1. Գրել, կարդալ, վախենալ, գողանալ, թռչել, տեսնել, թաքցնել, հասնել, թռցնել, հասցնել, կոտրատել, սիրվել բայերը խոնարհի՛ր սահմանական եղանակի անկատար ներկա, անկատար անցյալ, ապակատար ներկա, ապակատար անցյալ, վաղակատար ներկա, վաղակատար անցյալ և անցյալ կատարյալ ժամանակաձևերով:
Անկատար ներկա — գրում եմ, կարդում եմ, վախենում եմ, գողանում եմ, թռչում եմ, տեսնում եմ, թաքցնում եմ, հասնում եմ, թռցնում եմ, հասցնում եմ, կոտրատում եմ, սիրվում եմ
Անկատար անցյալ — գրում էի, կարդում էի, վախենում էի, գողանում էի, թռչում էի, տեսնում էի, թաքցնում էի, հասնում էի, թռցնում էի, հասցնում էի, կոտրատում էի, սիրվում էի
Ապակատար ներկա — գրելու եմ, կարդալու եմ, վախենալու եմ, գողանալու եմ, թռչելու եմ, տեսնելու եմ, թաքցնելու եմ, հասնելու եմ, թռցնելու եմ, հասցնելու եմ, կոտրատելու եմ, սիրվելու եմ
Ապակատար անցյալ — գրելու էի, կարդալու էի, վախենալու էի, գողանալու էի, թռչելու էի, տեսնելու էի, թաքցնելու էի, հասնելու էի, թռցնելու էի, հասցնելու էի, կոտրատելու էի, սիրվելու էի
Վաղակատար ներկա — գրել եմ, կարդացել եմ, վախեցել եմ, գողացել եմ, թռել եմ, տեսել եմ, թաքցրել եմ, հասել եմ, թռցրել եմ, հասցրել եմ, կոտրատել եմ, սիրվել եմ
Վաղակատար անցյալ — գրել էի, կարդացել էի, վախեցել էի, գողացել էի, թռել էի, տեսել էի, թաքցրել էի, հասել էի, թռցրել էի, հասցրել էի, կոտրատել էի, սիրվել էի
Անցյալ կատարյալ — գրեցի, կարդացի, վախեցա, գողացա, թռա, տեսա, թաքցրեցի, հասա, թռցրեցի, հասցրեցի, կոտրատեցի, սիրվեցի
2. Յուրաքանչյուր բայը մեկ ձևով գործածի՛ր նախադասության մեջ:
1. Այս պատմվածքը երեկ էի գրել։
2. Գիրքը մեկ շաբաթում կարդացի։
3. Գիտեի, որ վախենալու եմ։
4. Ասում է, որ ես եմ գողացել։
5. Անցած տարի թռել էի ուրիշ երկիր։
6. Այս ֆիլմը արդեն տեսել էի։
7. Հեռախոսը արագ թաքցրեցի, երբ ուսուցչուհին մոտեցավ։
8. Այդ պահին ես արդեն հասել էի տուն։
9․ Թղթից ինքնաթիռը թռցրեցի։
10․ Եղբորս հասցրեցի դպրոց և գնացի զբոսնելու։
11․ Պատրաստածս քանդակը ինձ դուր չեկավ, և ես այդ կոտրատեցի։
12․ Ես սիրվել էի միայն նրա կողմից։