Կենսաբանություն 8

Նոյեմբեր ամսվա կեսնաբանության ամփոփում

1. Նյարդային համակարգի կառուցվածք և նրա կատարած գործառությները։
Նյարդային համակարգը կազմված է ծայրամասային և կենտրոնական բաժիններից։ Կենտրոնական նյարդային համակարգի մեջ մտնում են գլխուղեղը և ողնուղեղը։ Նրանց նեյրոններն առաջացնում են նյարդային կենտրոններ, որոնք ընկալում, մշակում են տեղեկատվությունը և կարգավորում համապատասխան օրգանների աշխատանքը։ Ծայրամասային նյարդային համակարգի մեջ մտնում են բոլոր նյարդերը, նյարդային վերջույթները և նյարդային հանգույցները։ Նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։
2. Ողնուղեղի կառուցվածք։

Ողնուղեղը գտնվում է ողնաշարային խողովակում՝ պարանոցային առաջին ողից մինչև գոտկային երկրորդ ողը։ Ողնուղեղն ունի 1սմ տրամագծով սպիտակավուն լարի տեսք, ներքևում սրածայր է, առաջից հետ ուղղությամբ տափակած: Առջևի և հետևի երկու խորը ակոսները ողնուղեղը բաժանում են աջ և ձախ կեսերի։ Կենտրոնում գտնվում է պաշտպանական և սնուցողական դեր կատարող՝ հեղուկով լցված ողնուղեղային խողովակը, որի շուրջ տեղավորված է գորշ նյութը: Գորշ նյութի հետևի եղջյուրներում գտնվում են ներդիր, իսկ առջևի եղջյուրներում` շարժողական նեյրոնների մարմինները: Ներդիր նեյրոնները կապ են հաստատում շարժողական և զգայական նեյրոնների միջև:
3. Ի՞նչ է ռեֆլեքսը։

Ռեֆլեկսը, դա նյարդային համակարգի մասնակցությամբ պատասխան ռեակցիան է ներքին և արտաքին միջավայրից ստացած գրգիռներին։ Ռեֆլեքսները լինում են պարզ և բարդ։ Պարզ ռեֆլեքսի դեպքում ռեֆլեքսային աղեղը կազմված է երկու նեյրոններից, իսկ բարդ ռեֆլեքսի դեպքում աղեղը բազմանեյրոն է։
4. Գլխուղեղի բաժինները և նրանց կատարած ֆունկցիաները։

Գլխուղեղը կազմված է երկարավուն ուղեղից, կամուրջից, միջին ուղեղից, միջանկյալ ուղեղից, ուղեղիկից և մեծ կիսագնդերից։ Երկարավուն ուղեղի տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը, արգելակում և դրդում մեծ կիսագնդերի կեղևի ու ողնուղեղի ֆունկցիաները։ Վարոլյան կամրջի վնասվածքների դեպքում մարդու մոտ կարող են առաջանալ գլխապտույտ, մարմնի նկատմամբ վերահսկողության կորուստ, սրտխառնոց, ակնագնդերի անկանոն շարժումներ, դիմային նյարդերի խանգարումներ և այլն։ Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը ապահովում է տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները։
5. Տեսողական վերլուծիչի բաժինները և նրանց կատարած գործառույթները։

Աչքը տեսողության վերլուծիչի ծայրամասային բաժինն է, գտնվում է գանգի ակնակապիճում: Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից՝ հոնքեր, կոպեր, թարթիչներ, շաղկապենի, արցունքագեղձեր և ակնագունդը շարժող մկաններ։ Ակնագունդը կազմված է եղջերաթաղանթից, թարթիչավոր մարմնից, սպիտակուցաթաղանթից, անոթաթաղանթից, ցանցաթաղանցիթ, դեղին բիծից, տեսողական նյարդից, կույր բիծից, մկաններից, ակնաբյուրեղից և ծիածանաթաղանթից։ Առարկաներից արտացոլված ճառագայթները սկզբում անցնում են եղջերաթաղանթի, բբի, ոսպնյակի և ապակենման մարմնի միջով: Ապա ցանցաթաղանթի վրա ստացվում է առարկաների հստակ պատկերը, բայց այն փոքրացած ու շրջված է: Նյարդային գրգիռները տեսողական նյարդով այդ պատկերը հասցնում են գլխուղեղի մեծ կիսագնդերի տեսողական գոտի: Այնտեղ ձևավորվում է հստակ և ճիշտ պատկերը:
6. Լսողական վերլուծիչի բաժինները և նրանց կատարած գործառույթները։

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը լսողական օրգանն է՝ ականջները։ Ականջը կազմված է երեք բաժնից, արտաքին, միջին և ներքին։ Արտաքին ՝ ականջախեցի և արտաքին լսողական անցուղի, միջին՝ մուրճիկմ սալ, ասպանդակ ներքին՝ գալարուն խողովակներ խխունջ։ Ականջախեցուց ձայնային ալիքներն գնում են դեպի արտաքին լսողական անցուղի՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանուﬓեր, դրանց ուժը ﬕջին ականջի ոսկրիկների օգնությամբ ﬔծանում է և փոխանցվում ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանուﬓերն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժուﬓեր, դրանք փոխանցվում են
հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանուﬓերն ազդակը տանում են նյարդային վերջույթներ, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է ﬔծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին, որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական կարգավորումը:
7. Նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանք։

Նյարդային համակարգ
Ռեֆլեքս, ռեֆլեքսային աղեղ
Գլխուղեղի կառուցվածքը և գործառույթները
Տեսողական վերլուծիչ
Լսողական վերլուծիչ, կառուցվածքը