Քիմիա 8

Հիմքեր, քիմիա 11/20/2024

Տնային
Սովորել
1. Տրված նյութերի շարքից ընտրե՛ք հիմքերը և անվանե՛ք. NaOH, HCI, Fe(OH)2, H2SO4, Ba(OH)2 , Na2CO3, H2SiO3, SO2
NaOH — նատրիումի հիդրոքսիդ
Fe(OH)2 — երկաթի հիդրոքսիդ
Ba(OH)2 — բարիումի հիդրոքսիդ
2. Անվանե՛ք այն հիմքերը, որոնք առօրյայից հայտնի են ձեզ:
Սոդայի լուծույթ (կենցաղային), նատրիումի հիդրօքսիդ (NaOH), մագնեզիումի հիդրօքսիդ (Mg(OH)₂)

Դասարանական.
1.Կազմե՛ք հետևյալ օքսիդներին համապատասխան հիդրօքսիդների բանաձևերը, և անվանե՛ք.
ա) լիթիումի օքսիդ
Li2O -> LiOH
բ) ծծմբի(IV) օքսիդ

SO2 -> հիդրոքսիդ չունի, քանի որ ծծումբը մետաղ չէ
գ) երկաթի(II) օքսիդ

FeO -> Fe(OH)2
դ) նատրիումի օքսիդ

Na2O -> NaOH
ե) բարիումի օքսիդ

BaO -> Ba(OH)2
զ) ֆոսֆորի(V) օքսիդ 

P2O5 -> հիդրոքսիդ չունի, քանի որ ֆոսֆորը մետաղ չէ
2.Տրված են հետևյալ սխեմաները՝
C -> CO2 -> H2CO3
C+O2=CO2
CO2+H2O=H2CO3
S -> SO2 -> SO3 -> H2SO4

S+O2=SO2
SO2+O2=SO3
SO3+H2O=H2SO4
Գրե՛ք իրագործվող ռեակցիաների հավասարումները:
3. Ո՞ր շարքում է գրված ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները: Նշիր դրանց Ar-ները
1) F, C, P, Si, Na
2)  O, C, Li, K, Ba
3)  P, O, C, Fe, N
Ar (P)=31
Ar (O)=16
Ar (C)=12
Ar (Fe)=56
Ar (N)=14
4)  K, Na, P, Fe, C

Աղեր (էջ 170)

Աշխարհագրություն 8

Վրաստան

1․ Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:
Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք` Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ: Ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է: Երկրի աշխարհագրական դիրքը նպաստավոր է նաև այն պատճառով, որ ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև: Այդ դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում: Վրաստանը լեռնային երկիր է, տարածքի մոտ 80%-ը զբաղեցնում են երիտասարդ լեռնաշղթաներն ու բարձրությունները:
2. Գնահատեք Սև ծովի դերը Վրաստանի կյանքում։

Սև ծովը կարևոր նշանակություն ունի Վրաստանի տնտեսական և տրանսպորտային զարգացման համար։
3. Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:

Վրաստանի զարգացման նախադրյալներն են Սև ծովը, տարանցիկ տրանսպորտային դիրքը, լեռնային երկիր լինելը, բազմազան կլիման, անտառները և այլն։ Ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է: Սև ծովի արևելյան ափին գտնվելը նպաստում է արտաքին առևտրին, նավահանգիստների միջոցով կապելով երկիրը միջազգային առևտրային ցանցերին։ Կլիմայական բազմազանությունը նպաստում է գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Սև ծովի առափնյա տարածքները հանդիսանում են զբոսաշրջային կենտրոններ, ինչը մեծացնում է տնտեսական եկամուտները։
4. Պատմի՛ր Վրաստանի բնակչության և կլիմայի մասին:

Վրաստանի բնակչությունը բազմազգ է։ Բնակչության թիվը մոտ 3.7 միլիոն է։ Երկրում կլիման բազմազան է՝ արևմտյան մասում խոնավ մերձարևադարձային, իսկ արևելյան մասում՝ չոր մերձարևադարձային։
5․ Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար։

    Հանրահաշիվ 8

    Հանրահաշվական կոտորակներ և նրանց հատկությունները 11/19/2024

    1) Կրճատե՛ք կոտորակները․

    ա) (x+y)/2
    բ) (a+b)/2a
    գ) (m-n)/2mn
    դ) 4ab/2a-2b
    ե) (a-b)/2(a+b)
    զ) 3(x+y)/(x-y)

    2) Կրճատե՛ք կոտորակները․

    ա) xy/x2a-x
    բ) 6mn2-2
    գ) a2+ab/3a2b+4ab2
    դ) xy/y-x3y
    ե) mn-3/6n-2mn2
    զ) 4p3q3-2p2q4/p2q3-p7q2

    Լրացուցիչ աշխատանք (տանը).

    ա) a-b/c+d
    բ) a+b/m+n
    գ) xy

    դ) a
    ե) -mn2
    զ) a-b/y2
    է) p2/a-b
    ը) 2+2

    Երկրաչափություն 8

    Բուրգ 11/16/2024

    Առաջադրանքներ․
    1) Բերված մարմիններից ո՞րն է բուրգը:

    ա)

    mn88.png

    բ)

    к.jpg

    գ)

    kub.jpg

    դ)

    mn55.png

    ե)

    ereq1.jpg

    բուրգ

    զ)

    mn1.gif

    2) Քանի՞ նիստ ունի իննանկյուն բուրգը:
    9+1=10
    իննանկյուն բուրգը ունի 10 նիստ
    3) Գտեք 8-անկյուն բուրգի կողերի, նիստերի և գագաթների թվերը։
    Կողեր՝ 16, նիստեր՝ 9, գագաթներ՝ 9
    4) Գտիր 45-անկյուն բուրգի կողերի թիվը:
    45*2=90
    5) Ինչպե՞ս է կոչվում բուրգը, եթե այն ունի՝
    ա) 13 նիստ

    12-անկյուն բուրգ
    բ) 10 գագաթ

    12-անկյուն բուրգ
    գ) 12 կող

    6-անկյուն բորգ
    6) Կարո՞ղ է լինել այնպիսի բուրգ, որն ունի՝
    ա) 9 նիստ

    Այո, 8-անկյուն բուրգը ունի 9 նիստ
    բ) 9 կող

    Ոչ, քանի որ կողերը միշտ զույգ են
    7) Քառանկյուն բուրգի հիմքը 64 սմ պարագծով քառակուսի է, իսկ կողմնային նիստերը հավասարակողմ եռանկյուններ են։ Գտեք բուրգի կողմնային կողերը։

    Երկրաչափություն 8

    Պրիզմա (հատվածակողմ)

    Առաջադրանքներ․
    1) Քանի՞ նիստ ունի յոթանկյուն պրիզման:
    7+2=9
    2) Գտեք վեցանկյուն պրիզմայի կողերի, գագաթների, նիստերի թվերը:

    Կողեր՝ 3*6=18
    գագաթներ՝ 2*6=12
    նիստեր՝ 6+2=8
    3) Կարո՞ղ է պրիզմայի կողերի թիվը լինել՝

    ա) 13 — ոչ
    բ) 14 —այո
    գ) 18 — այո
    4) Ի՞նչ բազմանկյուն է պրիզմայի հիմքը, եթե պրիզման ունի 
    ա) 18 կող
    18/3=6 — վեցանկյուն
    բ) 24 կող

    24/3=8 — ութանկյուն
    գ) 9 նիստ


    5) Կարո՞ղ է պրիզմայի նիստերի թիվը լինել՝
    ա) 13 — այո
    բ) 14 — այո
    գ) 18 — այո

    6) Պրիզմայի գագաթների և կողերի թվերի գումարը 30 է: Քանի՞ նիստ,կող և գագաթ ունի այդ պրիզման:

    Հայոց Լեզու 8

    Բայի դիմավոր և անդեմ ձևեր,15․11․-18․11․2024

    196. Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:
    Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել: — Երբ շտապ եզրակացություն են անում, կարելի է սխալվել:
    Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին: — Երբ բնության հավասարակշռությունը խախտում են, պետք է մտածել հետևանքի մասին:
    Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռը կախենք թելից: — Բեռը, որը գտնվում է Երկրի ձգողության ազդեցության տակ, պետք է կախենք թելից։
    Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց:
    Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները:
    Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:

    206. Տեքստի բայերը փոխի՛ր այնպես, որ պատասխանեն ի՞նչ արեց (արեցին) հարցին: 
    Բայաձևերից ո՞րը կանվանես անցյալ կատարյալ, ո՞րը` անկատար անցյալ:
    Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրանում էր Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխան պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվում էր և ընկնում լեռնային գետակը: Ջուրն ընկնելիս կորցնում էր գիտակցությունը և ուշքի էր գալիս գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պատսպարում էր: Նրան ալպինիստները գտնում էին միայն հաջորդ կիրակի:

    Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրացել էր Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխան պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվել էր և ընկել լեռնային գետակը: Ջուրն ընկնելիս կորցրել էր գիտակցությունը և ուշքի էր եկել գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պատսպարել էր: Նրան ալպինիստները գտել էին միայն հաջորդ կիրակի:

    207. Տրված պատճառական բայերն ըստ օրինակի փոփոխի՛ր (անցյալ կատարյալ ժամանակով խոնարհի՛ր) և 
    պարզի՛ր, թե ո՛ր հիմքով է կազմվում այդ ժամանակը:
    Օրինակ` վազեցնել — վազեցրի վազեցրինք, վազեցրիր վազեցրիք, վազեցրեց վազեցրին
    Գոհացնել — գոհացրի գոհացրինք, գոհացրիր գոհացրիք, գոհացրեց գոհացրին
    վստահեցնել — վստահեցրի վստահեցրինք, վստահեցրիր վստահեցրիք, վստահեցրեց վստահեցրին
    փակցնել — փակցրի փակցրինք, փակցրիր փակցրիք, փակցրեց փակցրեցին
    դարձնել — դարձրի դարձրինք, դարձրիր դարձրիք, դարձրեց դարձրեցին

    208. Սահմանական եղանակի տրված ժամանակաձևերը համեմատի՛ր և պատասխանի՛ր հարցերին:
    Անկատար ներկա — գրում եմ, կարդում եմ:
    Անկատար անցյալ — գրում էի, կարդում էի:
    Ապակատար ներկա — գրելու եմ, կարդալու եմ:
    Ապակատար անցյալ — գրելու էի, կարդալու էի:
    Վաղակատար ներկա — գրել եմ, կարդացել եմ:
    Վաղակատար անցյալ — գրել էի, կարդացել էի:
    Անցյալ կատարյալ — գրեցի, կարդացի:
    Օժանդակ բայերը փոխվում են ներկա կամ անցյալ ժամանակաձևից, իսկ անցյալ կատարյալում բային ավելանում է եցի/ացի վերջավորությունը։

    Ո՞ր ժամանակաձևերն են նույն դերբայներից կազմվում:
    Անկատար ներկա և անկատար անցյալում դերբայները մնում են նույնը։
    Ինչպե՞ս են առաջացել առաջին վեց ժամանակաձևերի անունները (ուշադրությո՛ւն դարձրու եմ օժանդակ բայի 

    ժամանակին):
    Ներկա ժամանակաձևը անվանում են ներկա, քանի որ օժանդակ բայը դրվում է ներկա ժամանակով, իսկ անցյալը՝ քանի որ օժանդակ բայը դրվում է անցյալ ժամանակաձևով։
    Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞վ այստեղ գործածված եմ (ես, է, ենք, եք, են) բայը կոչվում օժանդակ:
    Անցյալ կատարյալ ժամանակաձևն ինչո՞վ է տարբերվում մյուսներից:

    Անցյալ կատարյալում բային ավելանում է եցի/ացի վերջավորությունը և այն չունի օժանդակ բայ։

    209. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով (կազմի՛ր բոլոր ձևերը` I, II,
    III դեմքերով, եզակի և հոգնակի թվերով): Ընդգծի՛ր վերջավորությունները:
    Թափել — թափեցի, թափեցիր, թափեց, թափեցինք, թափեցիք, թափեցին
    կապել — կապեցի, կապեցիր, կապեց, կապեցինք, կապեցիք, կապեցին
    խաղացնել — խաղացրի, խաղացրիր, խաղացրեց, խաղացրինք, խաղացրիք, խաղացրին

    210. Տրված վերջավորությունների խմբերից ո՞րն է համապատասխանում նախորդ վարժության առաջին երկու բայերի անցյալ կատարյալի վերջավորություններին: 
    Պատասխանդ հիմնավորի՛ր:
    Ա.        եզ.       հոգն.         Բ. եզ.       հոգն.

    I դ.      ի          ինք              ի          ինք

    ll դ.     իր       իք              իր         իք

    III դ.    —         ին              եց           ին

    211. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով և ընդգծիր  վերջավորությունները: Ինչո՞վ են տարբերվում Ա և Բ խմբի բայաձևերի վերջավորությունները: 
    Նախորդ վարժության մեջ տրված վերջավորությունների ո՞ր խումբն է համապատասխանում Գ խմբի 
    պատճառական բայերին:
    Ա. Վկայել, հուսալ
    վկայեցի, հուսացի
    Բ. Հեռանալ, մոտենալ, տեսնել
    հեռացա, մոտեցա, տեսա
    Գ. Հասկացնել, արթնացնել:
    հասկացրեցի, արթնացրեցի
    Ա խբմի բայերը խոնարհվելիս ստանում են եցի/ացի վերջավորություն, իսկ Բ խբմինը՝ ա

    212. Փակագծերում տրված բայաձևերից մնկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված 
    ընտրությունդ):
    Գայլն սպասում էր, որ այծյամը (ննջի, ննջեր), որ նրան (բռնի, բռներ) և (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

    213. Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություններ ունեն:
    Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
    Վաղակատար ներկա, անկատար ներկա
    Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
    անցյալ կատարյալ, անկատար անցյալ
    Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հագար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
    Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հագար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
    Անկատար ներկա, ապակատար ներկա

    214. Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:
    Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն (ստեղծել) և, հավանաբար, կկարողանան (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
    Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին (ստեղծել) և, հավանաբար, կկարողանային (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ: 
    Ա տարբերակում բայերը խոհարհվում են ապակատար ներկա ձևով, իսկ Բ տարբերակում՝ ապակատար անցյալ ձևով։

    215. Տրված բայերը խոնարհի´ր ըղձական եղանակով (ապառնու և անցյալի բոլոր ձևերը կազմի՝ր): Դրանք ո՞ր (անկատարի՞, թե՞ անցյալի) հիմքով են կազմվում:
    Ապրել
    ապառնի՝ ապրեմ, ապրես, ապրի, ապրենք, ապրեք, ապրեն
    անցյալ՝ ապրեի, ապրեիր, ապրեր, ապրեինք, ապրեիք, ապրեին
    անցնել
    ապառնի՝ անցնեմ, անցնես, անցնի, անցնենք, անցնեք, անցնեն
    անցյալ՝ անցնեի, անցնեիր, անցներ, անցնեինք, անցնեիք, անցնեին
    խաղալ
    ապառնի՝ խաղամ, խաղաս, խաղա, խաղանք, խաղաք, խաղան
    անցյալ՝ խաղայի, խաղայիր, խաղար, խաղաինք, խաղաիք, խաղային
    հեռանալ
    ապառնի՝ հեռանամ, հեռանաս, հեռանա, հեռանանք, հեռանաք, հեռանան
    անցյալ՝ հեռանայի, հեռանայիր, հեռանար, հեռանայինք, հեռանաիք, հեռանան

    216. Տրված բայերը խոնարհի՛ր հրամայական եղանակով (կազմի՛ր եզակի և հոգնակի բոլոր ձևերը): 
    Ո՞ր հիմքով կազմվեցին դրանք:

    Օրինակ` մտնել — մտի՛ր, մտե՛ք, մի՛ մտիր, մի՛ մտեք, գնալ — գնա՛, գնացե՛ք, մի՛ գնա, մի՛ գնացեք (մի՛ գնաք):
    Ա. Վերջացնել — վերջացրո՛ւ, վերջացրե՛ք, մի՛ վերջացրու, մի՛ վերջացրեք
    մանրացնել — մանրացրո՛ւ, մանրացրե՛ք, մի՛ մանրացրու, մի՛ մանրացրեք
    հիանալ — հիացի՛ր, հիացե՛ք, մի՛ հիացի, մի՛ հիացեք
    կամենալ — կամեցի՛ր, կամեցե՛ք, մի՛ կամեցիր, մի՛ կամեցեք
    թռչել — թռչի՛, թռչե՛ք, մի՛ թռչի, մի՛ թռչեք
    անցնել — անցի՛ր, անցե՛ք, մի՛ անցիր, մի՛ անցեք

    Բ. Վազել — վազի՛ր, վազե՛ք, մի՛ վազիր, մի՛ վազեք
    կարդալ — կարդա՛, կարդացե՛ք, մի՛ կարդա, մի՛ կարդացեք
    հասնել — հասի՛ր, հասե՛ք, մի՛ հասիր, մի՛ հասեք
    կպչել — կպի՛ր, կպե՛ք, մի՛ կպիր, մի՛ կպեք
    վախենալ — վախեցի՛ր, վախեցե՛ք, մի՛ վախեցիր, մի՛ վախեցեք
    միանալ — միացի՛ր, միացե՛ք, մի՛ միացիր, մի՛ միացեք
    հիացնել — հիացրո՛ւ, հիացրե՛ք, մի՛ հիացրու, մի՛ հիացրեք

    217. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
    Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված (կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կծում է (կրծել) մարդու հոգին և տակնուվրա անում (տակնուվրա անել) էությունը, այլև առաջացնում է (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում (չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավում է (թունավորել) նաև մարդու օրգանիզմը:
    Երկրում առաջին ծխողներն եգիպտական փարավոններն էին (լինել): Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ էին գտել (գտնել): Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա (չորանալ):

    218. Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:
    Դժվար է ասել, թև մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:

    Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան, շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն գգա:

    Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս  անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:
    Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում է թագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատեր ահավոր տառապանքներից:
    Ի՞նչ կանես, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր:
    Ի՞նչ կտաս, որ քեզ մի իսկական շուն նվիրեի:
    Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենամ:
    Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեմ:

    Պատմություն 8

    ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

    Դաս 2

    Հակառեֆորմացիա
    Ռեֆորմացիայի տարածման հետևանքով խախտվում էր կաթոլիկ եկեղեցու միասնությունը: Եկեղեցու դիրքերը պահպանելու համար Հռոմի պապը դիմեց հակաքայլերի։ Այսպես ծավալվեց Հակառեֆորմացիան։ Ռեֆորմացիայի դեմ պայքարում մեծ դեր խաղաց «Հիսուսի ընկերություն» (ճիզվիտներ) վանական նոր միաբանությունը: Նրա անդամները երդվում էին լինել աղքատ, չամուսնանալ և հնազանդ ու անխոս ենթարկվել Հռոմի պապին: Միաբանությունը բացեց դպրոցներ, համալսարաններ, որտեղ պատրաստում էին կաթոլիկ քարոզիչներ:
    1559 թ. լույս տեսավ «Արգելված գրքերի» առաջին ցուցակը: Կաթոլիկներին արգելված էր կարդալ այնտեղ գրանցված գրքերը: Այդուհանդերձ, կաթոլիկ եկեղեցին չկարողացավ դիմագրավել Ռեֆորմացիային: Պապականությունն աստիճանաբար կորցրեց իր հզորությունը, իսկ բողոքականությունը տարածվեց բազմաթիվ երկրներում:

    Նիդերլանդական հեղափոխությունը
    Հյուսիսային ծովի ափին գտնվող Նիդերլանդներ կոչվող երկիրը բաղկացած էր 17 գավառներից: XVI դարում այն Իսպանիայի կազմում էր: Ռեֆորմացիայի, հատկապես կալվինական, գաղափարները լայն տարածում գտան նաև Նիդերլանդներում:Զգուշանալով, որ Ռեֆորմացիան կարող է վերածվել հակաիսպանական պայքարի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II–ը Նիդերլանդներում հիմնեց ինկվիզիցիայի դատարան և խստացրեց օրենքները: Սակայն
    դա չփոխեց իրավիճակը: Նիդերլանդներում Ռեֆորմացիայի շարժումը վերաճեց ազգային–ազատագրական պատերազմի։Ազատագրական պատերազմը սկսվեց 1566 թ. ապստամբությամբ: Կալվինականները չէին ընդունում սրբապատկերների պաշտամունքը: Նրանք հարձակվեցին կաթոլիկ եկեղեցիների ու վանքերի վրա, ոչնչացրին սրբապատկերներն ու մասունքները, բռնագրավեցին եկեղեցական գույքը: Ավերվեց շուրջ 5500 եկեղեցի ու վանք:
    Սակայն ապստամբները շուտով պառակտվեցին: Հարավի գավառները շարունակեցին ճանաչել Իսպանիայի գերիշխանությունը, և Նիդերլանդների հարավային մասը մնաց Իսպանիայի կազմում: Հյուսիսային յոթ գավառները միավորվեցին և ստեղծեցին նոր պետություն՝ Նիդերլանդները: Որպես առավել զարգացած գավառ՝ հանրապետության գլուխ կանգնեց Հոլանդիան: Այդ պատճառով Նիդերլանդները հաճախ անվանում են նաև Հոլանդիա:
    Ազգային–ազատագրական պայքարն ավարտվեց 1609 թ., երբ Իսպանիան ճանաչեց Նիդերլանդները որպես ինքնուրույն պետություն։ Իսկ 1648 թ. ստորագրված Վեստֆալյան պայմանագրով Իսպանիան վերջնականապես հրաժարվեց Նիդերլանդներից:

    պատմել դաս 2
    Պատասխանել հարցերին
    1. Ի՞նչ էր ինդուլգենցիան և ի՞նչ նպատակի էր ծառայում:
    Ինդուլգենցիան մեղքերի թողության վկայագիր էր։ Հռոմի պապի անունից հավատացյալներին վաճառում էին ինդուլգենցիաներ։ Այն գնողն ազատվում էր բոլոր մեղքերից: 
    2. Ի՞ նչ է ռեֆորմացիան:

    Ռեֆորմացիան Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կաթոլիկ եկեղեցու
    բարեփոխման համար XVI դ. առաջին կեսին սկսված հասարակական–քաղաքական շարժումն է։
    3. Ե՞րբ է սկսվել և որքա՞ն է տևել Նիդերլանդական հեղափոխությունը:

    Ազատագրական պատերազմը սկսվեց 1566 թ. ապստամբությամբ: Կալվինականները չէին ընդունում սրբապատկերների պաշտամունքը: Ազգային–ազատագրական պայքարն ավարտվեց 1609 թ., երբ Իսպանիան ճանաչեց Նիդերլանդները որպես ինքնուրույն պետություն։ 
    4. Ինչո՞վ ավարտվեց այդ պայքարը:

    Իսպանիան ճանաչեց Նիդերլանդները որպես ինքնուրույն պետություն։ Իսկ 1648 թ. ստորագրված Վեստֆալյան պայմանագրով Իսպանիան վերջնականապես հրաժարվեց Նիդերլանդներից:

      Քիմիա 8

      Հիմքեր կամ հիդրօքսիդներ

      Դասարանական
      1. Հետևյալ նյութերից առանձնացրեք հիմքերը նշեք յուրաքանչյուրի անվանումը. HNO3,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl, CO2, Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3

      Ca(OH)2 — կալցիումի հիդրոքսիդ
      Fe(OH)2 — երկաթի հիդրոքսիդ
      NaOH — նատրիումի հիդրոքսիդ
      Al(OH)3 — ալյումինի հիդրոքսիդ
      2. Հաշվի՛ր տրված նյութի մոլեկուլային զանգվածը

      Mr (HNO2)=1+14+16*2=47
      Mr (H2SiO3)=1*2+28+16*3=78
      Mr (HNO3)=1+14+16*3=63
      Mr (HCIO4)=1+35+16*4=100
      Mr (H3PO4)=1*3=31+16*4=98
      3․ Որոշե՛ք թթու առաջացնող տարրի օքսիդացման աստիճանը հետևյալ թթուներում. HNO2, H2SiO3, HNO3, HCIO4, H3PO4

      Հիմքեր կամ հիդրօքսիդներ

      English 8

      Present perfect simple 11/15/2024

      Put the verbs into the correct form (present perfect simple).
      1. I have worked (not / work) today.
      2. We have bought (buy) a new lamp.
      3. We haven’t planned (not / plan) our holiday yet.
      4. Where have you been (be / you)?
      5. He had wrote (write) five letters.
      6. She hasn’t seen (not / see) him for a long time.
      7. Have you been (be / you) at school?
      8. School hasn’t started (not / start) yet.
      9. Has he spoke (speak / he) to his boss?
      10. No, he hasn’t (have / not) the time yet

        Put in the correct question tags for each sentence.
        1. John smokes a lot,  doesn’t he?
        2. My mother has lovely hair, doesn’t she?
        3. You do like this film we’re watching, don’t you?
        4. He can’t speak English very well, can he?
        5. Your brother isn’t married, is he?
        6. She doesn’t cook very well, does she?
        7. We can go to the cinema tomorrow if you want, don’t you?
        8. They don’t have a very nice house, do they?
        9. She is the richest woman in the town, isn’t she?
        10. We should leave before it gets dark, shouldn’t we?
        11. You’d like a cup of tea, wouldn’t you?
        12. They mustn’t go too near the lake, must they?
        13. You’ll see John tomorrow, won’t you?
        14. We won’t be going to that restaurant again, will we?
        15. Let’s try and phone her again, shall we?
        16. You’ve seen this film already, haven’t you?
        17. Your uncle has never been out of the village, has he?
        18. You’re seeing Amy next week, aren’t you?
        19. I’m not speaking first at the meeting, am I?
        20. This was an interesting exercise, wasn’t it?

        Կենսաբանություն 8

        Գլխուղեղի կառուցվածքը և գործառույթները

        Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․
        1. Ի՞նչ բաժիններից է կազմված գլխուղեղը։

        Գլխուղեղը կազմված է երկարավուն ուղեղից, կամուրջից, միջին ուղեղից, միջանկյալ ուղեղից, ուղեղիկից և մեծ կիսագնդերից
        2․ Ի՞նչ գիտեք երկարավուն ուղեղի և կամուրջի գործառույթների մասին։
        Երկարավուն ուղեղը ողնուղեղի վերին հաստացած մասն է 2,5-3սմ ի տարբերություն ողնուղեղի սպիտակ նյութում ոնի գորշ նյութի կուտակումներ որոնք հանդիսանում են շնչառության արյան շրջանառության մարսողության կենտրոններ։ Նրանց աղտահարման դեպքում առաջանում է վարկյանական մահ։ Կամուրջը կապ է հաստատում երկաևրավուն ուղեղի և ուղեղիկի մեծ կիսագնդերի միջև։
        3. Միջին ուղեղի ինչպիսի՞ գործառույթ գիտեք։

        Միջին ուղեղը միացնում է գլխուղեղի բոլոր բաժինները, ապահովում մկանների տոնուսը և լույսի ու ձայնի նկատմամբ կողմնորոշման ռեֆլեքսը։