1. Կազմիր հետևյալ բայերի ժխտական խոնարհումը և դրանց ժխտականի ձևերով կազմիր նախադասություններ. խոսում եմ, խոսում էինք, խոսում ենք, կգրեմ, կգրի, կգրեինք, կգրեր, պիտի կարդամ, պիտի կարդան, պիտի կարդայիք, երգել եմ, երգել էիր, երգել էին, երգել էիք, պատմի՛ր, գրեմ, գրես, գրեին, գրեիք, կամ, գիտեմ, իմանալու ենք, գալու եմ, եկել եմ, սիրեցի, սիրեցիք, սիրեց:
Չեմ խոսում, չէինք խոսում, չենք խոսում
Այսօր շատ չեմ խոսում։ Մենք երեկ միասին չէինք խոսում։ Դասին չենք խոսում։
Չեմ գրի, չի գրի, չենք գրի, չէր գրի
Ասացի, որ չեմ գրի։ Զգուշացրեց, որ չի գրի։ Նրան էլ չենք գրի։ Ասաց, ոչ չի գրի։
Չեմ կարդա, չեն կարդա, չենք կարդա
Այդ գիրքը չեմ կարդա։ Նրանց ասացին, որ չեն կարդա։ Մենք այսօր չենք կարդա։
Չեմ երգել, չէիր երգել, չէին երգել, չէիք երգել
Երեկոյան չեմ երգել։ Դու չէիր երգել։ Միջոցառմանը չէին երգել։ Ասել էիք, որ չէիք երգել։
Մի՛ պատմիր։
Ասացի մի՛ պատմիր։
Չգրեմ, չգրես, չգրեին, չգրեիք
Ասաց, որ ես չգրեմ։ Խնդրեցի, որ դու չգրես։ Ուզում էին չգրեին։ Ասացին, որ չգրեիք։
Չկամ
Ես նրանց խոսակցության մեջ կչամ։
Չգիտեմ, չենք իմանալու
Չգիտեմ, թե ինչ անեմ։ Մենք ոչինչ չենք իմանալու։
Չեմ գալու, չեմ եկել
Այս դասին չեմ գալու։ Այսօր հյուր չեմ եկել։
Չսիրեցի, չսիրեցինք, չսիրեց
Ես այս երգը չսիրեցի։ Մենք նրան չսիրեցինք։ Նա այս առարկան չսիրեց։
2. Հետևյալ ածականներն ու թվականները գոյականաբար գործածիր նախադասությունների մեջ/տարբեր հոլովաձևերով/: Գեղեցիկ, բարի, մեծ, խելացի, հարազատ, տխուր, երջանիկ, հինգ, յոթ, տասը, քսանհինգ, առաջին, իններորդ, չորրորդ:
229. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական:
Մայրս այս պտուղները սիրում է: — Մայրս այս պտուղները չի սիրում։
Նշանաբառը բոլորը գիտեն: — Նշանաբառը ոչ մեկը չգիտի։
Պարտեզում գեղեցիկ վարդ էր բացվել: — Պարտեզում գեղեցիկ վարդ չէր բացվել։
Ես վաղուց փնտրում էի այս իրը: — Ես վաղուց չէի փնտրել այս իրը։
Մի քանի երեխաներ խաղում էին բակում: — Ոչ մի երեխա չէր խաղում բակում։
Ջրաղացը հին օրերի երգն էր երգում: — Ջրաղացը հին օրերի երգը չէր երգում։
Կաթի ամբողջ սերը պահել էր միջնեկ որդուն: — Կաթի ամբողջ սերը չէր պահել իր միջնեկ որդուն։
230. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:
Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ: — Ոչ մի մարդ չէր վազում հոսանքի ուղղությամբ։
Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում: — Այդպիսի երևույթները ոչ հաժախ են նկատվում։
Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ: — Ընդհանրապես հնարավոր չէ ուրիշ վայրերում կիրառել նման միջոցառումներ։
Քամին դեռ փչում էր: — Քամին էլ չէր փչում։
Ինչ—որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել: — Ոչ մեկը լուսամուտներին թուղթ չէր կպցրել։
Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը: — Պատերազմը քայքայել էր տնտեսության մի մասը։
Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը: — Այստեղ տարվա ոչ մի տեղում չի լինում գարնանը։
231. Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: Ուշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին և մակբայներին:
Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը: — Ամեն հնար նրան կօգներ կրժատել ժամանակը։
Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող: — Բոլոր առագաստանավերը կարող են քամուն հակառակ շարժվել։
Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ: — Շատ մեծ զբոսնելու ցանկություն ուներ։
Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների: — Միջատներին իբր թունավորող այդ դեղը բոլորովին վնաս էր տալու այլ կենդանի էակների։
Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց: — Այդ փաստարկներն բոլորովին համոզեցին մարդկանց:
Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով: — Բոլորը հիացած էին այդ փոշով։
Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին: — Վաղուց լսել ենք այդ մասին