Հայոց Լեզու 8

Բայի խոնարհումը, 29.11.2024

1. Գրել, կարդալ, վախենալ, գողանալ, թռչել, տեսնել, թաքցնել, հասնել, թռցնել, հասցնել, կոտրատել, սիրվել բայերը խոնարհի՛ր սահմանական եղանակի անկատար ներկա, անկատար անցյալ, ապակատար ներկա, ապակատար անցյալ, վաղակատար ներկա, վաղակատար անցյալ և անցյալ կատարյալ ժամանակաձևերով:
Անկատար ներկա — գրում եմ, կարդում եմ, վախենում եմ, գողանում եմ, թռչում եմ, տեսնում եմ, թաքցնում եմ, հասնում եմ, թռցնում եմ, հասցնում եմ, կոտրատում եմ, սիրվում եմ
Անկատար անցյալ — գրում էի, կարդում էի, վախենում էի, գողանում էի, թռչում էի, տեսնում էի, թաքցնում էի, հասնում էի, թռցնում էի, հասցնում էի, կոտրատում էի, սիրվում էի
Ապակատար ներկա — գրելու եմ, կարդալու եմ, վախենալու եմ, գողանալու եմ, թռչելու եմ, տեսնելու եմ, թաքցնելու եմ, հասնելու եմ, թռցնելու եմ, հասցնելու եմ, կոտրատելու եմ, սիրվելու եմ
Ապակատար անցյալ — գրելու էի, կարդալու էի, վախենալու էի, գողանալու էի, թռչելու էի, տեսնելու էի, թաքցնելու էի, հասնելու էի, թռցնելու էի, հասցնելու էի, կոտրատելու էի, սիրվելու էի
Վաղակատար ներկա — գրել եմ, կարդացել եմ, վախեցել եմ, գողացել եմ, թռել եմ, տեսել եմ, թաքցրել եմ, հասել եմ, թռցրել եմ, հասցրել եմ, կոտրատել եմ, սիրվել եմ
Վաղակատար անցյալ — գրել էի, կարդացել էի, վախեցել էի, գողացել էի, թռել էի, տեսել էի, թաքցրել էի, հասել էի, թռցրել էի, հասցրել էի, կոտրատել էի, սիրվել էի
Անցյալ կատարյալ — գրեցի, կարդացի, վախեցա, գողացա, թռա, տեսա, թաքցրեցի, հասա, թռցրեցի, հասցրեցի, կոտրատեցի, սիրվեցի
2. Յուրաքանչյուր բայը մեկ ձևով գործածի՛ր նախադասության մեջ:

1. Այս պատմվածքը երեկ էի գրել։
2. Գիրքը մեկ շաբաթում կարդացի։
3. Գիտեի, որ վախենալու եմ։
4. Ասում է, որ ես եմ գողացել։
5. Անցած տարի թռել էի ուրիշ երկիր։
6. Այս ֆիլմը արդեն տեսել էի։
7. Հեռախոսը արագ թաքցրեցի, երբ ուսուցչուհին մոտեցավ։
8. Այդ պահին ես արդեն հասել էի տուն։
9․ Թղթից ինքնաթիռը թռցրեցի։
10․ Եղբորս հասցրեցի դպրոց և գնացի զբոսնելու։
11․ Պատրաստածս քանդակը ինձ դուր չեկավ, և ես այդ կոտրատեցի։
12․ Ես սիրվել էի միայն նրա կողմից։

Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն 27․11․2024

1. Կազմիր հետևյալ բայերի ժխտական խոնարհումը և դրանց ժխտականի ձևերով կազմիր նախադասություններ. խոսում եմ, խոսում էինք, խոսում ենք, կգրեմ, կգրի, կգրեինք, կգրեր, պիտի կարդամ, պիտի կարդան, պիտի կարդայիք, երգել եմ, երգել էիր, երգել էին, երգել էիք, պատմի՛ր, գրեմ, գրես, գրեին, գրեիք, կամ, գիտեմ, իմանալու ենք, գալու եմ, եկել եմ, սիրեցի, սիրեցիք, սիրեց:
Չեմ խոսում, չէինք խոսում, չենք խոսում
Այսօր շատ չեմ խոսում։ Մենք երեկ միասին չէինք խոսում։ Դասին չենք խոսում։
Չեմ գրի, չի գրի, չենք գրի, չէր գրի
Ասացի, որ չեմ գրի։ Զգուշացրեց, որ չի գրի։ Նրան էլ չենք գրի։ Ասաց, ոչ չի գրի։
Չեմ կարդա, չեն կարդա, չենք կարդա
Այդ գիրքը չեմ կարդա։ Նրանց ասացին, որ չեն կարդա։ Մենք այսօր չենք կարդա։
Չեմ երգել, չէիր երգել, չէին երգել, չէիք երգել
Երեկոյան չեմ երգել։ Դու չէիր երգել։ Միջոցառմանը չէին երգել։ Ասել էիք, որ չէիք երգել։
Մի՛ պատմիր։
Ասացի մի՛ պատմիր։
Չգրեմ, չգրես, չգրեին, չգրեիք
Ասաց, որ ես չգրեմ։ Խնդրեցի, որ դու չգրես։ Ուզում էին չգրեին։ Ասացին, որ չգրեիք։
Չկամ
Ես նրանց խոսակցության մեջ կչամ։
Չգիտեմ, չենք իմանալու
Չգիտեմ, թե ինչ անեմ։ Մենք ոչինչ չենք իմանալու։
Չեմ գալու, չեմ եկել
Այս դասին չեմ գալու։ Այսօր հյուր չեմ եկել։
Չսիրեցի, չսիրեցինք, չսիրեց
Ես այս երգը չսիրեցի։ Մենք նրան չսիրեցինք։ Նա այս առարկան չսիրեց։
2. Հետևյալ ածականներն ու թվականները գոյականաբար գործածիր նախադասությունների մեջ/տարբեր հոլովաձևերով/: Գեղեցիկ, բարի, մեծ, խելացի, հարազատ, տխուր, երջանիկ, հինգ, յոթ, տասը, քսանհինգ, առաջին, իններորդ, չորրորդ:

229. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական:
Մայրս այս պտուղները սիրում է: — Մայրս այս պտուղները չի սիրում։
Նշանաբառը բոլորը գիտեն: — Նշանաբառը ոչ մեկը չգիտի։
Պարտեզում գեղեցիկ վարդ էր բացվել: — Պարտեզում գեղեցիկ վարդ չէր բացվել։
Ես վաղուց փնտրում էի այս իրը: — Ես վաղուց չէի փնտրել այս իրը։
Մի քանի երեխաներ խաղում էին բակում: — Ոչ մի երեխա չէր խաղում բակում։
Ջրաղացը հին օրերի երգն էր երգում: — Ջրաղացը հին օրերի երգը չէր երգում։
Կաթի ամբողջ սերը պահել էր միջնեկ որդուն: — Կաթի ամբողջ սերը չէր պահել իր միջնեկ որդուն։
230. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն  դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:
Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ: — Ոչ մի մարդ չէր վազում հոսանքի ուղղությամբ։
Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում: — Այդպիսի երևույթները ոչ հաժախ են նկատվում։
Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ: — Ընդհանրապես հնարավոր չէ ուրիշ վայրերում կիրառել նման միջոցառումներ։
Քամին դեռ փչում էր: — Քամին էլ չէր փչում։
Ինչ—որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել: — Ոչ մեկը լուսամուտներին թուղթ չէր կպցրել։
Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը: — Պատերազմը քայքայել էր տնտեսության մի մասը։
Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը: — Այստեղ տարվա ոչ մի տեղում չի լինում գարնանը։
231. Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: Ուշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին և մակբայներին:
Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը: — Ամեն հնար նրան կօգներ կրժատել ժամանակը։
Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող: — Բոլոր առագաստանավերը կարող են քամուն հակառակ շարժվել։
Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ: — Շատ մեծ զբոսնելու ցանկություն ուներ։
Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների: — Միջատներին իբր թունավորող այդ դեղը բոլորովին վնաս էր տալու այլ կենդանի էակների։
Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց: — Այդ փաստարկներն բոլորովին համոզեցին մարդկանց:
Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով: —  Բոլորը հիացած էին այդ փոշով։
Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին: — Վաղուց լսել ենք այդ մասին

English 8

Exercise on Passive Voice – Simple Present

Complete the sentences (Active or Passive Voice). Use Simple Present.
1. He sells (sell) cars. — Cars are sold by him.
2. The blue car is sold (sell).
3. In summer, more ice-cream is eaten (eat) than in winter.
4. She calls (call) her grandparents every Friday. — Her grandparents are called by her every Friday.
5. The letters are typed (type).
6. He takes (take) his medicine every day. — The medicine is taken by him every day.
7. Jane is not taken (take / not) to school by her father.
8. We go (go) to school by bus. — We are taken to school by bus.
9. She does not work (work / not) for a bank.
10. Milk is kept (keep) in the refrigerator.

Rewrite the sentences in passive voice.
He opens the door. – The door is opened by him.
We set the table. – The table is set by us.
She pays a lot of money. – A lot of money is paid by her.
I draw a picture. – The picture is drawn by me.
They wear blue shoes. – The blue shoes are worn by them.
They don’t help you. – You’re not helped by them.
He doesn’t open the book. – The book isn’t opened by him.
You do not write the letter. – The letter isn’t written by you.
Does your mum pick you up? – Are you picked up by your mum?
Does the police officer catch the thief? –

Պատմություն 8

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ազատամտություն — Հասարակական մտքի ուղղություն, որը մերժում է եկեղեցու կողմից կրոնական դոգմաների բանական մեկնաբանության վրա
դրված արգելքները։
Բնական իրավունք — Իրավունք, որը մարդուն տրված է ի ծնե, բնությունից։
Այն անկախ է ամեն տեսակի իշխանությունից, անփոփոխ է ու հաստատուն։
Դրանք են կյանքի, արժանապատվության, սեփականության, ընտանիք
կազմելու, անձի անձեռնմխելիության և այլ իրավունքներ։
Ռացիոնալիզմ — Փիլիսոփայական ուղղություն, ըստ որի՝ գործունեության և
աշխարհընկալման հիմքը բանականությունն է։
Սնահավատություն — Հավատ բնության ուժերով չբացատրվող երևույթների
հանդեպ (հայերեն սին՝ կեղծ բառից)։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Կլիմենտ XIV — Հռոմի պապ 1769-1774 թթ.։
Գրոտիուս — Հոլանդացի հումանիստ (1583-1645)։
Ջոն Լոկ — Անգլիացի հումանիստ (1632–1704)։
Լուսավորական շարժման նշանավոր գործիչներ՝
Ֆրանսիա — Ֆ. Վոլտեր, Դ. Դիդրո, Ժ. Ժ. Ռուսո, Շ. Մոնտեսքյո
Անգլիա և Շոտլանդիա — Ա. Շաֆտսբըրի, Դ. Հյում, Ա. Սմիթ
Իտալիա — Պ. Վերրի, Չ. Բեկկարիա
Գերմանիա — Յ. Հերդեր, Ի. Կանտ, Ֆ. Շիլլեր

Ի՞նչ է Լուսավորական շարժումը
XVII-XVIII դարերում եվրոպական երկրների առաջատար մտավորականությանը հուզում էին հասարակության քաղաքական և սոցիալական կարգի և մարդկանց իրավունքների հիմնախնդիրները: Նրանք գտնում էին, որ անձը և հասարակությունը ճանաչելու միակ միջոցը միտքն է։ Գիտության նվաճումները անհրաժեշտ է կիրառել ի շահ հասարակության զարգացման։ Այդ նպատակով պետք էր գիտելիքները ժողովրդականացնել։ Լուսավորական շարժման հիմքում ընկած էին ռացիոնալիզմը և ազատամտությունը։ Գրոտիուսը զարգացրեց դեռևս անտիկ ժամանակներում ստեղծված «Բնական իրավունքի տեսությունը»։ Նա արդարացի էր համարում այն հասարակությունը, որի օրենքները բխում են բնությունից, այսինքն՝ բնական են և մարդու կամքից անկախ: Ջոն Լոկը կարծում էր, որ հասարակության բնական վիճակը ժողովրդի ինքնիշխանությունն է, իսկ ազատությունը և սեփականության իրագործումը մարդկանց անօտարելի իրավունքներն են: Բնական իրավունքով զբաղվող առանձին մարդկանց գործունեությունը XVIII դ. դարձավ հզոր հասարակական շարժում: Հասարակության արդիականացման ուղիների որոնումները վերածվեցին սուր բանավեճերի, որոնց մասնակցում էին հազարավոր մարդիկ, նույնիսկ կանայք: Դրանք իմաստասերներ էին, գրողներ, արվեստագետներ, հրապարակախոսներ և հասարակական գործիչներ: Լուսավորականությունը դարձավ համաեվրոպական հոգևոր երևույթ, որտեղ գլխավոր դերը խաղում էր Ֆրանսիան: Այդ շարժումն այնքան մեծ ազդեցություն ունեցավ, որ XVIII դարն անվանեցին Լուսավորության դար: Նորովի իմաստավորվեցին գիտությունը, մշակույթը, քաղաքականությունը և տնտեսությունը: Լուսավորական շարժումը տարածվեց նաև Հյուսիսային Ամերիկայում և այլուր։ Ֆրանսիացի մեծ լուսավորիչ Դենի Դիդրոն (1713-1784) հրատարակեց «Հանրագիտարաններ» մեծ աշխատությունը (35 հատոր)։ Դրանցում ներկայացված էին մարդկության պատմության ընթացքում ստեղծված բոլոր գիտելիքները (ընդգրկում է շուրջ 70 հազար բառ)։ Նույնպիսի աշխատություններ ստեղծվեցին նաև Անգլիայում և Գերմանիայում։ Լուսավորիչները գտնում էին, որ քրիստոնեությունը սխալների աղբյուր է, որի պատճառով մարդկանց մեջ առաջանում է սնահավատություն։ Նրանց կարծիքով աստված գոյություն ունի, սակայն նա ընդամենը ստեղծել է աշխարհը, իսկ դրանից հետո այլևս չի միջամտել մարդկանց գործերին:

Լուսավորականների հիմնական գաղափարները
Հասարակության վերափոխման կամ նոր հասարակության ստեղծման վերաբերյալ լուսավորական գործիչների տեսակետները կարելի է ներկայացնել հետևյալ հիմնական գաղափարների տեսքով.
1. Ավատատիրական կարգի և նրա հասարակական կառույցների մերժում:
2. Մարդկային բանականությունը հասարակական երևույթների և զարգացման բացատրման գլխավոր միջոցն է: Շրջանառության մեջ դրվեց «բանական ազգ»
հասկացությունը: Ըստ դրա՝ լուսավորական գաղափարները պետք է ներթափանցեին հասարակության լայն շրջանակներ, այլ ոչ թե սահմանափակվեին առանձին անհատներով
3. Հասարակության առաջադիմության շարժիչ
ուժերն են գիտությունը, կրթությունը, կատարյալ օրենքները, գաղափարները, իսկ արգելակիչ ուժը՝ կաթոլիկ
եկեղեցին, կրոնական մոլեռանդությունը և տգիտությունը: Սակայն լուսավորականները խնդիր չէին դնում
վերացնելու կրոնը:
4. Մարդկանց և ազգերի բնական իրավունքների՝ կյանքի, ազատության և սեփականության ապահովում:
5. Իշխանության աղբյուրը ազգն է, պետությունը՝ հասարակական դաշինքը, օրենքները՝ ընդհանուրի կամքի դրսևորումը:
6. Սահմանադրական կարգի և քաղաքացիական հասարակության ստեղծում: Բռնապետության և միապետության ժխտում, հանրապետության կամ աահմանադրական միապետության հաստատում:
7. Պետական բարձրագույն իշխանության՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների տարանջատում և անկախացում:
8. Աշխատանքը ժողովուրդների և մարդկանց հարստության գլխավոր միջոցն է:

Լուսավորական շարժման հետևանքները
Լուսավորական շարժումը կարևորագույն նշանակություն ունեցավ Եվրոպայի և ԱՄՆ-ի հետագա պատմության վրա։ Դրա ազդեցությունը հատկապես մեծ էր Ամերիկայի անկախության պատերազմի և սահմանադրության, ինչպես նաև Ֆրանսիական մեծ հեղափոխության վրա։ Լուսավորական շարժումը ծանր հարված հասցրեց ազնվականության և հոգևորականության հեղինակությանը, նրանց ազդեցությանը հասարակության սոցիալական, մտավոր և մշակութային կյանքի վրա։ Եվրոպական առաջատար պետությունների խորհրդարանները օրենքներ մշակեցին ստրկության վերացման և մարդու իրավունքների ձևակերպման ուղղությամբ։
Հասարակական կարծիքի ճնշման տակ 1773 թ. Հռոմի պապ Կլիմենտ XIV-ի հրամանագրով ցրվեց ճիզվիտների միաբանությունը Եվրոպայում։ Նրանք վտարվեցին Ֆրանսիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից։ Մինչև լուսավորության դարաշրջանը Եվրոպայում գիտության լեզուն վաղուց մեռած լատիներենն էր։ Գիտական գիտելիքները լայն հասարակությանը հասանելի դարձնելու նպատակով սկսեցին գիտական աշխատություններ գրել ազգային լեզուներով։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է լուսավորական շարժումը։
Լուսավորականությունը սոցիալական, գաղափարական շարժում է, որը պայքարում է ֆեոդալիզմի, կաթոլիկական եկեղեցու դեմ, բարձրացնում գիտության և գիտելիքի դերը հասարակության մեջ։
2. Ո՞վ է Ջոն Լոկը։ Ինչ տեսություն է նա զարգացրել:

Ջոն Լոկը Անգլիացի հումանիստ էր, նա կարծում էր, որ հասարակության բնական վիճակը ժողովրդի ինքնիշխանությունն է, իսկ ազատությունը և սեփականության իրագործումը մարդկանց անօտարելի իրավունքներն են: Ջոն Լոկը ուզում էր հասկացներ, որ մարդիկ ի ծնե ազատ և անկախ են։
3. Ովքե՞ր են լուսավորյալ միապետները։



ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԵՎ ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ
1. Հիմնավորի՛ր, որ գիտության նվաճումները պետք է կիրառվեն ի շահ հասարակության։
2. Ճի՞շտ էր լատիներենի փոխարեն գիտության լեզուն ազգային լեզու դարձնելը։
3. Որո՞նք  են մարդկանց և ազգերի բնական իրավունքները։ Արդյո՞ք ներկայումս
դրանք պաշտպանվում են սահմանադրությամբ։
4. Համաձա՞յն ես այն մտքին, որ մարդն ի ծնե ազատ է։ Հիմնավորի՛ր քո տեսակետը։ Քննարկում լուսավորիչների հետևյալ գաղափարը. «Անհրաժեշտ է մարդկանց համար ապահովել ազատ, սահմանափակումներից զերծ
5. Քննարկում լուսավորիչների հետևյալ գաղափարը. «Անհրաժեշտ է մարդկանց համար ապահովել ազատ, սահմանափակումներից զերծ տնտեսական գործունեություն»։ Արդիակա՞ն է արդյոք այդ գաղափարը։

Քննարկում
1.Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներից է Ջոն Լոկը: Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը: Լոկի նամակներն ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Լոկի փիլիսոփայության մեջ կարելի է առանձնացնել վեց հիմնական դրույթ; Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քեզ դուր եկած հատվածները: Ջոն Լոկ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3728

2. Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրի քո կարծիքը։/գրավոր/
Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։

3․ Ֆրանսիական լուսավորականներ Շարլ Մոնտեսքյու, Ժան-Ժակ Ռուսո /Էմիլ կամ դաստիարակության մասին/, Մարի Ֆրանսուա Վոլտեր
ա.Գրիր տաս կետից բաղկացած  քո տեսակետը դաստիարակության մասին։
բ. Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի մոտեցումը դաստիարակությանը, արդյոք համապատասխանում է քո պատկերացրած տեսակետին։/հիմնավորիր գրավոր/


4. Շառլ Մոնտեսքյու. ստորև տեղադրված նյութին ծանոթանալուց հետո, 3-5 նախադասությամբ հայտնիր քո տեսակետը/գրավոր:
Մոնտեսքյուի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։