7) 45/43=42
8) 35/(312)=37
9) (2*3)5=65

Պատմություն 8

«Հայտնի ծովագնացը և նրա դերը պատմության մեջ»

Նավապետ Ջեյմս Կուկ, բրիտանացի հետազոտող, ծովագնաց, քարտեզագիր և արքունի նավատորմի նավապետ։ Կուկը կազմել է Նյուֆաունդլենդի քարտեզը նախքան Խաղաղ օվկիանոսում երեք ճանապարհորդություն է կատարել։ Այս ճանապարհորդությունների ընթացքում նա առաջին անգամ հետազոտել է Ավստրալիայի արևելյան ափերը և Հավայան կղզիները։

Կուկը պատանեկության տարիներին միացել է բրիտանական առևտրական նավատորմին, իսկ 1755 թվականին՝ արքունի նավատորմին։ Նա մասնակցել է Յոթնամյա պատերազմին և հետագայում հետազոտել ու քարտեզագրել է Սուրբ Լավրենտիոս գետը Քվեբեկի պաշարման ժամանակ։ Սրա շնորհիվ Կուկը կարողանում է գրավել Բրիտանական նավատորմի հրամանատարության և Թագավորական ընկերության ուշադրությունը։ Սա տեղի ունեցավ ինչպես Կուկի գործունեության, այնպես էլ բրիտանական ծովային հետազոտությունների վճռական պահին։ Նա 1766 թվականին դարձավ «Ինդեվըր» նավի նավապետ խաղաղօվկիանոսյան 3 ճանապարհորդությունների ժամանակ։

Այս երեք ճանապարհորդությունների ընթացքում Կուկը նավարկեց հազարավոր մղոններ Երկրագնդի 
չբացահայտված տարածքներում։ Մանրամասն քարտեզագրեց Նոր Զելանդիայից Հավայան կղզիներ ընկած տարածքները մի մասշտաբով, որը նախկինում չէր կիրառվել։ Իր ճանապարհորդությունների ընթացքում հետազոտեց և եվրոպական քարտեզներում առաջին անգամ գրանցեց մի շարք կղզիներ և ծովափնյա շրջաններ։ Նավապետ Կուկը այս ճանապարհորդությունների ընթացքում դրսևորեց հետազոտության և քարտեզագրության իր գերազանց ունակությունները, ծովագնացության արվեստը, քաջությունն ու դժվարին պայմաններում առաջնորդ լինելու կարողությունը։

Կուկը 1779 թվականին իր երրորդ ճանապարհորդության ընթացքում հարձակման է ենթարկվել և սպանվել, երբ փորձում էր առևանգել Կալանիոպուին՝ Հավայան ղեկավարին, որպեսզի հետ պահանջեր իր գողացված առագաստանավերից մեկը։ Նա թողել է հարուստ աշխարհագրական գիտելիքների և գիտական ժառանգություն, որը իր ազդեցությունն էր ունենալու նրան հաջորդողների վրա 20-րդ դարում։ Ջեյմս Կուկի հիշատակին նվիրված բազմաթիվ հուշարձաններ կան ամբողջ աշխարհում։

Կենսաբանություն 8

Ռեֆլեքս, ռեֆլեքսային աղեղ։

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․
1. Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեֆլեքսային աղեղը։

Ռեֆլեքսային աղեղը, դա ռեֆլեքսի կառուցվածքային հիմքն է։ Ռեֆլեքսային հիմքը ուղիղ է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսի իրականացման ժամանակ։ Ռեֆլեքսային աղեղի կառուցվածքի մեջ մտնում են՝ մաշկի ընկալիչ, զգայական նյարդ, հանգույց (զգայական նեյրոնի մարմին), ներդիր նեյրոն, շարժողական նյարդ և գործող մկան։
2. Ի՞նչ է ռեֆլեքսը։

Ռեֆլեկսը, դա նյարդային համակարգի մասնակցությամբ պատասխան ռեակցիան է ներքին և արտաքին միջավայրից ստացած գրգիռներին։
3. Ռեֆլեքսի ի՞նչ տեսակներ գիտեք։

Ռեֆլեքսները լինում են պարզ և բարդ։ Պարզ ռեֆլեքսի դեպքում ռեֆլեքսային աղեղը կազմված է երկու նեյրոններից, իսկ բարդ ռեֆլեքսի դեպքում աղեղը բազմանեյրոն է։ Պարզ ռեֆլեքսներ են արմնկային, ծնկային ռեֆլեքսները, հազը և փռշտոցը: Բարդ ռեֆլեքսներ են քայլքը, վազքը և վեգետատիվ գործառույթներն իրականացնող ռեֆլեքսները: